ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հատուկ միջոցների կիրառումը խաղաղ ցուցարարների նկատմամբ անթույլատրելի է. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն 07/30/2016 10:37 | ԼՐԱՀՈՍ
«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհուրդը հուլիսի 29-ին Երևանի «Սարի թաղ» թաղամասում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է հուլիսի 29-ին Երևան քաղաքի «Սարի թաղ» թաղամասում ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների և բողոքի ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ կիրառված խայտառակ բռնությունների և առանց որևէ իրավական հիմքի օգտագործված հատուկ միջոցների դեպքերը:
Ոստիկանության կիրառած հատուկ միջոցների արդյունքում տուժել են նաև բողոքի ցույցերին չմասնակցած «Սարի թաղի» բնակիչներ, լուսաձայնային նռնակներն ու ծխանռնակներն ընկել են տարածքի տների վրա, որի արդյունքում բռնկվել են հրդեհներ:
Հիվանդանոցներ է տեղափոխվել տարբեր աստիճանի վնասվածքներով և այրվածքներով շուրջ 60 տուժած քաղաքացի: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների տուժածների մեջ կան մանկահասակ երեխաներ:
Բողոքի ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ իրականացվել են թիրախային և նպատակային բռնություններ, որի արդյունքում լրագրողներին հասցվել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ, կոտրվել տեսախցիկներև խոչընդոտվել է լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը։ Տասնյակ քաղաքացիներ ենթարկվել են անմարդկային բռնությունների քաղաքացիական հագուստով անձանց կողմից: Բազմաթիվ քաղաքացիներ առանց որևէ հիմնավորման բերման են ենթարկել:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ հատուկ միջոցների կիրառումը խաղաղ ցուցարարների նկատմամբ անթույլատրելի է և այն պետք է կիրառվի միայն բացառիկ դեպքերում, սակայն անցած տաս օրերի ընթացքում այն դարձել է ոստիկանության աշխատելաոճի անբաժանելի մասը: Մինչդեռ ՀՀ օրենսդրության պահանջներն այլ են։
«Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ոստիկանության զորքերի զինծառայողը որպես բացառիկ միջոց գործադրում է ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն և մարտական տեխնիկա` սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար, եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել:
Օրենքի նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն, մարտական տեխնիկա գործադրելիս ոստիկանության զորքերի զինծառայողը պարտավոր է՝
1) դրանք գործադրելու մասին նախազգուշացնել իրավախախտողներին՝ բավարար ժամանակ տալով նրանց իր օրինական պահանջները կատարելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք կամ մարտական տեխնիկա գործադրելու հապաղումը անմիջական սպառնալիք է ստեղծում իր, քաղաքացիների, զինծառայողների կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցների կյանքի ու առողջության համար կամ կարող է այլ ծանր հետևանքներ առաջացնել, կամ ստեղծված իրավիճակում այդպիսի նախազգուշացումն անհնարին է, ինչպես նաև ոստիկանության զորքերի զինծառայողը պարտավոր է՝ ձգտել, որ իրավախախտին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի: Միևնույն ժամանակ, նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված է, որ Ոստիկանության զորքերը պարտավոր են սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի մասին սեղմ ժամկետում հայտնել տուժածների մերձավոր ազգականներին:
Կուսակցությունը գտնում է, որ ոստիկանության կողմից փորձ չի արվել այլ միջոցներով կատարել իր պարտականությունները և առանց նախազգուշացման չդիմել բացառիկ միջոցի, այն է՝ հատուկ միջոցների կիրառմանը խիտ բնակեցված թաղամասում:
Տվյալ պարագայում, ոստիկանությունը որևէ կերպ փորձ չի արել նվազագույնի հասցնել հատուկ միջոցների կիրառման արդյունքում քաղաքացիներին և հարակից տներին և այլոց գույքին պատճառվող վնասը, ինչը դրսևորվում է նրանով, որ խիտ բնակեցված տարածքում կիրառվել են լուսաձայնային նռնակներ, ծխանռնակներ և այլ հատուկ միջոցներ:
Ավելին, պատճառվող վնասի նվազեցման նպատակով, ինչպես դա օրենքն է պահանջում, մարմնական վնասվածքներ ստացած անձանց առաջին բուժօգնությունը չի ցուցաբերվել և հիվանդանոցից վնասվածքներ ստացած Դավիթ Սանասարյանը, առողջական վատ վիճակով բռնությամբ բերման է ենթարկվել, իսկ տուժածների մերձավոր ազգականները այլ աղբյուրներից են տեղեկացել է (այնինչ օրենքի պահանջն է, որ ոստիկանության զորքերը գրավոր տեղեկացնեն) իրենց հարազատների հիվանդանոցում գտնվելու, մարմնական վնասվածք ստացած լինելու և առողջական վիճակի մասին:
Վերջին տասը օրերի ընթացքում քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությունները, ակնհայտ անհիմն բերման ենթարկելու, քրեական գործեր հարուցելու նախադեպերը որևէ կերպ չեն նպաստում ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը և ավելի են անկանխատեսելի դարձնում հետագա զարգացումները։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում է ձեռնպահ մնալ նոր բռնություններ ծնող և հրահրող գործողություններից և անհապաղ անցկացնել տեղի ունեցած դեպքերի մանրամասն և թափանցիկ քննություն, որի արդյունքում պետք է բացահայտվեն տեղի ունեցած իրավախախտումները, իսկ դրանք կատարողները անկախ պաշտոնից և զբաղեցրած դիրքից հանձնվեն ՀՀ արդարադատությանը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից