ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արաբկիր և Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների դատարանը դիմում է ներկայացրել ՍԴ 08/11/2016 15:41 | ԼՐԱՀՈՍ
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը՝ ի դեմս դատավոր Արսեն Նիկողոսյանի, դիմել է ՀՀ սահմանադրական դատարան իր վարույթում գտվող գործի քննության շրջանակում ծագած իրավական անորոշության հետ կապված:
Իրավական անորոշությունն առաջացել է տարբեր դատավորների վարույթում միևնույն անձի վերաբերյալ տարբեր դատավարական փուլերում գտնվող խոշտանգման երկու քրեական գործերը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28–րդ հոդվածի 1–ին մասով մեկ վարույթում միացնելուց հետո:
Դատարանը խնդրում է ՀՀ սահմանադրական դատարանին լուծել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն քրեական գործերի միացման, ինչպես նաև դրա հետ անմիջականորեն համակարգային կապի մեջ գտնվող քրեադատավարական նորմերի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
Դատավորը ՍԴ-ին հարցեր է ուղղում՝
ա) արդյո՞ք միացված քրեական գործը պետք է վերադարձվի մեղադրողին` ամբաստանյալին արդեն առաջադրված մեղադրանքի ծավալում նոր` միացված քրեական գործով, առաջադրված մեղադրանքն ընդգրկելու համար, որպեսզի վտանգի տակ չդրվեն անձի` ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված արդար դատաքննության, իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության, մեղադրանքից պաշտպանվելու իրավունքների ապահովումը,
բ) արդյո՞ք միացված քրեական գործով վերսկսվում է դատական քննությունը, որպեսզի վտանգի տակ չդրվեն անձի` ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված համաչափ պատժի նշանակման, պատիժ նշանակելիս օրինականության ապահովման սկզբունքների, օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից իր գործի քննության, միացված քրեական գործով պաշտպանության իրավունքների ապահովումը։
Դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28–րդ հոդվածի 1–ին մասում ամրագրված քրեական գործերի միացման դատավարական կարգը և դրանից բխող անհրաժեշտ դատավարական գործողությունների կատարման իրավակարգավորումները չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին` վտանգի տակ դնելով քրեական վարույթի հետագա ընթացքը, ինչը կարող է հանգեցնել անձի` օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից իր գործի քննության, մեղադրանքից պաշտպանվելու, պաշտպանության իրավունքի, իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության, արդար դատաքննության իրավունքների, համաչափ պատիժ նշանակելու, օրինական պատիժ նշանակելու սկզբունքների, ինչպես նաև հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի սահմանման նորմատիվ պատվիրանի խախտման։
Դատարանն արձանագրում է, որ ձևավորված իրավակիրառ պրակտիկան իրավաչափորեն վկայում է այն մասին, որ Դատարան ուղարկված երկու կամ ավելի քրեական գործերով, եթե միևնույն անձն է որպես մեղադրյալ ներգրավված, ապա դա ինքնին բավարար է քրեական գործերը միմյանց միացնելու համար: Քրեական գործերը մեկ վարույթում չմիացնելու պարագայում, գտնում է ընդհանուր իրավասության դատարանը, քրեական գործերից յուրաքանչյուրն իր վարույթում քննող դատարաններն անվերապահորեն բախվելու են խնդիրների, որոնք վտանգի տակ են դնելու անձի սահմանադրորեն ամրագրված իրավունքներն ու դրանց ապահովման երաշխիքները։
Մասնավորապես, երբ անձի վերաբերյալ անջատ քննվում են երկու և ավելի քրեական գործեր, ապա արհեստականորեն վերանում է անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով ամրագրված հանցագործությունների համակցության կանոնները կիրառելու հնարավորությունը, որոնց կիրառման դեպքում Դատարանը, ղեկավարվելով անձի նկատմամբ պատժի նշանակման կանոններով, նշանակում է համաչափ պատիժ։
Երկրորդ, երկու և ավելի անջատ քրեական գործերի առկայության դեպքում դատարաններից յուրաքանչյուրը հնարավորություն չի ունենալու նաև համակողմանիորեն գնահատման ենթարկել ՀՀ քրեական օրենսգրքի 48–րդ հոդվածում ամրագրված պատժի նպատակները, կանխատեսել հանցանք կատարած անձի վերասոցիալականացման և նրա մոտ իրավահպատակ վարքագծի ձևավորման համար անհրաժեշտ ժամանակահատվածը, որն անհրաժեշտ է համաչափ պատիժ նշանակելու համար։
Երրորդ, այդ դեպքում առաջանալու են խոչընդոտներ` կապված անձի նկատմամբ կիրառվող խափանման միջոցների հետ։ Մասնավորապես, գործող քրեադատավարական օրենքով ամրագրված կարգավորումների համաձայն` անձի նկատմամբ չի կարող միաժամանակ կիրառվել մեկից ավելի միևնույն կամ այլ տեսակի խափանման միջոց։
Բացի այդ, եթե քրեական գործերից մեկով Դատարանն անձի նկատմամբ կիրառի կալանավորում, ապա մյուս քրեական գործով յուրաքանչյուր դատական նիստին նրա մասնակցությունն ապահովելու համար` անհրաժեշտ կլինի ստանալ թույլտվություն այն քրեական վարույթն իրականացնող Դատարանից, ով կիրառել է կալանավորումն անձի նկատմամբ։ Դա իր հերթին կարող է հանգեցնել արհեստական այնպիսի խոչընդոտի, ինչպիսին են դատական նիստերի արհեստական հետաձգումները։
Չորրորդ, խնդիրներ են առաջանալու նաև ենթադրաբար կատարված հանցագործությունների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 67.1–րդ հոդվածով նախատեսված ռեցեդիվի կանոնների կիրառման հետ կապված։ Խնդիրներ են առաջանալու նաև այն դեպքում, եթե քրեական գործերից մեկով Դատարանն անձի նկատմամբ նշանակի ՀՀ քրեական օրենսգրքի 97–րդ հոդվածով նախատեսված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ, իսկ մյուս քրեական գործով` անձի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ։ Միևնույն անձի վերաբերյալ առանձին դատական ակտերով նշանակված պատժի առկայության պարագայում խնդիրներ են առաջանալու նաև ՀՀ քրեական օրենսգրքի 84–րդ հոդվածով նախատեսված դատվածության ժամկետների հաշվարկման, ինչպես նաև առհասարակ քրեաիրավական և քրեադատավարական ինստիտուտների կիրառման հետ կապված։
Դատավորն արձանագրում է գործերի միացման պարագայում ծագած խնդիրները: Այսպես, մասնավորապես, միացված քրեական գործերից յուրաքանչյուրում դատակոչի ենթակա անձանց ցուցակում ընդգրկված են ըստ էության միևնույն սուբյեկտները, որոնք, սակայն, ունեն դատավարական տարբեր կարգավիճակներ։
Մասնավորապես, միևնույն անձինք քրեական գործերից մեկով վկա են, իսկ մյուսով` տուժող։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 319–րդ հոդվածի համաձայն` դատական նիստի նախապատրաստական մասում նախագահողը կարգադրում է, որ վկաները հեռանան նրանց համար նախատեսված սենյակ, որոնք կանչվում են դատական նիստերի դահլիճ` ապացույցների հետազոտման փուլում ցուցմունք տալու։
Քրեական գործերի միացման պարագայում միևնույն սուբյեկտների դատավարական տարբեր կարգավիճակների հարցն ենթակա է հստակեցման բացառապես մեկ միասնական մեղադրանքի առաջադրման և մեկ միասնական դատակոչի ենթակա անձանց ցուցակի ներկայացման դեպքում։
Հստակեցված դատավարական կարգավիճակի ամրագրմամբ պետք է նաև մեկ միասնական մեղադրական եզրակացությունում ամրագրվեն այդ անձանց նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները։
Միևնույն ժամանակ ընդհանուր իրավասության դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ մեկ միասնական մեղադրանքի առաջադրումը պետք է իրականացվի` առանց վատթարացնելու անձի վիճակը, խախտելու նրա պաշտպանության իրավունքը կամ կիրառելու քողարկված ձևով գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու արատավոր ինստիտուտը, որի մասին ՀՀ սահմանադրական դատարանը խոսել է դեռևս ՍԴՈ–710 և ՍԴՈ–872 որոշումներում։
Քրեական գործերը միացնելիս ծագող մյուս հիմնահարցը վերաբերվում է այն հարցին, թե դատավարական տարբեր փուլերում գտնվող քրեական գործերը միացնելիս արդյո՞ք վերսկսվում է մեկ միասնական վարույթում միացված քրեական գործի դատական քննությունը։
Այդ հարցի պատասխանի բացակայությունը, Դատարանի համոզմամբ, առաջին հերթին վտանգի տակ է դնում ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված` համաչափ պատիժ նշանակելու սկզբունքը։
Մասնավորապես, իրավական որոշակիության սկզբունքին համապատասխան իրավակարգավորման բացակայության պատճառով Դատարանի համար անորոշ է, թե արդյո՞ք ամբաստանյալը կարող է միջնորդել Դատարանին կիրառելու արագացված դատական քննություն այն պարագայում, երբ միացվող գործերից մեկով Դատարանն արդեն գտնվում է ապացույցների հետազոտման փուլում։ Այս հարցի բացասական պատասխանի դեպքում, ամբաստանյալը չի կարող ունենալ ակնկալիք կանխատեսելու, որ իր նկատմամբ կարող է նշանակվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3–րդ հոդվածի 6–րդ մասով նախատեսված պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը։
Այդ հարցի կապակցությամբ իրավական անորոշությունն առաջանում է այն պատճառով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.2–րդ հոդվածում նախատեսված է, որ ամբաստանյալը (մեղադրյալը) դատական քննության արագացված կարգով անցկացնելու միջնորդություն կարող է ներկայացնել քրեական գործը դատարան ուղարկելու պահից մինչև դատաքննությունն սկսվելը, մինչդեռ սույն գործով միացված քրեական գործերից մեկը գտնվում է դատաքննության փուլում, երբ ամբաստանյալն այլևս չի կարող ներկայացնել արագացված դատաքննություն կիրառելու մասին միջնորդություն, իսկ մյուսը գտնվում է դատական նիստի նախապատրաստման փուլում, երբ ամբաստանյալը կարող է ներկայացնել արագացված դատաքննություն կիրառելու մասին միջնորդություն և ակնկալել իր նկատմամբ առավել մեղմ պատժի նշանակում։
Դատարանում գտնվող քրեական գործերը միացնելիս ծագող հիմնահարցերից է նաև արդեն կատարված դատավարական գործողությունների հետագա ճակատագիրը, մասնավորապես, միացվող գործերից մեկով ամբաստանյալը, լինելով անվճարունակ, միջնորդել է իրեն հանրային պաշտպան տրամադրել, որի արդյունքում ՀՀ Փաստաբանական պալատի Հանրային պաշտպանի գրասենյակից տրամադրվել է պաշտպան, արդյո՞ք նա շարունակում է իր առաքելությունն արդեն միացված քրեական գործերի վարույթի շրջանակներում, թե Դատարանը քրեական գործերը միացնելուց հետո կրկին պետք է որոշում կայացնի պաշտպան ներգրավելու մասին։
Դատարանի համոզմամբ այդ խնդիրը չէր ծագի այն դեպքում, եթե ներգրավված լիներ հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբան, քանի որ այդ դեպքում առաջադրված մեղադրանքի սահմանների ընդլայնման կապակցությամբ ամբաստանյալի պաշտպանության իրավունքի իրականացումը կգտնվեր ամբաստանյալի և նրա պաշտպանի փոխհամաձայնության տիրույթում։ Սակայն, այն դեպքում, երբ քրեական վարույթի շրջանակներում ներգրավված է հանրային պաշտպան, ապա մեղադրանքի սահմանների ընդլայնման կապակցությամբ ամբաստանյալի պաշտպանության իրավունքի ապահովումն այլևս չի գտնվում ամբաստանյալի և նրա պաշտպանի փոխհամաձայնության տիրույթում։ Իսկ մեկից ավելի հանրային պաշտպանների տրամադրումը հանգեցնելու է հանրային ռեսուրսների անհամաչափ օգտագործման։
Արդյունքում, համապատասխան իրավակարգավորման բացակայությունը վտանգի տակ է դնում ամբաստանյալի պաշտպանության իրավունքի ապահովումը Դատարանում գտնվող քրեական գործերի միացման պարագայում` նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69–րդ հոդվածի 1–ին մասի 10–րդ կետի համաձայն պաշտպանի մասնակցությունը պարտադիր է դատական քննության արագացված կարգի կիրառման դեպքում։
Միևնույն ժամանակ, Դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Դատարանի կողմից բարձրացված հարցերի լուծման հնարավորությունը իրավակիրառ պրակտիկայում գտնելու հնարավորությունը նույնպես բացակայում է, քանի որ քրեական գործերի միացման և դրանից բխող գործի հետագա ընթացքի իրավաչափ կազմակերպման առումով ձևավորված է հակասական իրավակիրառ պրակտիկա։
Դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28–րդ հոդվածի 1–ին մասը, համակարգային առումով փոխկապակցված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17–րդ, 19–րդ, 70–րդ, 301–րդ, 309.1–րդ, 375.2–րդ, հոդվածների հետ, այնքանով, որքանով որ իրավական որոշակիության սկզբունքին համապատասխան չի կանոնակարգում դատարանում գտնվող քրեական գործերը միացնելուց հետո` ինչպե՞ս պետք է լուծվի ամբաստանյալին արդեն առաջադրված մեղադրանքի ծավալում նոր` միացված քրեական գործով առաջադրված մեղադրանքն ընդգրկելու հարցը, դատական քննության հնարավոր վերսկսման հարցը` դրանից բխող համաչափ և օրինական պատժի նշանակման հետ միասին, միացված քրեական գործերից մեկով ներգրավված հանրային պաշտպանին նաև մյուս քրեական գործով ներգրավման հարցը, հակասում է ՀՀ Սահմանադրության 61–րդ, 63–րդ, 64–րդ, 67–րդ, 71–րդ, 72–րդ, 75–րդ և 79–րդ հոդվածներում ամրագրված նորմերին և սկզբունքներին, հետևաբար այն ենթակա է ճանաչման ՀՀ Սահմանադրության այդ հոդվածներին հակասող և անվավեր։
Ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, մեկ վարույթում միացված երկու գործի քննությունը կասեցվել է՝ մինչև ՀՀ սահմանադրական դատարանի կողմից կայացրած համապատասխան որոշման ուժի մեջ մտնելը:
Սահմանադրական դատարանի կայքէջի տեղեկացմամբ, ՍԴ-ն հուլիսի 19-ին աշխատակարգային որոշում է ընդունել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դիմումի հիման վրա գործն ընդունել քննության: Սակայն հաշվի առնելով, որ վերջինս և Հայաստանի Հանրապետության ՍԴ-ի կողմից քննության ընդունված` ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի և 47-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը վերաբերում են նույն հարցին, որոշվել է երկու գործերը միավորել և քննել դատարանի նույն նիստում:
Աշխատակարգային որոշման համաձայն, միավորված գործի դատաքննությունը կսկսվի սեպտեմբերի 27-ին, ժամը 10.00-ին:
Գրավոր ընթացակարգով քննվելիք միավորված գործով զեկուցող է նշանակել Սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանը, գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ընդունած մարմինը` ՀՀ Ազգային ժողովը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից