Թեմաներ
Հինգշաբթի 11 / 21 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   16:26 Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը 11/21/2024   16:24 Հանրային գիտակցությունը պատրաստում են իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կնոջը փոխանցելուն. վաղն ասելու են՝ Ալիևի հետ կին ուղարկենք բանակցելու. Չախալյան (տեսանյութ) 11/21/2024   16:22 ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   15:46 Օրբանի կարծիքով՝ Արևմուտքի հինգդարյա գերիշխանությունն ավարտվել է 11/21/2024   15:45 Պարեկային ոստիկանությունը պետության աչքն է, տեսնո՞ւմ են մայրուղին քանդում են, պետք է թույլտվությունն ուզեն. Փաշինյան (տեսանյութ) 11/21/2024   15:30 Հավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 11/21/2024   15:19 ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ներմուծումը 11/21/2024   15:19 «Կատաստրոֆիկ աշխատանք եք արել». Լուկաշենկոյի առաջադրման համար բավականաչափ ստորագրություններ են հավաքվել
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   08:07 Ով կփոխարինի Գնել Սանոսյանին․ «Հրապարակ» 11/20/2024   07:58 ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ» 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   08:18 Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է․ «Հրապարակ» 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/19/2024   23:50 Ուսուցչուհին ամուսնուց հեռացել է դեռահասի մոտ եւ հայտարարել հանուն նրա բանտ նստելու պատրաստակամության մասին 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան

Քիթ-կոկորդ ականջաբանն արդարացվեց. «Պիտանի է» նշումը չէր կարող նպաստել և ուղղորդել զինկոմիսարիատի զորակոչային հանձնաժողովի որոշումներին 08/09/2016   14:37  |  Արդարացման դատավճիռներ

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Ճամբարակի առողջության կենտրոնի քիթ-կոկորդ ականջաբան անպարտ է ճանաչվել և արդարացվել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ըստ մեղադրանքի՝ Ճամբարակի առողջության կենտրոնի քիթ-կոկորդ ականջաբան Ռոզա Ավալյանը ընդգրկված է եղել Ճամբարակի զինկոմիսարիատի զորակոչային հանձնաժողովի կազմում, և օժտված լինելով ժամկետային պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ընթացքում զորակոչային տարիքի արական սեռի ՀՀ քաղաքացիների անվճար ատամնաբուժական հետազոտություն կատարելու իրավասությամբ, Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի բնակիչ Նվեր Հովհաննիսյանի ատամնաշարի հետազոտություն կատարելիս, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք է դրսևորել, որի հետևանքով պատշաճ կերպով չի կատարել իր պարտականությունները:

Մասնավորապես, չի հայտնաբերել Ն. Հովհաննիսյանի մոտ առկա զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու համար հիմք հանդիսացող «Վերին և ստորին ծնոտների մասնակի երկրորդային ադենտիա» 7 ծամիչ՝ ստորին, 3 ծամիչ՝ վերին ծնոտների վրա, ծամողական ֆունկցիայի չափավոր խանգարումով» հիվանդությունը:

Քիթ-կոկորդ ականջաբանը, ով ատամնաբույժի պարտականություններ է ստանձնել՝ Նվեր Հովհաննիսյանի անձնական գործում կատարել է նրա ատամնաշարի որևէ պաթոլոգիա չունենալու վերաբերյալ, իրավաբանական փաստի ուժ ունեցող գրառում, ինչի հիման վրա Ճամբարակի զինկոմիսարիատում հաստատվել է, որ նա զինծառայության համար պիտանի է 14-07-2015թ. զորակոչվել է ՀՀ զինված ուժեր:

Սակայն ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ Նվեր Հովհաննիսյանը վաղաժամկետ զորացրվել է ՀՀ ԶՈՒ պահեստազոր, իսկ մինչ այդ նա շուրջ 2 ամիս տևողությամբ ծառայել է ՀՀ զինված ուժերում, որով անզգուշությամբ ոտնահարվել են նրա սահմանադրական իրավունքները, իսկ պետության և հասարակության շահերին պատճառվել է էական վնաս:

Ծառայության համար ոչ պիտանի, Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի բնակչին տրվել է սխալ ախտորոշում, որի հետևանքով վերջինս զորակոչվել է բանակ և շուրջ 2 ամիս ծառայել Զինված ուժերում:

Ըստ դատարանի իրավական վերլուծությունների՝ Ռոզա Ավալյանը որևէ իրավական ակտով օժտված չի եղել ժամկետային պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ընթացքում զորակոչային տարիքի արական սեռի ՀՀ քաղաքացիների անվճար «Ատամնաբուժական» հետազոտություն կատարելու իրավասությամբ:
Ավալյանը օժտված է եղել ժամկետային պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ընթացքում զորակոչային տարիքի արական սեռի ՀՀ քաղաքացիների անվճար «Քիթ-կոկորդ-ականջի» հետազոտություն կատարելու իրավասությամբ:

Դատարանն արձանագրել է, որ Ավալյանի կողմից կատարված ախտորոշումները և ընդհանրապես նրա կողմից կատարված հետազոտությունների վերաբերյալ համապատասխան հետևությունները պարունակող փաստաթղթերում բացակայում է նրա կողմից կատարված որևէ նշում, որը կվկայեր տուժողի ատամներին վերաբերվող որևէ հիվանդության մասով ամբաստանյալը հանգել է համապատասխան հետևության և նշել է «Պիտանի է» նշումը:

Դատարանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ համապատասխան փաստաթղթերում Ավալյանի կողմից նշվել է «Պիտանի է» նշումը միայն «Քիթ-կոկորդի» վերաբերվող մասում:

Հետևաբար, նրա կողմից տված ախտորոշումները չէր կարող նպաստել և ուղղորդել զինկոմիսարիատի զորակոչային հանձնաժողովի անդամների կողմից տուժողի ատամներին վերաբերվող մասով որոշումների կայացմանը, չէր կարող առաջացնել, փոփոխել, դադարեցնել իրավական հարաբերություններ, այսինքն Ավալյանի արարքը չէր կարող ունենալ իրավաբանական փաստի ուժ:

Այսպիսով, Ավալյանը ատամնաբուժական հետազոտություն կատարելու մասով, չի ունեցել իր վրա դրված կոնկրետ պարտականություններ և հետևաբար չի իրականացրել իշխանության ներկայացուցչի կամ կազմակերպական-տնօրինչական կամ վարչատնտեսական գործառույթներ:

Բացի այդ դատարանը արձանագրել է, որ դատաքննությամբ հետազոտված ապացույցների համաձայն՝ տուժողի մոտ համապատասխան առողջական խնդիրները հայտնաբերվել է համապատասխան կենտրոնական հավաքակայանում բուժզննության արդյունքում և տուժողը զորակոչվելով ՀՀ զինված ուժեր չի տարվել համապատասխան զորամաս և նրա վրա չի դրվել համապատասխան զինծառայողի պարտականություններ, այլ անմիջապես տեղափոխվել է համապատասխան զինվորական հոսպիտալ, որտեղ կատարված հետազոտությունների արդյունքում, վերը նշված որոշման հիման վրա զորացրվել է ՀՀ ԶՈՒ պահեստազոր:

Հետևաբար անհիմն է այն հետևությունը, որ տուժողը պաշտոնատար անձի սխալի պատճառով ներգրավվել է ռազմաիրավական հարաբերությունների մեջ և շուրջ 2 ամիս տևողությամբ ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ըստ դատարանի՝ տուժողը, թեև իրավական առումով հանդիսացել է զինծառայող, սակայն փաստացի, ոչ թե անցել է ծառայության, այլ անցել է բուժզննություն:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:26 13/07/2016  |  Արդարացման դատավճիռներԿենսաթոշակի յուրացման մեջ մեղադրվողն արդարացվեց
14:24 07/07/2016  |  Արդարացման դատավճիռներԱռաջին ատյանի մեղադրական դատավճիռը բեկանվեց. Վերաքննիչն արդարացրեց
17:24 06/07/2016  |  Արդարացման դատավճիռներԳողության մեջ մեղադրվողն արդարացվեց
14:47 01/07/2016  |  Արդարացման դատավճիռներՄասնակի արդարացվել է
16:02 24/06/2016  |  Արդարացման դատավճիռներԽուլիգանության մեջ մեղադրվողն արդարացվեց և դատական նիստերի դահլիճից ազատ արձակվեց
11:43 18/06/2016  |  Արդարացման դատավճիռներԳողացված գինիներն իր տանը թաքցնողին դատարանն արդարացրեց
19:46 09/06/2016  |  Արդարացման դատավճիռներՔննչական սխալով պայմանավորված արդարացման դատական ակտերը քանի՞սն են եղել
15:47 09/06/2016  |  Արդարացման դատավճիռներՓաստաբանները հաղթեցին ԿԲ-ին, դատախազությանը, ոստիկանությանն ու Ֆինանսների նախարարությանը
14:18 09/06/2016  |  Արդարացման դատավճիռներԹմրանյութերի գործով ամբաստանյալներից երկուսն արդարացվեցին
11:33 08/06/2016  |  Արդարացման դատավճիռներՄեղադրողը միջնորդել էր 6 տարի ազատազրկում. արդարացվեց և ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]