ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանրային պաշտպանի գրասենյակը հորդորում է «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ին ձեռնպահ մնալ հանրային պաշտպանների բարի համբավը արատավորելուց 07/27/2016 17:49 | ԼՐԱՀՈՍ
«Իրավունքի Եվրոպա Միավորում» հասարակական կազմակերպությունը 27.07.2016թ. հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի պաշտպանների փաստաբանական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ, որտեղ, ի թիվս այլոց, պահանջել է «զերծ մնալ նրանց («Սասնա ծռեր» խմբի մյուս անդամներին) զարտուղի ճանապարհներով հրավիրված հանրային պաշտպանի ծառայությունները պարտադրելուց»: Այս կապակցությամբ պարզաբանում ենք հետևյալը.
Ինչպես տեղեկացնում են Փաստաբանների պալատից՝ «հայտարարության» մեջ հանրային պաշտպանների` քրեական գործով վարույթին ներգրավելու վերաբերյալ արված պնդումները ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը և հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեն, այլև վկայում են հասարակական կազմակերպության ոչ արհեստավարժ գործունեության մասին:
ՀՀ փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ՝ Վարսեր Կարապետյանը նշել է նաև, որ Հանրային պաշտպանի գրասենյակը քրեական գործերով հանրային պաշտպան տրամադրում է միայն վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա։ Այսպես, ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության կողմից 26.07.2016թ. կայացվել են որոշումներ Աշոտ Գարուշի Պետրոսյանի և Հովաննես Գառնիկի Հարությունյանի շահերը պաշտպանելու համար քրեական գործով հանրային պաշտպան ներգրավելու վերաբերյալ:
Հանրային պաշտպանի գրասենյակը պարտավոր էր, ի կատարումն քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումների, գործերը հանձնել հանրային պաշտպաններին, ինչը և կատարել է՝ 26.07.2016թ. ժամը 14:30-ի սահմաններում Աշոտ Գարուշի Պետրոսյանի գործը հանձնվել է հանրային պաշտպան Մերի Ալավերդյանին, իսկ Հովհաննես Գառնիկի Հարությունյանի գործը՝ հանրային պաշտպան Լլյուդվիգ Ավետիսյանին:
Նշված հանրային պաշտպանները կարող էին պաշտպանի իրավիճակ ձեռք բերել Աշոտ Գարուշի Պետրոսյանի և Հովաննես Գառնիկի Հարությունյանի համաձայնությունը ստանալու պահից միայն: Աշոտ Գարուշի Պետրոսյանը և Հովաննես Գառնիկի Հարությունյանը տվել են իրենց համաձայնությունը:
Հանրային պաշտպանի գրասենյակը և հանրային պաշտպանները գործել են օրենքով սահմանված կարգով:
Ինչպես նշված է հայտարարության մեջ, հասարակական կազմակերպության հրավիրած փաստաբան Արայիկ Պապիկյանը, Աշոտ Պետրոսյանի զավակների դիմումի հիման վրա ցանկացել է «Էրեբունի» բժկական կենտրոնում տեսակցել վերջինիս, տեսակցությունը համաձայնեցնելով «բժշկական անձնակազմի համապատասխան ներկայացուցիչների» հետ, սակայն չի կարողացել տեսակցել, քանի որ անվտանգության աշխատակիցը փաստաբանին թույլ չի տվել մուտք գործել հիվանդասենյակ:
Փաստաբանական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի համար պարզ է, որ պաշտպանյալին տեսակցելու համար փաստաբանը նախևառաջ պետք է ստանձնի անձի պաշտպանությունը` ներգրավվելով քրեական գործով վարույթին` ներկայացնելով իր դիմումը և Աշոտ Պետրոսյանի զավակների` քրեական վարույթն իրականացնող մարմնին ուղղված դիմումը: Բացի այդ, Աշոտ Գարուշի Պետրոսյանի համաձայնությունը ստանալուց հետո միայն փաստաբան Արայիկ Պապիկյանը կհամարվեր վերջինիս պաշտպանությունը ստանձնած պաշտպան: Սակայն, ինչպես երևում է «Հայտարարության» տեքստից, մասնավոր կարգով հրավիրված փաստաբանը փորձել է դիմումը մուտք անել ժամը 17:55-ին, հանրային պաշտպանին գործը հանձնելուց և հանրային պաշտպանի կողմից գործով վարույթին ներգրավվելուց հետո:
Հետևաբար, պնդումը, թե հանրային պաշտպան Մերի Ալավերդյանին, ի տարբերություն Արայիկ Պապիկյանի, հաջողվել է մտնել հիվանդասենյակ և հանդիպել Աշոտ Պետրոսյանին, պայմանավորված է նրանով, որ ի տարբերություն փաստաբան Աշոտ Պապիկյանի, Մերի Ալավերդյանը ստանձնել է Աշոտ Պետրոսյանի պաշտպանությունը:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Աշոտ Պետրոսյանին թույլ չի տրվել կապի մեջ մտնել զավակների հետ և որևէ կերպ չի տեղեկացել, որ ինքն ունի իր զավակների կողմից ընտրված պաշտպան` արդյունքում զրկվելով իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունքից, ապա «Հայտարարություն» տարածողը պետք է իմանար, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` նման պարտականություն կրում է վարույթն իրականացնող մարմինը: Այնուհանդերձ, հարկ է նշել, որ Մերի Ալավերդյանի կողմից Աշոտ Պետրոսյանին բացատրվել է, որ վերջինս ունի իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունք, սակայն Աշոտ Պետրոսյանը ցանկացել է, որ իր շահերի պաշտպանությունն իրականացնի Մերի Ալավերդյանը:
«Հայտարարության» մեջ արված մեկ այլ պնդման հետ կապված, թե ըստ Աշոտ Պետրոսյանի դստեր` Տաթևիկ Պետրոսյանի իրենք գիտեին հանրային պաշտպանի գրասենյակի ծառայությունների մասին և չեն դիմել դրան, և որ իրավիճակին ծանոթ լինելու և ինֆորմացիա ունենալու դեպքում իրենց հայրը ևս չէր ընդունի հանրային պաշտպանի ծառայությունները, ապա հարկ է նշել, որ փաստաբանական գործունեության հետ քիչ թե շատ առնչություն ունեցող յուրաքանչյուր անձի հայտնի է, որ քրեական գործերով կասկածյալին կամ մեղադրյալին հանրային պաշտպան տրամադրվում է ՄԻԱՅՆ վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա և ՄԻԱՅՆ կասկածյալի կամ մեղադրյալի ցանկությամբ կամ արդարադատության շահի հիմնավորմամբ, այլ ոչ թե վերջիններիս ընկերների և հարազատների դիմումների հիման վրա: Կարծում ենք, որ հասարակական կազմակերպերությանը պետք է հայտնի լինի հանրային պաշտպան տրամադրելու ընթացակարգը, նման տեղեկատվության տարածումը, մեր կարծիքով, ընդամենը հետապնդում է ընթերցողին մոլորեցնելու և հանրային պաշտպանի գրասենյակի աշխատանքը ստվերելու նպատակ, ինչը համահունչ է հասարակական կազմակերպության` հանրային պաշտպանի գրասենյակի դեմ վերջին ժամանակներում իրականացված քաղաքականությանը:
Այդուհանդերձ, ցանկանում ենք նշել, որ թե՛ Աշոտ Պետրոսյանը, և թե՛ Հովհաննես Հարությունյանը կարող են ցանկացած պահի հրաժարվել հանրային պաշտպանի ծառայություններից, այդ պարագայում հանրային պաշտպանի կողմից անվճար իրավաբանական օգնության տրամադրումը կդադարեցվի անմիջապես:
Ամփոփելով վերոգրյալը` անհրաժեշտ ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակը գործել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի սահմաններում, հանրային պաշտպաններին գործերը հանձնվել են վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա:
Ուստի, «Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպությանը հորդորում ենք ձեռնպահ մնալ հանրային պաշտպանի գրասենյակի աշխատանքը և առանձին հանրային պաշտպանների բարի համբավը արատավորելու` սեփական շահերով թելադրված արատավոր գործելաոճից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից