ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստահավաք մասնագիտական խումբ, որին կարող են միանալ փաստաբաններ, իրավաբաններ և ԶԼՄ ներկայացուցիչներ 07/28/2016 19:44 | ԼՐԱՀՈՍ
Հուլիսի 17-ից հետո կատարված բոլոր իրավախախտումների արձանագրումը, փաստերի հավաքագրումը և դրանց վերացման նպատակով ստեղծվել է Փաստահավաք մասնագիտական խումբ, որին կարող են միանալ փաստաբաններ, իրավաբաններ և ԶԼՄ ներկայացուցիչներ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Նորայր Նորիկյանը:
«Հաշվի առնելով ս.թ. հուլիսի 17-ից հետո Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը ելնելով այն համոզմունքից, որ անկախ երկրում առկա քաղաքական համակարգի և այն ներկայացնող ուժերի դասավորությունից, Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է և նրա անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է,
Հավատարիմ մնալով ՀՀ սահմանադրությամբ ամրագրված այն դրույթի բովանդակությանն ու փիլիսոփայությանը, որ Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են, իսկ Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք,
Նկատի ունենալով Երևան քաղաքում ՀՀ քաղաքացիների կողմից կազմակերպվող ցույցերի և երթերի ընթացքում նրանց իրավունքների զանգվածային խախտումների, բերման ենթարկելու, ծեծի, խոշտանգումների, ազատությունից ապօրինի զրկելու, նրանց տեղաշարժը հանիրավի սահմանափակելու մտահոգիչ և անընդունելի դրսևորումները,
Գիտակցելով, որ անհրաժեշտություն է առաջացել օրինական և թույլատրելի բոլոր միջոցներով կասեցնելու կամ դիմագրավելու հիշատակված հակաօրինական գործողությունների հետագա շարունակությունը,
Մենք՝ սույն հայտարարությունը ստորագրած անձինք արձանագրում ենք,
1.Վերջին օրերի ընթացքում իրավապահ մարմինների գործողություններն ոչ իրավաչափ են, առերևույթ առկա են ՀՀ սահմանադրության և օրենսդրության կոպտագույն խախտումներ, մասնավորապես՝ խախտվում է ՀՀ սահմանադրության 3-րդ, 6-րդ, 23-րդ, 26-րդ, 27-րդ, 39-րդ, 40-րդ, 44-րդ հոդվածների, «Հավաքների ազատության մասին», «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքների, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի բազմաթիվ հոդվածների պահանջներ:
2.Ապօրինի կերպով խոչընդոտվում է լրագրողների և փաստաբանների մասնագիտական աշխատանքը:
Հաշվի առնելով վերը նշվածը՝
-Դատապարտում ենք ՀՀ քաղաքացիների՝ ՀՀ սահմանադրությամբ ամրագրված իրավունքների սահմանափակման ցանկացած դրսևորում, ում կողմից էլ որ այն կատարվել կամ շարունակվում է կատարվել:
-Իրավասու մարմիններից պահանջում ենք իրենց գործունեությունն իրականացնելիս դուրս չգալ ՀՀ սահմանադրության և օրենսդրության սահմաններից, չխոշտանգել որևէ անձի, չցուցաբերել անմարդկային և նվաստացնող վերաբերմունք որևէ մեկի նկատմամբ, ինչպես նաև ցուցաբերել մարդասիրական վերաբերմունք ազատությունից զրկված բոլոր անձանց նկատմամբ:
-Պատժել լրագրողների և փաստաբանների մասնագիտական գործունեությունը խոչընդոտած բոլոր անձանց և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել քրեական հետապնդում նրանց նկատմամբ,
-Ձեռնպահ մնալ ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի որևէ չհիմնավորված սահմանափակման, նրանց ապօրինի բերման ենթարկելու դատապարտելի քայլերից, ինչպես նաև ազատել խաղաղ պայմաններում ցույցերին և երթերին մասնակցած և բերման ենթարկված անձանց,
-Չխոչընդոտել իրավաբանական օգնություն ստանալու նպատակով այդպիսի ցանկություն հայտնած որևէ անձի:
Ելնելով ստեղծված իրավիճակի առանձնահատկություններից, մտահոգվելով իրավակարգի խաթարման այսպիսի դրսևորումներից, կարևորելով օրինականության պահպանման ու հարգման սկբունքները, սույն հայտարարության հեղինակները անհրաժեշտ են համարում ստեղծել Փաստահավաք մասնագիտական խումբ՝ որի հիմնական առաքելությունը լինելու է ս.թ. հուլիսի 17-ից հետո կատարված բոլոր իրավախախտումների արձանագրումը, փաստերի հավաքագրումը և դրանց վերացման նպատակով համապատասխան մասնագիտական քայլերի ձեռնարկումը:
Փաստահավաք մասնագիտական խումբը պատրաստակամ է համագործակցելու շահագրգիռ իրավապաշտպան կազմակերպությունների և անհատների հետ:
Հայտարարությունը բաց է ստորագրման համար բոլոր փաստաբանների, իրավաբանների և ԶԼՄ ներկայացուցիչների համար:
Առաջիկա օրերի ընթացքում կձևավորվի աշխատանքային խումբ, որը պարբերաբար կտեղեկացնի հանրությանը կատարված աշխատանքների մասին:
Հ.Գ. Հայտարարությանը միանալ ցանկացող անձինք կարող են արձագանքել՝ նշելով՝ «Միանում եմ» բառակապակցությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ