ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուլացնելով Հայաստանը` վտանգում եք նաև Արցախի ապագան. Արցախի ազատամարտիկների միություն 07/28/2016 20:14 | ԼՐԱՀՈՍ
Արցախի ազատամարտիկների միությունը հայտարարություն է տարածել՝ կապված Երեւանում ստեղծված իրավիճակի մասին։ Այս մասին տեղեկանում ենք «Արցախպրես»-ի պաշտոնական կայքից:
Հայտարարության մեջ ասվում է.
«Ս.թ. հուլիսի 17-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված խմբի կողմից ձեռնարկված հարձակման արդյունքում հեղվեց հայի արյուն, ծանր հարված հասցվեց մեր ազգի հեղինակությանը:
Անչափ ցավալի է, որ այդ գործողության կազմակերպիչներից ոմանք Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ են… Մարդիկ, որոնց հետ կողք-կողքի, նույն խրամատում կանգնած, պաշտպանել ենք հող-հայրենին, իսկ այսօր, կարծես թե` հայտնվել բարիկադի տարբեր կողմերում:
Թե որքանով է հիմնավորված ու վեհ հակառակ կողմում հայտնված հայրենյաց պաշտպանի նպատակն ու դրան հասնելու միջոցների ընտրությունը, ցույց կտա պատմությունը, բայց որ այսօր արդեն ունենք հայի խեղված ճակատագիր, երկատված ժողովուրդ եւ աննախանձելի ներքաղաքական իրավիճակ, դա ակնհայտ է…
Ակնհայտ է, քանզի այս պահի դրությամբ ունենք Արցախի պաշտպանության համար մարտնչած, բայց հայի ձեռքով սպանված հայ գնդապետ, հայի կրակոցից վիրավորված հայ քաղաքացիներ, հայի ձեռքում գտնվող հայ պատանդներ, այդ թվում նաեւ կին…
Այսքանից հետո մենք` ձեր երեկվա մարտընկերները, սխալվել, թե, պարզապես, երեւակայության ուժով հավատացել ենք, որ հանձինս ձեզ ունենք հայրենիքի ճակատագրով մտահոգ զինակիցներ…
Դատելով ստեղծված ծանր իրավիճակից, պարզվում է, որ սխալվել ենք… Սխալվել ենք, քանի որ ձեր ընտրած ճանապարհով դուք հյուծում եք ազգն ու հայրենիքը, այլ ոչ թե` տանում հզորացման…
Չմոռանանք, որ ապրիլյան դեպքերից շատ կարճ ժամանակ է անցել եւ չի բացառվում առավել դաժան ու երկարատեւ առճակատման հավանականությունը… Հանգամանք, որը մեզ հուշում է ոչ թե ներքին ընդվզումներով ջլատել մեր համազգային դիմադրողականությունը, այլեւ առաջնորդվել միաբանվածության եւ համախմբվածության տեսլականով… Գիտակցեք, որ պառակտիչ գործողություններով դուք թուլացնում եք առանց այն էլ դժվար ժամանակներ ապրող Հայաստանը… Իսկ թուլացնելով Հայաստանը` վտանգում եք նաեւ Արցախի ապագան:
Ի տարբերություն ձեզ, մենք` երեկվա պատերազմի մասնակիցներս, հավատացած ենք, որ սոցիալ-տնտեսական բազմաթիվ հիմնախնդիրներ ունեցող մեր երկրի ապագա հաջողության հիմքը խաղաղ ու հետեւողական բարեփոխումներն են, որ Արցախի անկախության ու նրա տարածքային ամբողջականության լիարժեք ապահովման գրավականը մեկս-մյուսին հասկանալու, այլ ոչ թե հասարակությանը սեփական պետության դեմ լարելու մեջ է…
Ելնելով ստեղծված աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային ոչ միանշանակ իրավիճակից, Արցախի ազատամարտիկների միությունը կոչ է անում ինչպես զինված խմբի անդամներին, այնպես էլ վերջիններիս անհավասարակշիռ գործողություններից ոգեւորված մի շարք հասարակական ու քաղաքական կազմակերպություններին ձեռնպահ մնալ Մայր Հայաստանի ներքաղաքական վիճակը սրելու անհեռատես քայլերից եւ բռնել խոհեմության ճանապարհը: Իսկ այդ ճանապարհը մեկն է` ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին եւ գնալ ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ