Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը

Անհրաժեշտ է ապահովել հասարակությունում հանդուրժողականության մթնոլորտի վերականգնում. ՄԻՊ-ի հայտարարությունը 07/29/2016   14:12  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.

«1. Հուլիսի 17-ի վաղ առավոտից Երեւանում ծավալվող իրադարձությունները ուղեկցվում են մարդու հիմնարար իրավունքների լուրջ խախտումներով: Ոստիկանության ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման հետեւանքով սպանվեց Ոստիկանության ծառայող եւ եղան վիրավորներ:

2. Զինված հարձակմանը հաջորդեց ատելության խոսքի եւ բռնության քարոզչության աննախադեպ բռնկում:

3. Տեղի ունեցան ինչպես խաղաղ, այնպես էլ բռնությամբ ուղեկցվող հավաքներ, որոնց ընթացքում Ոստիկանության կողմից թույլ տրվեցին խաղաղ հավաքների ազատության  եւ անձնական ազատության իրավունքների խախտումներ, եղան նաեւ հրապարակումներ խոշտանգման եւ վատ վերաբերմունքի վերաբերյալ:

4. Ատելության խոսքի եւ բռնության քարոզչության, ինչպես նաեւ Ոստիկանության թույլ տված խախտումների հետեւանքով հասարակությունում ստեղծվեց լարվածության մթնոլորտ: Դա իր հերթին նպաստեց հավաքների ընթացքում բռնության դեպքերի ավելացմանը եւ մյուս կողմից՝ Ոստիկանության կողմից թույլ տրվող նոր խախտումների:

5. Լարվածության շիկացմանն ավելի նպաստեց Ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող զինված խմբի անդամների կողմից վերջին օրերին մարդու իրավունքների տեսնակյունից վտանգավոր վարքագծի դրսեւորումը (մեքենաների հրկիզումը, ուղիղ եթերում բռնության ակնհայտ կոչերը, հրազենի ցուցադրումը, անկանոն կրակոցները եւ այլն): Նշվածն անմիջական սպառնալիք է ստեղծում ՊՊԾ գնդին հարակից տարածքի բնակիչների, հատկապես խոցելի խմբերի` երեխաների, տարեցների իրավունքների համար: Այս մասին են վկայում նաեւ հենց բնակիչների հրապարակային մտահոգությունները:

6. Ցավոք, հուլիսի 27-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով եղան վիրավորներ ինչպես ՊՊԾ գնդում գտնվող խմբի, այնպես էլ իրավապահ մարմինների կողմից:

7. Նույն օրը տեղեկություն տարածվեց այն մասին, որ զինված խմբի անդամներին բժշկական օգնություն ցույց տալու համար ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած բժշկական անձնակազմը խմբի կողմից պահվել է՝ որպես պատանդ: Այս փաստը հատկապես անթույլատրելի է՝ հաշվի առնելով բժիշկների մարդասիրական բարձր առաքելությունը: Մտահոգիչ է նաեւ այն, որ խմբի անդամների կողմից, ըստ հրապարակված տվյալների, խոչընդոտվում է պատշաճ բուժօգնության ցուցաբերումը խմբի վիրավոր անդամներին:

8. Նույն օրը տեղեկություններ տարածվեցին նաեւ այն մասին, որ խմբի որոշ անդամներ ՊՊԾ գնդի տարածքում պահվում են իրենց կամքին հակառակ եւ հնարավորություն չունեն առանց իրենց կյանքը վտանգելու լքել գնդի տարածքը:

9. Այս ամենը հանգեցրեց հասարակությունում անհանդուրժողականության շարունակական խորացմանը: Խիստ մտահոգիչ է այն, որ հասարակության առանձին խմբերի կողմից հրապարակայնորեն ակնհայտ խրախուսվում են ատելությունն ու բռնության կոչերը եւ նույնիսկ իրավունքից դուրս գործելը: Ակնհայտորեն անտեսվում է հասարակության այն հատվածի մասնավոր եւ ընտանեկան կյանքը, ում դեմ ուղղված է ատելությունը: Միջազգային բոլոր պահանջների տեսանկյունից անթույլատրելի այս վիճակին ավելանում է նաեւ այն, որ արդեն առաջ են գալիս տագնապի մթնոլորտ առաջացնող երեւույթներ (օրինակ՝ «Զվարթնոց» օդանավակայանում եւ հեռուստաընկերություններից մեկում ռումբերի առկայության վերաբերյալ ահազանգերը):

10. Այսպիսի վիճակը խաթարում է պետական իրավասու ինստիտուտների կողմից մարդու իրավունքների խախտումները կանխարգելելու, ինչպես նաեւ խախտումների դեպքերին պատշաճ արձագանքելու ուղղությամբ արդյունավետ միջոցներ ձեռնարկելը եւ առաջացնում նրանց նկատմամբ վստահության խնդիր: Դրանով պայմանավորված՝ լրջորեն վտանգվում է Հայաստանում մարդու իրավունքների երաշխավորման ողջ համակարգը՝ բացասական ազդեցություն թողնելով իրավունքի գերակայության վրա:

11. Ուստի, անհրաժեշտ է, որպեսզի պետության համապատասխան մարմինները եւ հանրային գործիչները ակտիվացնեն ջանքերը՝ ուղղված իրավունքների բոլոր տեսակի խախտումների վերացմանն ու դրանց հետագա կանխարգելմանը: Անհրաժեշտ է ապահովել հասարակությունում հանդուրժողականության մթնոլորտի վերականգնում եւ վերջապես՝ ստեղծված իրավիճակի խաղաղ ու անվնաս հանգուցալուծում»:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:51 29/07/2016  |  ԼՐԱՀՈՍՔննիչը Լևոն Բարսեղյանին ազատ արձակելու մասին որոշում է կայացրել
12:47 29/07/2016  |  ԼՐԱՀՈՍԱրամ Մանուկյանը պահվում է անմարդկային և նվաստացուցիչ պայմաններում. Ինեսսա Պետրոսյան
12:17 29/07/2016  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ-ի ներկայացուցիչները կրկնակի ստուգելու նպատակով այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ
12:13 29/07/2016  |  ԼՐԱՀՈՍԱզատ արձակել Լեւոն Բարսեղյանին, պատժել Գեւորգ Թոսունյանի նկատմամբ բռնություն կատարածներին. լրագրողական ՀԿ-ների կոչը
12:05 29/07/2016  |  ԼՐԱՀՈՍԼևոն Բարսեղյանն այսօր ազատ կարձակվի՞
11:01 29/07/2016  |  ԼՐԱՀՈՍՍեդա Մելքոնյան. Ալեքի ձերբակալությունը մարդկային իրավունքի կոպիտ խախտում եմ համարում. «Արևելք»
10:06 29/07/2016  |  ՄամուլՀՀ գլխավոր դատախազը՝ «Սասնա ծռերի» գործողությունների իրավական կողմի և սպասվող պատժի մասին. «Ժողովուրդ»
09:31 29/07/2016  |  Մամուլ«Առավոտ». Հայաստանում այս օրերին ընթացող իրադարձությունների հետ կապված՝ ՌԴ-ում հայերին բերման են ենթարկում
22:46 28/07/2016  |  Քրեական խրոնիկոնԲերման ենթարկված ակտիվիստի մոտ հայտնաբերվել է թմբուկավոր ատրճանակ եւ փամփուշտներ
21:29 28/07/2016  |  Բարոյական վնասի հատուցումԻրավապահների ոչ իրավաչափ գործողություններից տուժածները կարող են դատարանում վիճարկել իրավապահների գործողությունները եւ պահանջել փոխհատուցում

Արխիվ

[]