ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետական դավաճանության գործով ամբաստանյալներից մեկն արդարացվեց 08/10/2016 15:23 | Դատական ռեպորտաժներ
Պետական դավաճանության վերաբերյալ գործով այսօր դատարանը երեք ամբաստանյալներից երկուսի վերաբերյալ կայացրեց մեղադրական և մեկի վերաբերյալ՝ արդարացման դատավճիռ:
Այսպես, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, ամբաստանյալներ Ռաֆիկ Պապոյանին և Կարինե Ղումաշյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պետական դավաճանությունը, և դատապարտեց համապատասխանաբար՝ 14 և 12 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման:
Դատարանը ճանաչեց ու հռչակեց Ռաֆիկ Պապոյանի որդու՝ Սերգեյ Պապոյանի, անմեղությունն ու արդարացրեց նրան ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում՝ հանցակազմի բացակայության հիմքով: Նրա նկատմամբ ընտրված «չհեռանալու ստորագրություն» խափանման միջոցը կվերացվի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
Դատարանը պարզաբանեց դատական սխալի հետևանքով խախտված իրավունքի վերականգնման, այդ թվում՝ վնասի փոխհատուցման պահանջով քաղաքացիաիրավական կարգով դատարան դիմելու արդարացվածի իրավունքը:
Հիշեցնենք, որ մեղադրող Արամ Արամյանը միջնորդել էր բոլոր երեք ամբաստանյալներին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, ամբաստանյալ Ռաֆիկ Պապոյանին դատապարտել 15 տարվա, ամբաստանյալ Կարինե Ղումաշյանին՝ 14 տարվա 6 ամսվա և ամբաստանյալ Սերգեյ Պապոյանին՝ 14 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ:
Վերջինիս մասով մեղադրողը միջնորդել էր նաև «չհեռանալու ստորագրություն» խափանման միջոցը փոխել և ընտրել կալանավորումը:
Այսօր մինչ դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալ Կարինե Ղումաշյանի պաշտպան Աշոտ Ապրեսյանը, ով դատական վիճաբանությունների փուլում է ներգրավվել գործում: Ըստ նրա, իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն ակնհայտ անհիմն է, նախաքննությունը միակողմանի է կատարվել և ոչ օբյեկտիվ, իսկ դատաքննությամբ չի հաջողվել ապացուցել Կ.Ղումաշյանի մեղքը:
Մասնավորապես, ըստ պաշտպանի, Կարինե Ղումաշյանին առաջադրված մեղադրանքն իրականում մեղադրանք է որպես Արման ներկայացած՝ ադրբեջանական հետախուզության աշխատակցի դեմ: Պաշտպանը գտնում է, որ որևէ ապացույց չկա, որ Կարինե Ղումաշյանը կատարել է գործողություն կամ անգործություն է դրսևորել՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության ու արտաքին անվտանգության: Պաշտպանը միջնորդեց իր պաշտպանյալին արդարացնել ու կալանքից ազատել:
Մեղադրողն իր ռեպլիկում հայտարարեց, որ պնդում է մեղադրանքը՝ այն հիմնավորված է հավաստի, փոխկապակցված ապացույցների համակցությամբ, իսկ պաշտպանի մեկնաբանությունները որակեց որպես կամայական:
Կարինե Ղումաշյանն իր հերթին նշեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում՝ մարդկանց հետ շփվելը չի կարող Հայրենիքի դավաճանություն համարվել: Ամբաստանյալն ընդգծեց, որ ինքը չէր կարող դավաճանել Աստծուն, որդիներին ու Հայրենիքին:
Նշենք, որ Ռաֆիկ Պապոյանի պաշտպանությունն իրականացրել է պաշտպան Սիրանուշ Հարությունյանը, իսկ դատարանի կողմից արդարացված Սերգեյ Պապոյանի պաշտպանությունը՝ պաշտպան Սուրեն Մնացականյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
- 01/22/2025 10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու
- 01/21/2025 23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել