ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրավակիրառ պրակտիկան ուղղակի խայտառակություն է. Գևորգ Գյոզալյան 07/28/2016 14:05 | Բարոյական վնասի հատուցում
Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց բարոյական վնասի հատուցման ինստիտուտը: Վերջինս ամրագրող օրենսդրական կարգավորումների, այդ թվում՝ դրանցում առկա բացերի, իրավակիրառ պրակտիկայի խնդիրների մասին է «Փաստինֆո»-ի թղթակցի հարցազրույցը քաղաքացիական իրավունքի մասնագետ փաստաբան Գևորգ Գյոզալյանի հետ:
Գ.Գյոզալյան- Առաջինը փաստենք, որ բարոյական վնասի ինստիտուտը ներդրվեց 2013թ. Սահմանադրական դատարանի հայտնի որոշման հիման վրա:
Մասնավորապես, Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի երկրորդ մասն այնքանով, որ այն չէր նախատեսում արդարացի դատաքննության և այլնի հետ կապված բարոյական վնասի հատուցման ինստիտուտ:
Ընդ որում, ՍԴ որոշմամբ սահմանվեց որոշակի ժամկետ Ազգային ժողովի համար, որպեսզի օրենսդրության մեջ համապատասխանեցումներ կատարվեն, ԱԺ-ն այդ ժամանակահատվածում համապատասխանեցումները չարեց, այսինքն՝ այդ ընթացքում մենք 17-րդ հոդվածի երկրորդ մաս ուղղակի չունեինք:
Իմ գրասենյակն ակտիվորեն դիմում էր Սահմանադրական դատարանին, Ազգային ժողովի նախագահներին, վարչապետին և այլն՝ ցույց տալով, որ այստեղ դուք ունեք հակասահմանադրական վիճակ, մասնավորապես, ընդհանրապես չկա կարգավորում:
Դրանից հետո նրանք շրջանառության մեջ դրեցին մի օրենք, որն, ես կարծում եմ, քիչ թե շատ նորմալ օրենք է:
Հարց. -Ըստ Ձեզ, ի՞նչ բացեր են առկա օրենսդրական նոր կարգավորումներում:
Գ.Գյոզալյան- Իրավագիտությունում մենք ունենք հանրային իրավունք և մասնավոր իրավունք: Եթե մենք նայում ենք հանրային իրավունքի տեսանկյունից, նորմալ է օրենքը: Սակայն դեռևս պետք է փորձով ապացուցվի, մեկ տարի էլ չկա, որ այդ օրենքն ընդունվել է: Առնվազն մի գործի մասին ես գիտեմ, այն էլ՝ մամուլով, շատ գործեր մենք կարծես թե չունենք:
Իսկ ինչո՞ւ չունենք, որովհետև կոնկրետ նորմը, կոնկրետ իրավակարգավորումը, մասնավորապես, խոսքը Քաղաքացիական օրենսգրքի 162.1` Ոչ նյութական վնասի հասկացությունը և դրա հատուցումը, և 1087.2՝ Հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման կարգը և պայմանները, հոդվածների մասին է, այդ ամբողջ իրավակարգավորումը հիմնականում հանրային իրավունքի ճյուղ է կարգավորում: Այսինքն՝ մի կողմը պարտադիր պետք է լինի պետությունը:
Իսկ եթե վերցնենք մի դեպք, և ընդ որում կյանքից վերցրած մի օրինակ ես Ձեզ ասեմ, սրճարանում նստած «Ա»-ն վերցնում է բաժակով ջուրը, շփում «Բ»-ի երեսին: Այն իր մեջ չի պարունակում ծեծ, իր մեջ չի պարունակում խուլիգանություն, իր մեջ բնականաբար Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված վիրավորանք և զրպարտություն չի պարունակում, ի՞նչ կերպ կարող է «Բ»-ն պաշտպանություն գտնել: Նոր իրավակարգավորման տեսանկյունից նա որևէ պաշտպանություն չի կարող գտնել, որովհետև մի կողմը պետք է լինի պետությունը:
Ես կարծում եմ, որ այս տեսակետից նշված իրավակարգավորումը բաց ունի, որովհետև չի կարգավորում անձ-անձ հարաբերությունը, այլ կարգավորում է միայն պետություն-անձ հարաբերությունը:
Երկրորդ, ես կարծում եմ, որ պետք չէր հանրային իրավունքը բերել խցկել մասնավորի մեջ: Ւհարկե, քաղաքացիական իրավունքի սուբյեկտների թվում են նաև պետությունը և տեղական ինքնակառավարման մարմինները, բայց սա բերել և ամբողջ այս լայն ծավալով մտցնել քաղաքացիական օրենսգրքի մեջ ուղղակի չակերտավոր ասած՝ Եվրոդատարանի ու Սահմանադրական դատարանի բերանը փակելու համար, ես կարծում եմ, որ կրկին սա բաց է:
Պետք չէր այսպես անել, այլ պետք էր հասկանալ օբյեկտիվ անհրաժեշտությունը, որն առաջացել է մեր հասարակարգում. եթե մենք բարոյական վնասի հատուցման հարց ենք փորձում լուծել, կարգավորումը պետք է համապարփակ տրվեր:
Մարդը պետք է իմանա, որ եթե մեկը բաժակով ջուր լցնի իր վրա, նա կարող է բարոյական վնասի հատուցում պահանջել:
Հայտնի է դեպքը, երբ մարզպետը հասարակական վայրում ապտակ հասցրեց կնոջը: Վճռաբեկ դատարանը մի նախադեպ ունի, ասում է՝ մեկ ապտակը ծեծ չի: Եթե ծեծ չի, խուլիգանություն էլ չի, եթե խուլիգանություն չի, բա ի՞նչ է: Այսինքն՝ կնոջ իրավունքը պաշտպանվե՞ց՝ չպաշտպանվե՛ց: Բայց կարող էր համապարփակ կարգավորվել բարոյական վնասի մասով՝ հրապարակայնորեն ապտակում է, հրապարակայնորեն ջուր է լցնում:
Հարց -Իսկ ինչպիսի՞ն է իրավակիրառ պրակտիկան:
Գ.Գյոզալյան - Մենք ունենք բազմաթիվ դեպքեր վարչական դատավարության կարգով, երբ որ վիճարկվում է վարչական մարմնի գործողությունն, անգործությունը, քաղաքացիներին պատճառված վնասը: Դատարաններն այնքան համարձակություն չունեն, որ 5-10 հազար դրամ են սահմանում որպես փաստաբանի վարձատրության գումար՝ թեև դատը կարող է ձգվել մեկ, երկու, երեք տարի, և թեև շատ լավ հասկանում են, որ այն ծավալի աշխատանքն, որ արել է փաստաբանը, տասը հազար դրամ չէ:
Եթե Վարչական դատարանի բոլոր դատավորներին տասը հազար դրամ տան, երբեք այդ գործը, որ անում է փաստաբանը, չեն անի: Բայց նրանք չգիտես ինչու համարում են, որ փաստաբանի համար տասը հազար դրամը բավարար է:
Վարչական դատարանն այդ կազմով անգամ համարձակություն չունի ահռելի մեծ ծավալի գործերով պետության դեմ վճիռ կայացնել՝ փաստաբանի վարձատրության գումար սահմանելով գոնե 50 հազար, գոնե 100 հազար ՀՀ դրամ:
Որտե՞ղ է այն երաշխիքը, որ պետություն-քաղաքացի այս իրավակարգավորման հետ կապված դատարանները այնքան կշիռ կունենան, որ կկարողանան բավարարել ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջները:
Դրա վառ օրինակն այն է, որ 40 օրից ավելի կալանքի տակ գտնված անձի համար սահմանվել է բարոյական վնասի հատուցում 800 հազար դրամի չափով:
Այսինքն՝ իրավակիրառ պրակտիկան ուղղակի խայտառակություն է, և մինչև օրենքին անդրադառնալը, ես կարծում եմ, կարևոր է իրավակիրառ պրակտիկան, դատարանները պետք է համարձակ լինեն և նաև՝ պրոֆեսիոնալ:
Թեև ես հոռետես չեմ, միշտ փորձում եմ ամեն ինչի մեջ լավը տեսնել, այդ օրենքի մեջ էլ տեսնում եմ լավը, բայց ամեն դեպքում պետք է արձանագրենք, որ ես չեմ հավատում, որ այդ օրենքը կունենա այն նշանակությունը ու իմաստը, որը Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ, ես կարծում եմ, նորմալ բացահայտել է, և որն առավել ևս մեր քաղաքացիների ակնկալիքն է՝ բարոյական վնասի հատուցման հետ կապված:
Հարց. -Ճի՞շտ եք համարում այն, որ օրենսդրությամբ սահմանվել է բարոյական վնասի հատուցման առաստաղ՝ վերին սահման՝ նվազագույն աշխատավարձի 2000-պատիկի կամ 3000-պատիկի չափով (համապատասխանաբար՝ երկու կամ երեք մլն դրամ):
Միանշանակ իրավական որոշակիության սկզբունքից ելնելով՝ պետք է ինչ-որ չափ լինի: Դե, պատկերացրեք այս որակի դատարանների պարագայում այդ իրավական որոշակիությունն էլ չլիներ, պարզ չլիներ, թե ինչքան է դրա առաստաղը, ի՞նչ կլիներ՝ քաոս կլիներ: Այսինքն՝ մի դեպքում մեկ դրամ, մի դեպքում՝ հիսուն՝ կախված թե որ պետական մարմինն է, կախված, թե որ դատավորն է, ամեն մեկն իր պատկերացումներով, մի խայտառակ վիճակ կունենայինք: Եվ Վճռաբեկ դատարանի չգոյության պայմաններում գրեթե քաոս կլիներ դատական ատյաններում: Դրա համար ամեն դեպքում, ես կարծում եմ, ճիշտ է վերին սահման սահմանելը:
Գ.Գյոզալյան - Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այլ մոտեցում կա:
Եվրոդատարանի պրակտիկան չունի բարոյական վնասի հատուցման սահմանաչափ և յուրաքանչյուր դեպքում դատարանն որոշում է կայացնում և, որպես կանոն, կողմերի մոտ կասկածի տեղիք չի տալիս, որովհետև դատարանը հեղինակավոր է, դատարանը հասկանում է և դատարանն իրավունք ունի նման որոշում կայացնել: Մեր դեպքում, բնականաբար, դա չունենք և պետք է որ վերին սահման լիներ:
Չափերի հետ կապված միգուցե կարելի է շեմը բարձրացնել, այս պահի դրությամբ չեմ կարող ասել, որովհետև ես օբյեկտիվ իրականությունը դատական պրակտիկայում չեմ տեսնում: Ես կարող եմ ասել՝ եկեք բարձրացնենք կամ քչացնենք, երբ որ պատկերացնեմ օբյեկտիվ իրականությունը մեր իրավակիրառ պրակտիկայում:
Ես համոզված եմ, դատավորները չեն հասնելու 3000-պատիկին, անգամ վերցնենք՝ 5000-պատիկը սահմանենք, չի հասնելու դրան: Մի կողմը պետությունն է, և ես չեմ կարծում, որ կգտնվի մի դատավոր, որը այդքան համարձակություն կունենա, եթե նրան վերևից չասեն:
Եթե ԱԺ պատգամավորը, հանրապետական դիմի դատարան, կարող է մինչև 3000-պատիկն էլ բավարարեն, տեսականորեն հնարավոր է, չեմ ուզում դա բացառել: Բայց սովորական պայմաններում ես չեմ կարծում, որ դատավորներն այդքան համարձակություն կունենան անգամ մոտ գալու 3000-պատիկին կամ 2000-պատիկին:
Այս պայմաններում քննարկել, թե 3000-պատիկը քիչ է, ես կարծում եմ, առնվազն մենք կշտապենք: Դեռ պետք է հասնենք նրան, որ դատավորները համարձակություն ունենան և այդ որոշումները կայացնեն:
Հարց.- Դատարաններն որքանո՞վ ունակ են օրենսդրությամբ սահմանված բացառիկ դեպքում սահմանել վերին սահմանը գերազանցող հատուցման չափ:
Գ.Գյոզալյան. - Մենք մի դեպք ունեինք, երբ որ անձին անօրինական դատել էին, հինգ տարի ազատազրկում կրելուց հետո նա ազատ էր արձակվել, Աղվան Հովսեփյանն էլ նրան «Կոմս Մոնտե Քրիստո» գիրքն էր նվիրել։
Իրավակիրառ պրակտիկայում նախ անհրաժեշտ է հասնել դատարանների լիակատար անկախությանը: Իհարկե, աշխարհում ես չեմ կարծում, որ լիակատար անկախ դատական համակարգ կա, բայց Հայաստանում շատ ավելի խայտառակ վիճակ է: Գոնե հասնենք նրան, որ դատարանները քիչ թե շատ անկախ լինեն, և տեսնենք, թե բացառություններն էլ ինչպես կգործեն դատական համակարգում:
Առնվազն մենք ունենք երկու դեպք, որ բացառությանը մոտ չենք գնացել՝ առաջինը «Կոմս Մոնտե Քրիստո»-ի համբերությունն էր, երկրորդ դեպքում՝ ութ հարյուր հազար դրամի չափով հատուցումը: Այդ երկու փաստն ակնհայտ ունենալով և վերլուծելով՝ կարող ենք այս պահին արձանագրել, որ մենք դրան անգամ մոտ չենք գնա մոտ ապագայում:
Ամեն դեպքում ես օպտիմիստ եմ, տա Աստված, հասնենք նրան, որ տեսնենք, թե բացառությունը ոնց է գործում իրավակիրառ պրակտիկայում:
Հարց.- Արդյոք հանրությունն ու իրավակիրառողները պատրաստ էին այդ փոփոխություններին:
Գ.Գյոզալյան - Ցանկացած փոփոխություն, ցանկացած օրենսդրական նախաձեռնություն, տվյալ հասարակարգում օբյեկտիվորեն զարգացած հարաբերությունների ամրագրումն է օրենքով: Արդյոք մեր մոտ այդ հարաբերությունները զարգացե՞լ էին այն աստիճան, որ արդեն օրենքով պետք է ամրագրվեր:
Ես ինքս ունեցել եմ մի քանի դեպք, մի քանի գործ, որի շրջանակում ունեցել ենք բարոյական վնասի փոխհատուցման հետ կապված խնդիր:
Մի քանի տարի առաջ փորձեցի ուղի գտնել, Օտարերկրյա ներդրողների մասին օրենք կար, բավականին հին օրենք էր, կարծեմ 1993թ.-ի, որտեղ կիսալուծում էր տրված՝ օտարերկրյա ներդրողները բարոյական վնասի հատուցման իրավունք ունեին, ես փորձում էի ապացուցել դատարանում, որ օրենքը խտրական է՝ օտարերկրյա ներդրողին տրվել է բարոյական վնասի փոխհատուցման իրավունք, իսկ մյուսներին՝ ոչ: Մենք փորձում էինք զարգացնել, իսկ ինչո՞ւ էինք զարգացնում, որովհետև ակնհայտ այդ պահանջարկը կար:
Ես կարծում եմ, որ այո՛, ամեն դեպքում իմ պրակտիկայի վրա հիմնվելով, բարոյական վնասի հատուցման պահանջը կա հասարակությունում: Դրա մասին խոսում էին լուրջ իրավագետներ, մասնավորապես, Տարիել Բարսեղյանն էր դրա մասին խոսում: Ես հիշում եմ, գերմանացի փորձագետի հետ հանդիպման ժամանակ նա բավականին նորմալ այդ հարցը բարձրացնում էր, նա իր գրքերում էլ է գրել դրա անհրաժեշտության մասին:
Մենք գիտենք, որ մեր Քաղաքացիական օրենսգիրքը արտատպվեց ԱՊՀ մոդելային օրենսգրքից, և որոշակի մարդկանց թեթև ձեռքով դուրս մնաց բարոյական վնասի հատուցման ինստիտուտը՝ ԱՊՀ մոդելային օրենսգրքում և Ռուսաստանի օրենսգրքում այդ բարոյական վնասի ինստիտուտը կար:
Տարիներ շարունակ մասնագետները խոսում էին դրա անհրաժեշտության մասին, բայց զրո ուշադրության էր արժանանում, որևէ մեկը դրան ուշադրություն չդարձրեց մինչև Սահմանադրական դատարանի 2013թ. հայտնի որոշումը:
Անհրաժե՞շտ էր, թե ոչ հարցի առնչությամբ ես ուղղակի հղում կկատարեմ այդ որոշմանը ու կասեմ, այո՛, ամեն դեպքում հասունացել էր այդ պահը և պետք էր կարգավորել, բայց պետք էր կարգավորել համապարփակ կերպով, այլ ոչ թե ուղղակի Եվրոդատարանի կամ Սահմանադրական դատարանի համար:
Զրուցեց Սոնա Մաշուրյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից