ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հարկային եկամուտների աճը 2015-ի համեմատ կազմել է 11 միլիարդ դրամ. ՊԵԿ-ն ամփոփել է 2016-ի առաջին կիսամյակը 07/27/2016 17:17 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է 2016 թվականի առաջին կիսամյակը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանի տեղեկացմամբ` կոմիտեի վերակազմավորումից սկսած մինչ օրս իրականացված աշխատանքների արդյունքում հաջողվել է հաղթահարել տարիների ընթացքում կուտակված մի քանի գործոնների բացասական ազդեցությունը եկամուտների ապահովման վրա. «Արդյունքում փաստացի հարկային եկամուտները կազմել են ավելի քան 511.3 մլրդ դրամ՝ 2015-ի նույն ժամանակահատվածի 500.3 մլրդ դրամի համեմատ: Հարկային եկամուտների փաստացի աճը կազմել է ավելի քան 11.0 մլրդ դրամ կամ 2.2 տոկոս»:
Ընդ որում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին հարկային եկամուտների 3.0 մլրդ դրամով նվազումը լրացվել է մարտ-հունիս ամիսներին` հարկային եկամուտների աճով, ինչը կազմել է 14.0 մլրդ դրամ: Ըստ Արմեն Ալավերդյանի, ՀՀ կառավարության կողմից 2016 թվականի համար հաստատված համամասնություններով սահմանված 519.7 մլրդ դրամի դիմաց ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կատարողականը կազմել է 98 տոկոս կամ թերակատարումը կազմել է 8.4 մլրդ դրամ. «Այս ցուցանիշը 2015 թվականի նույն ցուցանիշի համեմատությամբ բարելավվել է, քանի որ 2015 թվականի առաջին կիսամյակում այն կազմել է 96 տոկոս կամ թերակատարումը կազմել է 23.3 մլրդ դրամ»:
Հարկ է նշել, որ 2016 թվականի առաջին կիսամյակի մուտքերի 76.8 տոկոսը ապահովել են հարկային մարմինները, իսկ 23.2 տոկոսը` մաքսային մարմինները, որոնց կողմից վերահսկվող եկամուտները նվազել են 22.3 մլրդ դրամով կամ 15.9 տոկոսով, ինչը պայմանավորված է օբյեկտիվ մի քանի գործոններով: Մասնավորապես ներմուծումների կրճատմամբ, որտեղ էական մաս է կազմում ներմուծվող ավտոմեքենաներից գանձվող մաքսային վճարների նվազումը` պայմանավորված ԵԱՏՄ-ից ներմուծվող ավտոմեքենաները ԱԱՀ-ից ազատելու հանգամանքով: Նախորդ տարվա հունվար-հունիս ամիսների համեմատ երրորդ երկրներից ներմուծված ավտոմեքենաների քանակը նվազել է 3736 հատով, իսկ կատարված վճարումները` 4.5 մլրդ դրամով:
Նախորդ տարվա համեմատությամբ 2016թ. հունվար-հունիս ամիսներին ԵԱՏՄ-ից փոխանցվել է 3.3 մլրդ դրամով պակաս մաքսատուրք: Ըստ Արմեն Ալավերդյանի, թվարկված բացասական գործոններով պայմանավորված, եթե 22.3 մլրդ դրամ եկամուտների նվազումից հանենք բացասական մեծություններն, ապա կստացվի, որ 2016-ի առաջին կիսամյակում մաքսային վարչարարության հաշվին գերակատարվել է ցուցանիշը` պետական բյուջե ավել է վճարվել 8.0 մլրդ դրամ:
2016 և 2015 թվականների առաջին կիսամյակների համեմատականը ցույց է տալիս, որ հարկային մարմինների կողմից ավել է ապահովվել 33.2 մլրդ դրամ, կամ աճը կազմել է 9.2 տոկոս:
Կոմիտեի նախագահի առաջին տեղակալի դիտարկմամբ, չնայած արձանագրված աճին, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հարկային մարմինների կողմից եկամուտների ապահովման վրա էական ազդեցություն են ունեցել մի շարք գործոններ. 181 խոշոր տնտեսվարող սուբյեկտների կողմից տարվա առաջին կիսամյակում 10.0 մլն դրամ և ավելի չափով պակաս վճարումներ են կատարվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընդհանուր նվազումը կազմել է 30.0 մլրդ դրամ, ինչն արձանագրվել է հանքարդյունաբերության, կապի, էներգետիկայի, բանկային ոլորտներում:
Համաձայն ՊԵԿ-ի որդեգրած հիմնական սկզբունքի, շեշտը դրվել է խոշոր բիզնեսից մուտքերի ապահովման վրա. «Ընդհանուր եկամուտների 54.7 տոկոսն ապահովվել է 517 խոշոր հարկատուների կողմից` նախորդ տարվա 53.7 տոկոսի դիմաց, աճը կազմել է 21.7 մլրդ դրամ»: Փոխարենն, ըստ Արմեն Ալավերդյանի, մեղմ վարչարարություն է իրականացվել ՓՄՁ նկատմամբ:
Խնդիր է դրվել, ոլորտային առանձնահատկություններից ելնելով, տնտեսվարող սուբյեկտների իրական շրջանառությունների, հաշվարկային հարկերի մասին ծանուցել, բացատրել, հետո նոր միայն իրականացնել հսկողություն: Կատարվել է հարկային հսկողական գործիքների վերաիմաստավորում և կանոնակարգում, ինչի արդյունքում ապահովվել է ստուգումների արդյունավետության կտրուկ աճ, նպատակային ստուգումների իրականացում, հսկողության ամբողջական թիրախավորում:
ՊԵԿ-ի վերակազմավորումից հետո ստուգումներն իրականացվել են ընդամենը շուրջ 3000 ՓՄՁ մոտ, 2015-ի 6 ամսվա համեմատ 2016-ի առաջին կիսամյակում ՓՄՁ սուբյեկտների շրջանառության հարկի գումարն ավելացել է 1.7 մլրդ դրամով: «2-րդ եռամսյակում խիստ կլինենք այն տնտեսվարողների նկատմամբ, ովքեր չեն արձագանքի ծանուցումներին. նրանց նկատմամբ կկիրառվեն արդեն հսկողական գործիքներ»,-շեշտել է Արմեն Ալավերդյանը:
Թիրախային հսկողության արդյունքում էապես նվազել է նաև ստուգումների թիվը. «Միջին հաշվով 30 տոկոսով պակաս հսկողական աշխատանքներ են իրականացվել, էականորեն նվազել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների քանակը. 2015-ին շուրջ 1100 ՕՀՄ-ի համեմատ, 2016-ին իրականացվել է ընդամենը 900 օպերատիվ-հետախուզական միջոցառում: Երկրի ներսում ուժեղացվել է հարկային հսկողությունը ԵԱՏՄ ներմուծումների նկատմամբ:
Այսպիսով, իրականացված արդյունավետ վարչարարության արդյունքում ոչ միայն հաջողվել է չեզոքացնել բացասական գործոնների ազդեցությունն, այլև նախորդ տարվա համեմատ ապահովել հարկային եկամուտների աճ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից