ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հրապարակված ձայնագրությունը մոնտաժված է. հարցազրույց Վիտալի Բալասանյանի հետ (Տեսանյութ). News 08/09/2016 17:50
«Սասնա ծռերի» հետ բանակցությունների, Սերժ Սարգսյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի հանդիպման պայմանավորվածության շուրջ խոսակցությունների, ՊՊԾ գնդի գրավման գործով կալանավորվածների հետ հանդիպման մասին NEWS.am–ը զրուցել է Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի հետ։
Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված:
-Պարոն Բալասանյան, ինչպե՞ս որոշվեց, որ հենց Դուք պիտի ստանձնեք միջնորդի դերը իշխանությունների եւ «Սասնա ծռերի» միջեւ:
-Երբ մենք լուրը ստացանք, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գտնվում էր Ղարաբաղում: Մենք երեկոյան հանդիպումներ ունեցանք: Նախագահի այցի շրջանակը հետեւյալն էր՝ հանդիպումներ բոլոր քաղաքական ուժերի, շարժման ակտիվիստների հետ, նախկին հրամանատարների հետ: Մեկ խնդիր կար դրված. նախագահը հարց էր բարձրացրել, թե ինչպես ենք տեսնում ղարաբաղյան հարցի լուծման ուղիները, մենք տեսակետներ էինք հայտնում: Որեւէ որոշում ընդհանրապես չի կայացվել: Հավաստիացնում եմ բոլորին, կարող եմ ասել որպես մարդ, որը ունի անցած ճանապարհ, մենք Սերժ Սարգսյանի հետ պատերազմի օրերին լուրջ պաշտոններ ենք զբաղեցրել, որեւէ խոսակցություն չի եղել տարածքների հանձնման վերաբերյալ:
Առավոտյան Սերժ Սարգսյանը պետք է մեկներ։ Երբ լուրը ստացանք, ես անձամբ Բակո Սահակյանի միջոցով տեղյակ պահեցի, որ ցանկություն ունեմ ներկայանալ Երեւան եւ «Սասնա ծռերի» հետ բանակցել: Սերժ Սարգսյանը հրաժարվեց, ասաց՝ թող, մենք լուծումը կտանք: Եվս երկու օր սպասեցի, զանգեցի անձամբ Սերժ Սարգսյանին, ասացի՝ պատրաստ եմ եւ չեմ կարող ձեռնպահ մնալ, քանի որ ինչպես Լեռնային Ղարաբաղը, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունը իմ հայրենիքն է, ես էլ հայ ժողովրդի մի մասնիկն եմ, իրավունք չունեմ ընդհանրապես ձեռնպահ մնալ:
Եկա, հանդիպեցի նախագահին: Ճիշտն ասած, ինձ հասած ինֆորմացիան այնքան էլ ստույգ չէր, եւ նախագահ Սարգսյանը տվեց համապատասխան ինֆորմացիան: Նախագահի հետ քննարկեցի իմ լիազորությունների շրջանակները, ճշտումներ մտցնելուց հետո հանդիպեցի Ժիրայր Սեֆիլյանի հետ, լսեցի Սեֆիլյանին, նրա առաջարկությունները: Կետ առ կետ կա դա գրանցված, գրավոր իմ մոտ: Ինչ վերաբերում է այն լուրերին, որ Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվել է Սերժ Սարգսյանի հրաժարականից, հստակ ասեմ՝ այո: Ժիրայր Սեֆիլյանն ասել է՝ այս պահի դրությամբ ես հրաժարվում եմ եւ չեմ պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, եւ կա առաջարկությունը: Առաջին կետը՝ ինձ անհապաղ ազատ արձակել եւ խափանման միջոցը փոխել: Ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ եւս մի քանի հարց: Ես այնուհետ խոստացա Ժիրայր Սեֆիլյանին եւ ներկայացրեցի նախագահին: Հանրապետության նախագահն ընդունել է բոլոր առաջարկությունները, ուշադիր լսել է, որեւէ պատասխան չի տվել, ասել է՝ ես կքննարկեմ եւ պատասխան կտամ: Հանրապետության նախագահը նաեւ հետեւյալ առաջարկությունն է արել՝ եթե Ժիրայր Սեֆիլյանը այս պահի դրությամբ կարողանա հրահանգավորի, հորդորի կամ հրամայի, որ զինված խումբը զենքերը վայր դնի, ես պատրաստ եմ ընդունել Ժիրայր Սեֆիլյանին: Այնուհետեւ, ժիրայր Սեֆիլյանն իր խոստումները չի կատարել: Դրանից հետո այդպիսի խոսակցություն չի եղել, թե Սերժ Սարգսյանը հայտարարություն է արել՝ պատրաստ եմ հանդիպել, ու դրժել է իր խոստումը: Ի լուր աշխարհի եմ ասում, որ այդպիսի խոսակցություն ընդհանրապես չի եղել: Հանրապետության նախագահը ընդունել էր այդ կետերը եւ պատրաստ էր ցանկացած հարց քննարկել:
- Հենց այդ կետերի հետ կապված էլ Ձեր հայտարարությունից հետո եւ Ենիգոմշյանը, եւ Վարուժան Ավետիսյանը հայտարարեցին, որ Դուք այլեւս բանակցող չեք: Կպարզաբանեք՝ ի՞նչ էր տեղի ունեցել, եւ ի՞նչպես եղավ, որ ավելի ուշ կրկին ստանձնեցիք միջնորդի դերը։
Նախ ասեմ, որ երկրորդ անգամ երբ հանդիպել ենք Ժիրայր Սեֆիլյանին, ներկա էին Ալեք Ենիգոմշյանը, հանրապետության նախագահի լիազոր ներկայացուցիչը: Ընդհանրապես նման խոսակցություն չի եղել: Ալեք Ենիգոմշյանը իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ է արել: Երեւի մի պարզ պատճառով, դիվիդենտներ շահելու, որպեսզի միտինգավորների թիվը ավելանա, եւ միտինգավորները, այսպես ասած, չթողնեն դաշտը:
Ինչ վերաբերում է բանակցություններից դուրս գալուն, թող գաղտնիք չլինի, ես մեկ րոպե չեմ բացակայել: Ասեմ, թե ինչու եմ ջղայնացել այդ օրերին, երբ պայմանավորվեցինք, որ լրատվամիջոցները ներկայանային, մենք գծել էինք այն կարմիր գիծը, տեղանքն էինք որոշել, անձամբ ես էի որոշել՝ համաձայնեցնելով եւ իշխանությունների, եւ զինված խմբի տղաների հետ: Բայց խախտվեց, եւ մեր լրատվամիջոցների սխալն էլ էր: Այնուհետեւ սկսեցին այդ կրակոցները, կադրերում տեսաք՝ ինչպես էի կանչում, ընդհուպ գոռում: Տղաներին հարց տվեցի, ասացի, որ դուք խախտել եք, էլ չեմ գալու ձեզ մոտ, բանակցությունները իմ մասով կտրում եմ, այնքանով մինչեւ դուք ուժ կգտնեք, ներողություն կխնդրեք, ես կգամ բանակցությունների:
Ուզում եմ ավելին ասել, որ աշխարհում չի եղել որեւէ դեպք, երբ զինված մարդիկ գրավեն մի տարածք, առավել եւս զորամաս, այնտեղ կատարվի սպանություն, վիրավորներ ունենանք, եւ դրանից հետո երկրի իշխանությունները սնունդ եւ բժշկական օգնություն ուղարկեն: Շատ հումանիտար են վերաբերվել մեր իշխանությունները: Այնտեղ էլ մեր հայերն են, մեր ժողովուրդն են, եւ նախագահը կարողացավ սառնասրտորեն վերաբերվել, տաք որոշում չկայացրեց: Եվ մենք ունեցանք այն, ինչ ունեցանք: Ենթասպայի սպանությունը, որը սարսափելի է: Բայց փառք Աստծո, ըստ իս, մենք շատ լավ դուրս եկանք, ի շնորհիվ մեր ժողովրդի, մեր իրավապահ կառույցների, մեր նախագահի, ի շնորհիվ զինված խմբի տղաների խոհեմության: Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել: Բոլորը պատրաստ էին, որ րոպե առաջ մենք արյունահեղությունից զերծ մնանք: Չհաշված մի քանի հոգու: Այնպես որ ես գտնում եմ՝ մեր ժողովուրդը միշտ խոհեմ է եղել, միշտ սթափ է եղել, մենք որեւէ հարցի իրավունք չունենք զինված լուծում տանք:
«Հիմնադիր խորհրդարանի» հրապարակեց հեռախոսազրույցի ձայնագրություն՝ որպես ապացույց այն բանի, որ դուք խոստացել եք, որ զենքերը վայր դնելու դեպքում Սերժ Սարգսյանը կհանդիպի Ժիրայր Սեֆիլյանի հետ։
Նորից եմ կրկնում, դա ամսի 20-ի խոսակցությունն է, իսկ այն ձայնագրությունը, որը մոնտաժված է եւ տվել են ԶԼՄ-ներին, որ հուլիսի 29-ի մասին է, իրականությանը ընդհանրապես չի համապատասխանում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր-կայքում և տեսանյութում
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից