ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբանները խստորեն դատապարտում են իրենց և վստահորդների իրավունքների ապօրինի սահմանափակումները 07/22/2016 22:36 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ընդլայնված կազմով նիստում այսօր քննարկվել են փաստաբանների իրավունքների խախտման դեպքերը:
Մասնավորապես, խոսքը վերջին օրերին Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցում տեղի ունեցած հավաքների բերման ենթարկված մասնակիցներին իրավաբանական օգնություն ցույց տալու համար ժամանած փաստաբանների մասնագիտական գործունեությանը ՀՀ ոստիկանության կողմից խոչընդոտելու դեպքերի մասին է:
Ըստ ՀՀ ՓՊ կայքէջի, նիստում որոշում է ընդունվել ՀՀ ոստիկանության կողմից փաստաբանների պարտականությունները կատարելուն խոչընդոտելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու մասին:
Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.
«Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովն ընդլայնված կազմով, մասնակցությամբ Հանձնաժողովի համակարգող Կարեն Մեժլումյանի, Հանձնաժողովի անդամներ Գեղամ Հակոբյանի, Արմինե Ֆանյանի, Լիանա Բալյանի և Արման Խաչատրյանի, ներկայությամբ ՀՀ ՓՊ արագ արձագանքման հանձնախմբի համակարգող Գևորգ Մկրտչյանի, Փաստաբաններ` Արսեն Մկրտչյանի, Արա Կարագյոզյանի ի գիտություն ընդունելով բերման ենթարկված ցուցարարներին իրավական օգնություն ցույց տվող փաստաբանների հայտարարություններն իրենց իրավունքների խախտման վերաբերյալ պարզեց հետևյալը.
Վերջին օրերին ՀՀ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկում Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցում տեղի ունեցող հավաքների մասնակիցներին:
Բերման ենթարկված անձինք ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն անձնական ազատության իրավունք ունեն, իսկ 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեն, ինչն ապահովելու նպատակով նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Փաստաբանների միջոցով իրավաբանական օգնություն ստանալու իրավունքն, ի դեպ, որևէ դեպքում սահմանափակման ենթակա չէ:
«Փաստաբանության մասին ՀՀ օրենքի`
- 5-րդ հոդվածի համաձայն` փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն ուղղված է իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի իրականացմանն ու պաշտպանությանը՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով:
- 21-րդ հոդվածով սահմանված են փաստաբանի գործունեության երաշխիքները, որի համաձայն` փաստաբանն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է, արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց միջամտությունը փաստաբանական գործունեությանը, ավելին, այդ մարմիններում փաստաբանը պետք է ապահովվի իր վստահորդի հետ առանձին, անարգել, մեկուսի հաղորդակցվելու, խորհրդատվություն տրամադրելու հնարավորությամբ և այդ մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ապահովելու փաստաբանի` վստահորդի հետ առանձին, անարգել և մեկուսի հաղորդակցվելու իրավունքը:
ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով փաստաբանական գործունեության համար նման երաշխիքները սահմանված են ապահովելու համար անձի՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը և դրան համապատասխան, Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ հանրային իշխանության պարտականությունն է հարգել այդ իրավունքը և վերջինս սահմանափակված է այդ իրավունքով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Թեև հանրահավաքի բերման ենթարկված մասնակիցները ունեն անձնական ազատության և որևէ դեպքում սահմանափակման ոչ ենթակա իրավաբանական օգնություն ստանալու իրավունք, իսկ ոստիկանությունն էլ պարտավոր է հարգել այդ իրավունքը` որպես անմիջականորեն գործող իրավունք, սակայն բազմաթիվ են դեպքերը, երբ բերման ենթարկվածները ոստիկանությունում անազատության մեջ են պահվել բերման համար սահմանված երեք ժամից շատ ավելի երկար ժամանակ, իսկ նրանց իրավաբանական օգնություն ցույց տալու համար ժամանած փաստաբաններին ոստիկանության ծառայողները ընդհուպ մի քանի ժամ թույլ չեն տվել հանդիպել իրենց վստահորդներին և իրավաբանական օգնություն ցույց տալ նրանց:
Վերոգրյալից ելնելով.
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը խստորեն դատապարտում է փաստաբանների և նրանց վստահորդների իրավունքների ապօրինի սահմանափակումները և ՀՀ ոստիկանությունից ու պետական այլ մարմիններից պահանջում է հետայսու չխոչընդոտել փաստաբանների լիազորությունների իրականացմանը, իսկ այդպիսիք թույլ տված անձանց ենթարկել պատասխանատվության:
Հիշեցում.
ՀՀ քրեական օրենսգրքի 332.3 հոդվածի 1-ին մասի համաձայն` պաշտոնատար անձի կողմից փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը արդարադատության դեմ ուղղված հանցագործություն է»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից