ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Նա իր հանցավոր ինքնավստահության շնորհիվ իմ աղջկան սպանեց». Մերի Մարգարյանի հայր 07/22/2016 18:44 | Դատական ռեպորտաժներ
Ծննդկան Մերի Մարգարյանի և նրա փոքրիկի մահվան գործով ամբաստանվող «Շենգավիթ բժշկական կենտրոն»-ի բժշկուհիներ Շուշանիկ Բախշյանը և Անի Բաբելյանն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացած այսօրվա դատական նիստին ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանը մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու՝ նիստը նախագահող դատավորի հարցին ի պատասխան ասաց, որ առաջադրված մեղադրանքի էությունն իրեն պարզ չէ, ապա նաև նշեց, որ մեղադրանքը չի ընդունում:
Այսօր դատարանում հարցաքննվեց տուժողի իրավահաջորդ, մահացած Մերի Մարգարյանի հայրը՝ Վաղինակ Մարգարյանը: Տուժողի իրավահաջորդը նշեց, որ աղջիկը 2015թ. փետրվարի 11-ից հաշվառման է վերցված եղել «Շենգավիթ» ԲԿ-ում և հղիության ընթացքում որևէ խնդիր չի ունեցել:
Ըստ տուժողի իրավահաջորդի՝ դուստրը վստահել է բժշկուհի Շուշանիկ Բախշյանին և չի ցանկացել այլ հիվանդանոց գնալ: 2015թ. հուլիսի 23-ին Մերին ջերմել է, նրա ջերմությունը եղել է 37,8, զանգահարել է բժշկուհուն՝ այդ մասին տեղեկացնելու և հարցնելու, թե ի՞նչ կարող է անել: Ի վերջո, բազմաթիվ անգամներ զանգելուց հետո Շուշանիկ Բախշյանը պատասխանել է Մերիի զանգերին ու ասել, որ քաղաքում վիրուս է տարածված և պարացետամոլ տեսակի դեղահաբ խմի, 4-րդ օրը կանցնի: Բժշկուհին նաև ասել է, որ հիվանդանոց գալ պետք չի:
Մերիի ջերմությունը դեղահաբը խմելուց հետո մի փոքր իջել է, սակայն կարճ ժամանակ անց կրկին բարձրացել է և հաջորդ օրն էլ ավելի վատ է եղել: Կրկին զանգահարել է բժշկուհուն, վերջինս կրկին չի պատասխանել զանգերին, Մերիի հայրը պնդել է, որ նրան այլ հիվանդանոց տեղափոխեն, ինչին Մերին դեմ է եղել:
Բժշկուհու հետ կապ հաստատելու բազմաթիվ փորձեր են եղել, ի վերջո Մերին հարազատների հետ գնացել է հիվանդանոց. հղիին ստուգելուց հետո Շուշանիկ Բախշյանը վստահեցրել է, որ ոչ մի պաթոլոգիա չկա, «անունը ինչ դնեմ, որ պառկեցնեմ հիվանդանոցում»,- այսպես ասելով՝ հղիին տուն է ճանապարհել՝ միևնույն ժամանակ խորհուրդ տալով ջերմությունը բարձրանալու դեպքում անալգին-դիմեդրոլ ներարկեն:
Հունիսի 25-ին Մերիին ջերմությամբ հիվանդանոց են տեղափոխում, իսկ նշված օրը հերթապահել է բժշկուհի Անի Բաբելյանը, սակայն Մերիին ընդունարանում բուժքույրը ուղեկցել է անալիզներ հանձնելու՝ մեզի և արյան, ապա լսել են նաև երեխայի սրտի բաբախը, որից հետո տուժողի իրավահաջորդի խնդրանքին, որ արդյոք կարո՞ղ են հերթապահ բժշկուհուն տեսնել, բուժքույրն ասել է, որ նա զբաղված է և չի կարող մոտենալ:
Տուժողի իրավահաջորդը նշեց, որ, ըստ իր տեղեկությունների, հերթապահ բժիշկը ցանկացել է իրենց տեսնել, սակայն վերջինիս արգելել են:
Հաջորդ օրը Մերիին ընդունել են հիվանդանոց, տուժողի իրավահաջորդը նաև նշեց, որ հիվանդանոցում գտնվելու ժամանակ Մերիի ջերմությունը կտրուկ իջել է, իսկ բժիշկներին դիմելու և օգնություն խնդրելու փորձերին նրանց պատասխանել են, որ մրսած է, թեյ տվեք, իսկ Շուշանիկ Բախշյանը վստահեցրել է, որ հղիի վիճակը բավարար է:
Այդ ամբողջ ժամանակ հղիին կեսարյան հատում չեն կատարել, այնինչ, ըստ տուժողի իրավահաջորդի տեղեկությունների, բժիշկ Աշոտ Սիրունյանը 3 անգամ առաջարկել է Մերիին կեսարյան հատում կատարել, սակայն Շուշանիկ Բախշյանը դեմ է եղել:
Մերիին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ:
Տուժողի իրավահաջորդը նշեց, որ դստերը վերջին անգամ «Էրեբունի» ԲԿ-ում վերելակի մոտ է տեսել, հուսով են եղել, որ կեսարյան հատմամբ կծննդալուծվի և ամեն բան լավ կլինի, սակայն հուլիսի 29-ի առավոտյան ժամը 08.00-ի սահմաններում Մերին մահացել է, իսկ նրա դուստրը մահացել է հաջորդը օրը՝ կեսօրին:
Իսկ թե ինչո՞վ են պատճառաբանել, որ կեսարյան հատում չեն կատարել մեղադրող դատախազի հարցին տուժողի իրավահաջորդը պատասխանեց, որ համապատասխան սարքավորումներ ու հմուտ բժիշկներ չունեն:
«Նա իր հանցավոր ինքնավստահության շնորհիվ իմ աղջան սպանեց»,- ասաց տուժողի իրավահաջորդը:
Դատարանը նկատեց, որ տուժողի իրավահաջորդի դատաքննական և նախաքննական ցուցմունքներում էական հակասություններ չկան, ուղղակի դատաքննական ցուցմունքը փոքր-ինչ ծավալուն էր քան նախաքննականը:
Հաջորդիվ հարցաքննվեց մահացած Մերի Մարգարյանի ամուսինը՝ Արթուր Հարությունյանը, ով ևս նշեց, որ Մերին ջերմել է, ջերմությունը եղել է 39.1, սակայն ջերմիջեցնող խմելուց հետո էլ անգամ 37,8-ից չի իջել:
Մերիի ամուսնու և մյուս տուժողի իրավահաջորդի ցուցմունքները նույնաբովանդակ էին:
Դատարանն անցավ գրավոր ապացույցների հետազոտմանը, հետազոտվեցին հեռախոսազանգերի վերծանումները, որոնցից պարզ դարձավ, որ մի քանի անգամ Շուշանիկ Բախշյանն է զանգահարել Մերիին, իսկ sms հաղորդագրությունների հրապարակումից էլ պարզ դարձավ, որ Մերին Շուշանիկ Բախշյանին տեղեկացրել է, որ ջերմություն ունի նշել է, որ 37-ից ավել է և հարցրել, թե ինչ կարող է անել:
Հուլիսի 24-ին գրված նամակում ևս Մերին կրկին հայտնել է բժշկուհուն, որ ջերմությունը բարձ է, ի՞նչ կարող է անել, իսկ հուլիսի 25-ին գրված նամակում Մերին հայտնել է, որ ջերմությունը 39,5 է, պարացետամոլ է խմել, և հարցրել է՝ «կարո՞ղ է մի հատ էլ սրսկվել»:
Հաջորդ դատական նիստում գործում գրավոր ապացույցների հետազոտությունը կշարունակվի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/25/2025 08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ»
- 01/25/2025 08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ»
- 01/25/2025 08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
- 01/25/2025 07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
Մեկնաբանություն
- 01/25/2025 20:34 Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության. Թաթոյան
- 01/25/2025 20:13 Պետության ղեկին կանգնած քաղաքական թիմին մարդկանց կյանքը վերահսկելու բացառիկ հնարավորություն է ընձեռվում. Արման Մելիքյան
- 01/25/2025 18:24 Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ. Գրիգորյան
- 01/25/2025 17:17 Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/26/2025 20:26 Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մարմինը. shamshyan.com
- 01/26/2025 19:23 Մրգաշատում ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. 4 մարդ տեղափոխվել է ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն». shamshyan.com
- 01/26/2025 18:52 Այրվել է մոտ 100 հակ անասնակեր
- 01/26/2025 15:55 Հրդեհ՝ Շիրակի փողոցի շենքերից մեկի առաջին հարկի բնակարանում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/26/2025 16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում