ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքացին 15 ժամ ապօրինի պահվել է անազատության մեջ. փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել 08/06/2016 19:58 | Քրեական խրոնիկոն
Փաստաբան Զարուհի Հայրապետյանը դիմել է Վերաքննիչ դատարան՝ պահանջելով բեկանել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և քաղաքացի Կարեն Մնացականյանի ձերբակալման արձանագրությունը ճանաչել ոչ իրավաչափ: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց Զ.Հայրապետյանը:
Փաստաբանը վերադաս դատարանի ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Մովսես Խորենացու փողոցից բերման ենթարկված քաղաքացու պարագայում բացակայել է ձերբակալման հիմքը, պայմանը, ինչպես նաև ձերբակալումը կատարվել է օրենքով նախատեսված ժամկետի խախտմամբ: Մասնավորապես, ձերբակալման արձանագրությունը կազմվել է 21.07.2016 թ.-ին ժ. 23:05-ին, մինչդեռ Կարեն Մնացականյանը բերման է ենթարկվել 21.07.2016 թ.-ին ժ. 04:50-ին, այսինքն՝ քաղաքացին 15 ժամ անօրինական է գտնվել անազատության մեջ, հետևապես ձերբակալման արձանագրությունը ենթակա է վերացման:
Զ.Հայրապետյանը նշում է, որ առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ առերևույթ առկա են ողջամիտ ենթադրություններ, որ Կարեն Մնացականյանը կարող է կասկածվել ենթադրյալ դեպքի հետ, որի առնչությամբ էլ վերջինս ձերբակալվել է: Այդ մասին են վկայում դատարանին ներկայացված դեպքի վայրից բերման ենթարկելու մասին կազմված արձանագրությունը, ինչը հաստատում է նրա ենթադրական առնչակցությունը դեպքի փաստական հանգամանքների հետ, որպիսի պայմաններում դատարանը գտնում է, որ առկա է վերջինիս ձերբակալելու հիմքը:
Փաստաբանը վիճարկում է այդ հիմքը՝ դեպքի օրը ոստիկանություն Շենգավիթի բաժին նույն հիմքով բերման են ենթարկվել ավելի քան 30 անձ, որոնցից 20-ին ազատ են արձակել:
«Այսինքն՝ վարույթ իրականացնող մարմինը, այնուհետ նաև՝ դատարանը, չէր կարող բացառապես հիմնվելով բերման ենթարկելու արձանագրությամբ իրավաչափ դիտեր անձի ձերբակալումը, հատկապես այն պայմաններում, երբ Կարեն Մնացականյանը ձերբակալման պահից՝ 2 օր անց ազատ է արձակվել և նրա նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը»,- նշում է Զ.Հայրապետյանը:
Վերլուծելով համապատասխան իրավանորմերը՝ Զ.Հայրապետյանն արձանագրում է, որ ձերբակալումը իրականացվում է համապատասխան կասկածի առկայության պայմաններում, իսկ բացառապես բերման ենթարկելու արձանագրությունը չի կարող բավարար հիմք հանդիսանալ անձին ձերբակալելու համար, այսինքն պետք է առկա լինի որևէ այլ փաստական տվյալ, որի պայմաններում նոր կասկածը կդիտվի հիմնավորված:
Փաստաբանը միաժամանակ նշում է, որ առաջին ատյանի դատարանը՝ անդրադառնալով բողոքում բարձրացված քաղաքացուն տասնհինգ ժամ ապօրինի անազատության մեջ պահելու հարցին, ընդունել է, որ ձերբակալման արձանագրությունը կազմվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131.1 հոդվածի պահանջների խախտմամբ, սակայն հիմք ընդունելով, որ ձերբակալման հիմքերը, պայմանները և նպատակը պատճառաբանված են, արձանագրել է, որ «տվյալ դեպքում ձերբակալման արձանագրությունը փաստացի բերման ենթարկվելուց հետո 3 ժամից ավելի ուշ ժամկետով կազմվելը չի կարող ինքնին դիտվել այնպիսի խախտում, որը կարող է հանգեցնել ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով սահմանված ձերբակալման ոչ իրավաչափության և հետանք լինի անձին ազատ արձակելու կարգադրություն սահմանելու համար»:
Վկայակոչելով մի շարք իրավանորմեր՝ փաստաբանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ կալանավորումը և/կամ ձերբակալումը անօրինական է և/կամ ոչ իրավաչափ, ապա դատարանը պարտավոր է որոշում կայացնելու անձին անհապաղ ազատ արձակելու մասին:
Ըստ փաստաբանի, դատարանն արձանագրել է, որ Կարեն Մնացականյանը փաստացի 21.07.2016 թ.-ի 04:50-ից ունեցել է կասկածյալի կարգավիճակ, սակայն նրա պաշտպանին 21.07.2016 թ.-ի ժ. 19:00-ից մինչ 22:00 թույլ չեն տվել մուտք գործել Շենգավիթի ոստիկանության բաժին` տեսակցելու նրան և ապահովելու պատշաճ իրավաբանական օգնություն: «Պաշտպանիս իրավունքների խախտման փաստի մասով ահազանգ է տրվել 1-02, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ խնդրելով ապահովել իմ մուտքը ոստիկանության բաժին և տեսակցելու իմ պաշտպանյալի հետ, սակայն մինչ ժ. 22:00 ապարդյուն: Ընդ որում՝ պաշտպանիս թույլ են տվել տեսակցելու Կարեն Մնացականյանի հետ միայն այն բանից հետո, երբ վարույթ իրականացնող մարմինը որոշել էր ձերբակալել նրան: Այսինքն, եթե Կարեն Մնացականյանը 04:50-ից ունեցել է կասկածյալի կարգավիճակ, ապա վարույթ իրականացնող մարմինը պարտավոր էր անհապաղ ապահովելու պաշտպանի տեսակցությունը, որպիսին չի արվել»,- նշում է փաստաբանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալը 21.07.2016 թ.-ի 04:50-ից մինչև 23:05 ոչ միայն անօրինական է գտնվել անազատության մեջ, այլև պահվել է անմարդկային պայմաններում՝ նա ապահովված չի եղել անհրաժեշտ սնունդով, այսինքն՝ նրան զրկել են իր նվազագույն իրավունքների իրացումից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից