ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՅՈՒՆԻՍԵՖ. Աշխարհում 77 միլիոն նորածիններ կյանքի առաջին ժամի ընթացքում կրծքով չեն սնուցվում 07/29/2016 11:16 | Առողջություն
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, շուրջ 77 մլն նորածիններ կամ 2-ից մեկը կրծքով չեն սնուցվում կյանքի առաջին ժամի ընթացքում՝ զրկվելով կենարար սնուցիչներից, հակամարմիններից և մոր հետ մաշկը մաշկին շփումից, ինչը պաշտպանում է նրանց հիվանդություններից և մահից: Այս մասին հայտնում է ՅՈՒՆԻՍԵՖ հայաստանյան գրասենյակը՝ ընդգծելով, որ հետաձգված կրծքով կերակրումը բարձրացնում է նորածինների մահվան վտանգը 80 տոկոսով:
«Երբ փոքրիկները ստիպված են լինում սպասել արգանդից դուրս այս առաջին վճռորոշ շփմանն իրենց մայրիկի հետ, նվազում է նորածնի ապրելու հավանականությունը, կրծքի կաթի քանակը և բացառապես կրծքով կերակրման հավանականությունը»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ սնուցման հարցերով գլխավոր խորհրդական Ֆրանս Բեգինը (France Begin): «Եթե բոլոր նորածինները կերակրվեն միմիայն կրծքի կաթով ծնվելու պահից ի վեր մինչ 6 ամսականը, ապա տարեկան շուրջ 800,000 կյանք կփրկվի»:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների համաձայն, վերջին 15 տարիներին կյանքի առաջին ժամի ընթացքում երեխաներին կրծքով կերակրելու հարցում առաջխաղացումը դանդաղ է ընթացել: Ենթասահարյան Աֆրիկայում, օրինակ, որտեղ մինչև 5 տարեկան երեխաների շրջանում մահացության ցուցանիշն աշխարհում ամենաբարձրն է, 2000թ.-ից ի վեր վաղ կրծքով կերակրման ցուցանիշն աճել է ընդամենը 10 տոկոսով Արևելյան և Հարավային Աֆրիկայում և մնացել անփոփոխ Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում:
Նույնիսկ Հարավային Ասիայում, որտեղ վաղ կրծքով կերակրման ցուցանիշները եռապատկվել են 15 տարվա ընթացքում՝ 2000թ.-ի 16 տոկոսի դիմաց դառնալով 45 տոկոս 2015թ.-ին, աճը բավարար լինելուց դեռ շատ հեռու է. 21 միլիոն նորածիններ շատ երկար են սպասում մինչ առաջին կրծքով սնուցումը:
Որքան շատ է ուշանում կրծքով կերակրումն, այնքան մեծանում է մահվան հավանականությունը կյանքի առաջին ամսվա ընթացքում: Ծնվելուց հետո կրծքով կերակրումը 2-ից 23 ժամ ուշացնելու դեպքում 40 տոկոսով մեծացնում է կյանքի առաջին 28 օրվա ընթացքում մահանալու հավանականությունը: 24 ժամով ուշացնելու դեպքում՝ այս վտանգը մեծանում է 80 տոկոսով:
«Կրծքի կաթը երեխայի առաջին պատվաստանյութն է, առաջին ու լավագույն պաշտպանությունը հիվանդությունների դեմ»,- ասել է Ֆրանս Բեգինը: «Մինչև 5 տարեկան երեխաների շրջանում նորածինների մահացությունը մահերի ընդհանուր թվի կեսն է, մինչդեռ վաղ կրծքով կերակրումը կենաց ու մահու դեր ունի»:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերլուծությունը ցույց է տալիս, որ կանայք չեն ստանում անհրաժեշտ օգնությունը երեխայի ծնվելուց հետո կրծքով կերակրումն անմիջապես սկսելու հարցում նույնիսկ երբ բժիշկը, բուժքույրը և մակնաբարձուհին օժանդակում են ծննդաբերությանը: Միջին Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Հարավային Ասիայում, օրինակ, կանայք, ովքեր ծննդաբերում են փորձառու բուժաշխատողի օգնությամբ, քիչ հավանական է, որ կրծքով կերակրել կսկսեն երեխայի կյանքի առաջին ժամի ընթացքում, քան այն կանայք, ովքեր ծննդաբերում են ոչ այնքան հմուտ բուժաշխատողի կամ հարազատների օգնությամբ:
Երեխաներին այլ հեղուկներով կամ սննդով կերակրելը մեկ այլ պատճառ է, որի հետևանքով վաղ կրծքով կերակրումը հետաձգվում է: Շատ երկրներում սովորություն է նորածիններին կերակրել արհեստական կաթով, կովի կաթով կամ շաքարաջրով կյանքի առաջին երեք օրերի ընթացքում: Նորածինների գրեթե կեսին կերակրում են այս հեղուկներով: Երբ երեխաներին կերակրում են կրծքի կաթին այլընտրանք համարվող պակաս սննդարար հեղուկներով, կրծքով կերակրման հաճախականությունը պակասում է, ինչն իր հերթին դժվարացնում է մայրերի՝ կրծքով կերակրելը սկսելն ու շարունակելը:
Աշխարհում վեց ամիսը չլրացած նորածինների միայն 43 տոկոսն է բացառապես կրծքի կաթով սնուցվում: Կրծքով ընդհանրապես չկերակրված երեխաների մահվան հավանականությունը 14 անգամ ավելի մեծ է, քան նրանց, ում բացառապես կրծքով են կերակրում:
Այնուամենայնիվ, կրծքի կաթի ցանկացած քանակ նվազեցնում է երեխայի մահվան վտանգը: Այն երեխաները, որոնց ընդհանրապես կրծքով չեն կերակրել, 7 անգամ ավելի հավանական է, որ կմահանան վարակներից, քան նրանք, ովքեր կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում գոնե մի կարճ ժամանակահատված սնվել են կրծքի կաթով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից