ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրավապահների ոչ իրավաչափ գործողություններից տուժածները կարող են դատարանում վիճարկել իրավապահների գործողությունները եւ պահանջել փոխհատուցում 07/28/2016 21:29 | Բարոյական վնասի հատուցում
Հուլիսի 17-ից սկսած՝ «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավումից հետո, ոստիկանական բաժիններ են բերման ենթարկվել հարյուրավոր քաղաքացիներ, որոնց հիմնական մասը հետագայում ազատ է արձակվել։ Տարբեր իրավապաշտպաններ, փաստաբաններ, ՄԻՊ-ը հայտարարեցին, որ որոշ դեպքերում բերման ենթարկվելն ուղեկցվել է մարդու իրավունքների խախտումներով։ Ապօրինաբար ազատությունից զրկված քաղաքացիները արդյո՞ք կարող են դիմել դատարան ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջով, հարցի շուրջ «Փաստինֆո»-ի թղթակիցը զրուցեց փաստաբան Նորայր Նորիկյանի հետ:
«Այո, կարող են դիմել: Անհրաժեշտ եմ համարում ընգծել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածով սահմանված է ոչ նյութական վնասի հասկացությունը և դրա հատուցումը, համաձայն որի` ոչ նյութական վնասը ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է, որն առաջացել է անձին ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա անձնական ոչ գույքային իրավունքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ», - ասաց Ն.Նորիկյանը:
Ավելին, նրա խոսքերով, նույն օրենսգրքի համաձայն՝ անձն իրավունք ունի դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե քրեական հետապնդման մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են այդ անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունքները, այդ թվում`կյանքի իրավունքը, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքը, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը, արդար դատաքննության իրավունքը, հավաքների և միավորման ազատության իրավունքը, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ Ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Իսկ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի` 104-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ոչ իրավաչափ վարչարարությամբ ֆիզիկական անձի ազատությունը սահմանափակելու, նրա անձեռնմխելիությունը, բնակարանի անձեռնմխելիությունը, անձնական կամ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը խախտելու, նրա պատիվը, բարի համբավը կամ արժանապատվությունն արատավորելու միջոցով ոչ գույքային վնաս պատճառելու դեպքերում այդ անձն իրավունք ունի պահանջելու դրամական միջոցներով հատուցում կամ առաջացած հետևանքների վերացում` պատճառված ոչ գույքային վնասին համարժեք չափով:
Այլ կերպ ասած, այն քաղաքացիները, որոնք դարձել են իրավապահ մարմինների ոչ իրավաչափ գործունեության զոհը, որի հետևանքով սահմանափակվել է նրանց անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը, հավաքների ազատության իրավունքը, կարող են դիմել վարչական դատարան՝ վիճարկելով իրավապահ մարմինների ոչ իրավաչափ գործողությունները՝ զուգահեռ պահանջելով դրամական միջոցներով հատուցում:
Սակայն, ինչպես նշեց փաստաբանը, ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտն այս պահին կայանալու խնդիր ունի, քանի որ, ըստ էության, դեռևս բացակայում է դատական պրակտիկան, իսկ դրա հիմքերի ճիշտ կառուցումը, կայացումն ու ամրապնդումը շատ կարևոր խթան կհանդիսանա ինստիտուտի հետագա զարգացման համար: Անձն ունի իրեն հասցված ոչ նյութական վնասի հատուցման իրավունք, և այդ իրավունքը պետք է իրական կյանքում իրացման հնարավորություն ունենա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/03/2024 08:40 Անդրանիկ Քոչարյանը կանգնել է ՔՊ վարչության առջեւ ու ներողություն խնդրել. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»
- 12/03/2024 08:38 Նիկոլի խոփը Հովիկի քարին է դեմ առել․ «Հրապարակ»
- 12/03/2024 08:36 Մեքենաների շարասյուներով և թիկնապահներով պտտվողներ չեն լինի․ ՆԳՆ-ն գործընթաց է մեկնարկել. «Ժողովուրդ»
- 12/03/2024 08:33 Քննչականում, հերթ չտալով, Փաշինյանի հրահանգներն են կատարում․«Հրապարակ»
- 12/03/2024 08:30 Արսեն Թորոսյանը նախարարին պաշտոնանկ անելու պլաններ ունի. «Ժողովուրդ»
- 12/03/2024 08:27 Փաշինյանը նոր դրամաներ է պատրաստում․ «Հրապարակ»
- 12/03/2024 08:24 Ռոբերտ Քոչարյանը փրկե՞ց Հովիկ Աղազարյանին. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 12/03/2024 19:01 Ինձ շատ բանում, միգուցե, կարելի է մեղադրել, բայց դիրքերում չլինելու մեջ միայն անմեղսունակները կարող են. Տիգրան Աբրահամյան
- 12/03/2024 15:44 Աշխատանքային օրենսգիրքը երբեք չի այլանդակվել այն աստիճան, որքան Երևանի փոխքաղաքապետի կողմից. Հայրապետյան
- 12/03/2024 15:11 Գործադուլի իրավունքից օգտվելու համար մարդկանց գործից հանելը ոչ մի պարագայում իրավաչափ լինել չի կարող. փաստաբան
- 12/02/2024 18:41 ՀՀ արտգործնախարարությունում ֆորում են անելու ընդդեմ ցեղասպանությունների, հայեցակարգում չկա Հայոց ցեղասպանություն եզրույթը. Դեմոյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/03/2024 21:49 Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում․ «BMW»-ն բախվել է կայանված «ԶԻԼ»-ի հետնամասին․ կա վիրավոր
- 12/03/2024 21:23 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 36-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին․ կան վիրավորներ
- 12/03/2024 15:37 Օգնության են հասել փրկարարները
- 12/03/2024 15:23 Երևանում բազմաթիվ անգամներ կամրջից ցած նետվելու փորձեր կատարած տղամարդն այսօր ընկավ կամրջից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/02/2024 16:54 Էլթոն Ջոնը խոստովանել է, որ կուրացել է
- 11/29/2024 22:00 Ուղեւորուհին բողոքել է օդանավակայաններում անմարդկային զննումների դեմ
- 11/29/2024 13:38 Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել