ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սեդրակ Զատիկյանի սպանության պատվերի գործով պաշտպանական կողմը միջնորդեց հարցաքննել դատապարտյալ Ստեփան Հակոբյանին 08/09/2016 19:40 | Դատական ռեպորտաժներ
Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի, սպանության պատվերի վերաբերյալ գործով այսօր դատարանը որոշեց դատարան հրավիրել ու հարցաքննել ամբաստանյալ Նարեկ Խաչատրյանի նկատմամբ դատահոգուբուժական ամբուլատոր փորձաքննություն կատարած փորձագետներին:
Այս որոշմանը նախորդել էր ամբաստանյալի պաշտպան Վարդուհի Էլբակյանի միջնորդությունը կրկնակի դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն նշանակելու մասին: Ըստ պաշտպանի, նախաքննության ընթացքում փորձաքննությունը կատարվել է ամբուլատոր պայմաններում, և այն ունի բացեր:
Նարեկ Խաչատրյանն, ըստ Վ.Էլբակյանի, Ավանի հոգեբուժարանում արդեն իսկ հաշվառված է և ունի անձի շիզոիդ խանգարում հիվանդությունը, ինչի պատճառով ազատվել է զինվորական ծառայությունից:
Մինչդեռ ամբուլատոր փորձաքննության եզրակացությամբ փորձագետները գտել են, որ Ն.Խաչատրյանն անմեղսունակ չէ: Պաշտպանը գտնում է, որ ամբուլատոր փորձաքննության շրջանակում քսան րոպե կամ թեկուզև ավելի տևած զրույցի ընթացքում հնարավոր չէ պարզել անձի մեղսունակության հարցը՝ մեղսունակ է, անմեղսունակ, թե սահմանափակ մեղսունակ, և ընդհանրապես հոգեկան հիվանդությամբ տառապո՞ւմ է, թե՞ ոչ:
Պաշտպանը գտնում է, որ ամբուլատոր փորձաքննության եզրակացությամբ մեղսունակության հարցը բավարար հաստատված չէ:
Դատարանն որոշեց հետաձգել միջնորդության վերաբերյալ որոշման կայացումը՝ գտնելով, որ մինչ այդ անհրաժեշտ է հարցաքննել ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն կատարած փորձագետներին՝ ճշտելու համար պաշտպանական կողմի մատնանշած որոշ հանգամանքները՝ մասնավորապես, առկա՞ են, թե՞ ոչ բացեր և ճշտելու փորձաքննության կատարման մեթոդները:
Պաշտպանական կողմը միջնորդեց նաև դատակոչել ու հարցաքննել սպանության պատվերի մեղադրանքով 15 տարվա ազատազրկման դատապարտված Ստեփան Հակոբյանին՝ բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ քննություն ապահովելու համար:
Պաշտպան Վարդուհի Էլբակյանը հիշեցրեց, որ ըստ մեղադրանքի, Նարեկ Խաչատրյանը Ստեփան Հակոբյանի հետ նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով դրդել՝պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին: Պաշտպանը հիշեցրեց նաև, որ Ստեփան Հակոբյանի գործով դատավճիռը դրվել է Ն.Խաչատրյանի մեղադրանքի հիմքում, սակայն նրանք առերես չեն հարցաքննվել:
Մեղադրողը ժամանակ խնդրեց միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար, և դատական նիստը հետաձգվեց:
Լուսանկարում՝ ամբաստանյալ Նարեկ Խաչատրյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից