ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք բռնություն կիրառեցինք նաև իրավունքի հանդեպ. Սեդա Սաֆարյան 08/09/2016 23:55 | Քրեական խրոնիկոն
Ընդդիմադիր քաղաքական գործիչ Հովսեփ Խուրշուդյանի ձերբակալության և կալանավորման որոշումները բողոքարկվել են Վերաքննիչ դատարան: «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում Հ.Խուրշուդյանի պաշտպան, փաստաբան Սեդա Սաֆարյանը նշեց, որ ինքն ակնկալիքներ չունի վերադաս դատարանից: «Եթե պայմանականորեն կան մի քանի դատավորներ, որոնց հավատում ես, ես վստահ եմ, որ այդ մի քանի դատավորին էլ թույլ չեն տալու, որ լավը մնան»,- ասաց նա:
Ս.Սաֆարյանը հայտնեց, որ տեղի է ունեցել հեռախոսազանգերի ու տեսակցությունների հետ կապված Խուրշուդյանի իրավունքների սահմանափակում:
Ըստ պաշտպանի, Սարի թաղից բերման ենթարկված Հ.Խուրշուդյանի հարցով չկա կոնկրետացված վիճակ: Այդ պատճառով կոնկրետացման համար պաշտպանը դիմել է վարույթ իրականացնող մարմնին, որպեսզի Հովսեփ Խուրշուդյանի մասնակցությամբ կատարվի դեպքի վայրի զննություն, նա ցույց տա, թե ինքն որտե՞ղ է եղել, որտեղի՞ց են իրեն տարել, «հարկադրենք կատարել այնպիսի գործողություններ, որոնց շնորհիվ տեղի ունեցածի իրական պատկերը գոնե մոտ լինի ճշմարտությանը»:
Ինքը՝ Խուրշուդյանը, նկարագրում է, որ քաղաքացիական հագուստով մարդիկ և ոստիկանները երկու կողմից փակել էին դուրս գալու ճանապարհները, և իրենք հարկադրված էին սեփական տների միջով դուրս գալ: Բայց սեփական տների միջով էլ գնալով իրենք հայտնվել են փակուղու մեջ, տներից ու բակերից սկսվել է մարդկանց որսը: Ըստ պաշտպանի, նպատակը միայն հանրահավաքը ցրելը չի եղել, նպատակն եղել են ձերբակալություններն ու կալանավորումները:
Արդյունքում Հովսեփ Խուրշուդյանին և մի խումբ տղաների ոստիկանության աշխատակիցները բերել, շարել են, այնուհետև Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը (նա նախօրեին ազատվել է պաշտոնից), մատնացույց է արել մեկին, մյուսին, մյուսին, անվանական, ում ճանաչել են: «Այստեղ գործողություններ կատարելու խնդիր չի եղել, դրա հարկը չի էլ եղել՝ հինգ րոպե ժամանակ են տրամադրել հանրահավաքը ցրելու համար և սկսվել են բուն գործողությունները: Այդ անհամաչափ ուժի գործադրումը փողոցից սկսած հայտնի է մեզ: Այս պայմաններում ես չեմ ուզում իրավաչափության մասին խոսել, որովհետև իրավաչափության մասին խոսք չի կարող լինել»,- ասաց Սեդա Սաֆարյանը:
Փաստաբանն ընդգծեց, որ երեք փաստաթղթերում՝ ոստիկանի զեկուցագրում, բերման ենթարկելու ու ձերբակալության արձանագրություններում սխալ ձևակերպումներում էլ արտահայտվում է «իրենց անխոցելի լինելը, որ, այո՛, կարող են երեք փաստաթղթերն էլ սխալ լինել, բայց այդ երեք սխալ փաստաթղթով էլ կարող ենք մեր դատարանում հասնել նրան, որ կալանավորում ընտրվի»: Իսկ փոխկապակցված համագործակցությունը՝ ոստիկանություն- սև համազգեստով մարդիկ- անհամազգեստ ոստիկանության հետ համագործակցող անձինք, դրանց գումարվում է նաև դատարանը, հանգեցնում է այն եզրակացության, որ դեռևս դեպքերից առաջ բոլորին հավաքել են, ցուցումներ տվել, բոլորն ունեցել են իրենց դերն այս քաղաքականությունն իրականացնելու գործում:
«Եվ պատկերացրեք, որ բարեհաջող իրագործել են, որևէ մարդ դուրս չի մնացել պատժից »,- ասաց փաստաբանը՝ պարզաբանելով, որ բոլոր քրեական գործերով բոլոր կալանքների որոշումները իրենց մեջ ակնհայտորեն կրում են պատժի տարր:
Ըստ Սեդա Սաֆարյանի, այստեղ խոսել իրավաբանությունից, հիմնավոր կասկածից ծիծաղելի կլինի, որովհետև ինքը դատարանն էլ դրան ուշադրություն չի դարձրել, գուցե այդ առումով ամաչել են հիմնավոր կասկածին անդրադառնալ:
Փաստաբանը գտնում է, որ դատարանների նկատմամբ հավատի խնդիրը չէ միայն, խոսքը լուրջ հիասթափության մասին է: «Ափսոսում ես իրավունքի զարգացման գործում քո ներդրումների, քո չարչարանքի, քո տառապանքի համար: Մենք իրավունքը տարիներ հետ շպրտեցինք, այն, ինչ որ ձեռք էինք բերել և կարող էինք զարգացնել, նորից մի թափով, մի ուժով, մի բռնությամբ հետ շպրտվեց: Մենք բռնություն կիրառեցինք նաև իրավունքի հանդեպ»,- ասաց Ս.Սաֆարյանը՝ արձանագրելով, որ իրավունքի բռնության հետ կապված այսօր կա հուսալքված ժողովուրդ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան