ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հակամարտության լուծումը հնարավոր է միայն ԼՂ ամենաակտիվ մասնակցությամբ. ԼՂՀ ԱԺ պատգամավոր. Tert.am 08/06/2016 11:49 | Ղարաբաղյան հակամարտություն
ԼՂ հակամարտության կարգավորման հարցում կողմերը հաջողության կարող են հասնել միայն Ղարաբաղի ամենաակտիվ մասնակցությամբ.
Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վարդգես Բաղրյանը՝ անդրադառնալով կարգավորման շուրջ միջնորդ երկրների քննարկումների ակտիվացմանը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Ղարաբաղյան կարգավորման հարցում «կողմերը, ավելի քան երբևէ, մոտեցել են հաջողության հեռանկարին»։
«Ժամանակն է, որ Ղարաբաղն ամենաակտիվ մասնակցությունն ունենա ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում: Մենք շատ ենք այդ մասին խոսում, բայց չենք ասում միայն ասելու համար, բնականաբար: Բոլորն էլ գիտեն, որ որևէ մեկն առանց Ղարաբաղի բնակչության կամարտահայտության չի կարող լուծել այդ խնդիրը, դա մեր ժողովրդի խնդիրն է և մեզ է վերաբերում նախևառաջ»,-ասաց նա:
Վարդգես Բաղրյանի խոսքով՝ փուլային տարբերակով լուծման մասին Ալիևի կողմից Վարշավայում հայտարարությունը նորություն չէ, բայց զուգահեռ հստակ է նաև հայկական կողմի պահանջը, որը ՀՀ Նախագահն է ներկայացրել, որ ստատուս քվոն կարող է փոխվել, եթե ճանաչվի ԼՂՀ-ի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը:
«Փուլային տարբերակը բնականաբար մեզ համար միանգամայն անընդունելի է, և ստատուս քվոն խախտելն է անընդունելի, քանի դեռ չի լուծվում անկյունաքարային հարցը, որը ԼՂՀ-ի կարգավիճակի հարցն է: Այս օրերին և ՀՀ-ում և ԼՂՀ-ում մարդիկ պարբերաբար խոսում են այդ մասին, ինչ-որ ճնշումների մասին են նշում, որոնք աբսուրդի հասնող խոսակցություններ են: Անհնար է անել միակողմանի ինչ-որ զիջումներ»,-ասաց նա:
ԼՂՀ պատգամավորի խոսքով՝ հարցի լուծումը կարող է լինել միայն փաթեթով:
«Եթե կուզեն իմանալ, ապա հենց կարգավիճակի հարցից հետո միայն կարող են նստել բանակցությունների սեղանի շուրջ և մտածեն, թե ինչ քայլեր կարող են անել: Ալիևը Վարշավայում ելույթ է ունեցել, նույն երգն է երգել, կորսված հողերի մասին է խոսել՝ մոռանալով, որ նույն Ադրբեջանի տիրապետության տակ է գտնվում ԼՂՀ-ի միգուցե 20 տոկոսից ավելին՝ սկսած Շահումյանից, Մարտակերտի շրջանի գյուղերից, Մարտունու շրջանից, էլ չենք խոսում Արցախի մեր պատմական հողերից: Այնպես որ սին խոսքեր են բոլոր այդ ճնշումները, և հետո ճնշումներն էլ առաջին անգամ չեն, մենք սովոր ենք և կարող ենք ընդունել նաև այդ մարտահրավերը»,-ասաց նա:
Վարդգես Բաղրյանը փոխանցեց Արցախի հասարակության տրամադրությունները:
«Անկեղծորեն ասեմ՝ մտահոգություն կա, մարդկանց մոտ խոսակցությունների թեման դա է, բայց ասել, թե ինչ-որ խուճապային տրամադրություններ կան, բնականաբար այդպես չէ: Մենք բազմիցս ասել ենք՝ Արցախը ազատագրել ենք ազգովի, և անհնար է, որ որևէ մեկը որոշում ընդունի և ինչ-որ տարածքներ զիջի, ուղղակի անհնար է նման բան։ Ուզում եմ՝ մայր Հայաստանը հանգիստ լինի՝ առանց ինձ, քեզ և յուրաքանչյուր հայի հարցնելու որևէ մեկը չի կարող նման պատասխանատվություն վերցնել իր վրա, որովհետև ժողովուրդը որևէ մեկին նման լիազորություն չի տվել»,-ասաց նա:
ԼՂՀ պատգամավորը նկատել է՝ ՌԴ-ն փորձում է նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը և ինքը իր ձեռքով հարցին լուծում տալ: «Բայց վաղուց խորհրդային ժամանակներն անցել են, և այդ երկաթյա վարագույրը, որ կար բարեբախտաբար, հիմա չկա, և բարեբախտաբար ՌԴ-ի ձեռքերում չէ խնդրի լուծումը: Այստեղ տարածաշրջանային մեծ խնդիրներ կան, շահեր կան և այստեղ ոչ միայն գլոբալ խնդիրներ են լուծվում։ Բնականաբար նույն Եվրոպան, Միացյալ Նահանգները չեն կարող անտարբեր լինել, և այդ մասին է վկայում նաև եռակողմ հանդիպումը, որից ՌԴ-ն պաշտոնապես հրաժարվեց և ասաց, որ Մինսկի խումբը պետք է զբաղվի ԼՂ հարցով, այսինքն՝ դա ասվեց Օբամա-Պուտին հեռախոսազրույցից հետո: Անձամբ ես շատ կարևորում եմ, և այստեղ կողմերից որևէ մեկը չի կարող իր վրա վերցնել նախաձեռնությունը և ասել, որ այսպես եմ ուզում տեսնել լուծումը»,-ասաց նա:
ԼՂՀ պատգամավորը նշեց, թե 90-ականներին տեսածը չեն մոռացել, որ այսպես հեշտությամբ համաձայնեն Ռուսաստանի միակողմանի միջնորդ առաջարկություններին:
«Մենք չենք մոռանում, որ եղել է «Օղակ» օպերացիա, այդ սև օրերը մենք հո չե՞նք մոռացել, և ուստի մենք մեր ճակատագիրը որևէ մեկի ձեռքը չենք կարող տալ: Մենք ո՛չ ռուսամետ, ո՛չ եվրոպամետ, ո՛չ ամերիկամետ պետք է լինենք, մենք պետք է հասկանաք, որ մեր ճակատագիրն ինքներս պետք է լուծենք, քանի որ մեր իրավունքի ու լինելիության հարցն է, և ապրիլյան պատերազմը դա մեկ անգամ ևս վկայեց: Դուք տեսնեիք, թե այստեղ ինչ էր կատարվում. հեռավոր Ավստրալիայից հազարավոր տղաներ, ովքեր 90-ականներին այստեղ մարտնչում էին, վերադարձել էին, որպեսզի պաշտպանեն իրենց հայրենիքը, այսինքն՝ այնպես չի, որ ինչ-որ մեկին սպասենք, ասենք՝ դե լավ, դուք ոնց ասեք, այդպես համաձայն ենք ձեզ հետ»,-ասաց նա:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից