ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կարգապահական պատասխանատվության են ենթարկվել ոստիկանության մի շարք ծառայողներ 08/05/2016 19:30 | ԼՐԱՀՈՍ
Հուլիսի 19-ին Երևանի Խորենացու փողոցում և հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի առիթով ՀՀ ոստիկանությունում իրականացվող ծառայողական քննության նախնական արդյունքների հիման վրա ՀՀ ոստիկանության պետի հրամանով կարգապահական պատասխանատվության են ենթարկվել ոստիկանության մի շարք ծառայողներ: Այս մասին մասնավորապես ասված է ՀՀ ոստիկանության քիչ առաջ տարածած հայտարարության մեջ:
«1. Ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու` ենթակա ուժերը հասարակական կարգի պահպանման ու հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ճիշտ չտեղաբաշխելու, իրավիճակից բխող պատշաճ միջոցառումներ չձեռնարկելու, պահպանվող անվտանգության գոտի երթի մասնակիցների մուտքը ժամանակին չսահմանափակելու, ինչպես և քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու և լրագրողական տեխնիկան վնասելու դեպքերը կանխելու ուղղությամբ բավարար միջոցներ չձեռնարկելու համար խիստ նկատողություն է հայտարարվել.
- ԵՔ վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանին.
- ՊՊԾ ոստիկանության գնդի հրամանատար, ոստիկանության գնդապետ Խաչատուր Ավետիսյանին.
- ՊՊԾ ոստիկանության գնդի հրամատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հրայր Հայրապետյանին.
- ՊՊԾ ոստիկանության գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Մկրտիչ Անտոնյանին.
- ՊՊԾ ոստիկանության գնդի 3-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության մայոր Խաչատուր Հովակիմյանին:
2. Ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու` ծառայությունը պատշաճ չկազմակերպելու, հասարակական կարգի պահպանման ու հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ իրավիճակից բխող միջոցներ չձեռնարկելու, ինչպես և քաղաքացիական հագուստով անձանց կողմից քաղաքացիների եւ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու և լրագրողական տեխնիկան վնասելու դեպքերը ժամանակին չկանխելու համար հայտարարվել է.
- 1032 զորամասի ՀԿՊ 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար, կապիտան Նազարեթ Գևորգյանին՝ խիստ նկատողություն.
- ՀԿՊ 1-ին գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի տեղակալ, ավագ լեյտենանտ Ռոման Հովհաննիսյանին՝ խիստ նկատողություն.
- ՀԿՊ 1-ին գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, կապիտան Արմեն Հովհաննիսյանին՝ խիստ նկատողություն.
- ՀՀ ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի /1032 զորամաս/ 3-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, մայոր Վարդգես Պողոսյանին` նկատողություն.
- նույն գնդի ՀԿՊ 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար, կապիտան Արման Մնոյանին՝ նկատողություն.
- ՀԿՊ 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Նարեկ Հունանյանին` նկատողություն.
- ՀԿՊ 3-րդ գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Վահան Մամյանին` նկատողություն.
- ՀԿՊ 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի 3-րդ դասակի հրամանատար, լեյտենանտ Հրաչ Մարկոսյանին` նկատողություն.
- ՀԿՊ 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի հրամանատարի տեղակալ, լեյտենանտ Գոռ Առաքելյանին` նկատողություն:
3. Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ծառայողական քննության արդյունքներով ձեռք են բերվել տեղեկություններ ոստիկանության մի շարք ծառայողների կողմից անհամաչափ ուժ գործադրելու դեպքերի վերաբերյալ, ՀՀ ոստիկանության պետի հրամանով դադարեցվել են հետևյալ ծառայողների լիազորությունները.
- ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ, գնդապետ Լեռնիկ Երանոսյան.
- ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունքի պետի տեղակալ, ոստիկանության կապիտան Արմեն Հարությունյան.
- ՀՀ ոստիկանության ԵՔՎ ՔՀ բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Բունիաթյան,
- ՀՀ ոստիկանության ԵՔՎ ՔՀԲ 2-րդ բաժանմունքի ՀԿԳ ավագ օպերլիազոր, ոստիկանության կապիտան Արթուր Հակոբյան.
- ՀՀ ոստիկանության ԵՔՎ ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ Արթուր Գևորգյան:
Հիշյալ անձանց վերաբերյալ ծառայողական քննության նյութերը ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն`նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու հարցը լուծելու նպատակով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ օպերատիվ իրավիճակին չտիրապետելու, անբավարար օպերատիվ-կանխարգելիչ աշխատանքի, ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, ԵՔՎ Նոր Նորքի և Էրեբունու բաժինների պետերից բացի, պաշտոնից ազատվել են.
- Լոռու ՄՎ Սպիտակի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Գարուն Պողոսյանը»,-հայտարարում է ՀՀ ոստիկանությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան