Թեմաներ
Երկուշաբթի 01 / 27 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/27/2025   21:12 Հայաստանի իշխանությունները փաստացի ընդունել են Թուրքիայի նախապայմանների ամբողջական փաթեթը. Ռուբեն Մելքոնյան 01/27/2025   21:07 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ կինը դանակահարել է իր ամուսնուն ծեծի ենթարկած տղամարդուն, որին ներկա են եղել նաև դանակահարվածի ընկերները 01/27/2025   20:54 Հետանկախության շրջանի մեր ամենաինքնիշխան որոշումներից մեկը եղել է հենց Արցախի ազատագրումը․ Ոսկանյան 01/27/2025   20:43 «Մանթաշյանց» գործարարների ակումբը 6 տարեկան է (տեսանյութ) 01/27/2025   20:42 Հրդեհ է բռնկվել Անթալիայի շինհրապարակում 01/27/2025   20:29 Իսպանիայում ձերբակալել են իր պատուհանից թմրանյութ վաճառող 87-ամյա կնոջը 01/27/2025   20:14 Եթե ուզում ես կռվել՝ քեզ զենք տվող միշտ էլ լինելու է. Արկադի Կարապետյան 01/27/2025   19:53 Փաշինյանը և «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը 01/27/2025   19:40 Բժիշկը բացահայտել է հակասեպտիկների հաճախակի օգտագործման անսպասելի վտանգը 01/27/2025   19:10 Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել բելառուսական ընկերությունների դեմ 01/27/2025   18:58 Պատմական հիշողությունը շարունակում է մնալ սերունդների ընդհանուր հիմնախնդիրը. Գերմանիայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ 01/27/2025   18:35 Բաքվի օդանավակայանում ձերբակալել են ռուս նախկին դատավորին, որը հայտնի «ոսկե» մականվամբ 01/27/2025   18:30 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ժամկետային զինծառայողների 01/27/2025   18:27 ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին 01/27/2025   18:22 Իրաքի դեսպանատունը հրդեհվել է 01/27/2025   18:00 Նորավանքի ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել 01/27/2025   17:59 Ինչպես լրացնել եկամուտների հայտարարագրի առաջին բաժինը 01/27/2025   17:50 Ադրբեջանում տղամարդը ձերբակալվել է մզկիթում հրազենով խուլիգանության համար 01/27/2025   17:42 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Վանաձորի դպրոցների աշակերտական խորհրդի աշակերտներին 01/27/2025   17:37 Հրդեհ Գյումրու եկեղեցիներից մեկի նկուղում 01/27/2025   17:33 Վարչապետը ներկա է գտնվել «Արյան բանկ» կենտրոնի բացման արարողությանը 01/27/2025   17:27 Փաշինյանը պատվեր է կատարում՝ Ցեղասպանության պատասխանատվությունը մեր ժողովրդի վրա դնելով, ստացվում է՝ ոչ թե ցեղասպան թուրքն է մեղավոր, այլ ցեղասպանված հայը. պատմաբան 01/27/2025   17:20 Վարորդական իրավունքի վկայական ստանալու հերթագրման առցանց հարթակը հնարավորություն է տալիս ընտրել քննության օրն ու ժամը 01/27/2025   17:17 ՀՀ քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման վճարից 01/27/2025   17:13 Դատախազությունն ուսումնասիրել է ՀՀԿ-ական նախկին պատգամավորի գույքի օրինականությունը 01/27/2025   17:11 Նախկինում Կիրանցում 38 հեկտար աշնանացան է արվել, այժմ՝ 7 հեկտար. Սարգսյան 01/27/2025   17:06 Ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ․ Արուսյակ Ջուլհակյան 01/27/2025   17:04 «Պետությունից թաքցված գույքի գողը գո՞ղ չէ»․ գողացված ոսկյա զարդերը Հրաչյա Հակոբյանի կողմից հայտարարագրումից թաքցնելու դեպքը քննության առարկա կդառնա՞ 01/27/2025   16:57 ԱԺ հանձնաժողովին են ներկայացվել ՌԱԿ 2024թ. գործունեության ցուցանիշները. քննարկվել են ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր 01/27/2025   16:54 ՊԵԿ նախագահը ՀՀ Հարկային օրենսգրքով լիազորված է սահմանել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրի լրացման կարգը և դրանում լրացման տվյալները 01/27/2025   16:50 Տիգրան Բալայանը Բելգիայում մասնակցել է ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման հանդիսավոր միջոցառմանը 01/27/2025   16:24 Հայաստանի համար դժվար կլինի առանց ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցության. Լեբեդև 01/27/2025   16:24 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 01/27/2025   15:56 ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն ամփոփել է անցած տարվա գործունեության արդյունքները 01/27/2025   15:48 Ի հակազդումն տգիտության 01/27/2025   15:45 Երկրաշարժ Թուրքիայում. ցնցումները զգացվել են նաև Ստամբուլում 01/27/2025   15:40 Մահացել է քաղաքական մեկնաբան Արմեն Դուլյանը 01/27/2025   15:19 Լեհաստանի ածխահանքերից մեկում հզոր ցնցում է տեղի ունեցել. կան վիրավորներ ու զոհ 01/27/2025   15:07 Գլխավոր հարկադիր կատարողն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին 01/27/2025   14:54 Իսրայելի վարչապետը կայցելի ԱՄՆ. Jerusalem Post 01/27/2025   14:49 «Երևան», «Ռոսիա» և «Մալաթիա» տոնավաճառների տերերը սպառնացել են առևտրականներին և արգելել մասնակցել բողոքի ակցիաների. ահազանգ 01/27/2025   14:44 Կոպիրկինը հուսով է, որ Երևանը կմասնակցի Մոսկվայում հաղթանակի 80-րդ տարեդարձի միջոցառումներին 01/27/2025   14:38 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով նախատեսված չէ, որ Միացյալ Նահանգները պետք է զենք մատակարարի ՀՀ-ին, սա մի փաստաթուղթ է առ ան, որ մտնում ենք հայ-ամերինկյան հարաբերությունների հաջորդ փու. Սարգսյան 01/27/2025   14:32 Վահան Կոստանյանի հանդիպումը Սիրիայի Արաբական Հանրապետության ԱԳ նախարարի հետ 01/27/2025   14:31 Թրամփից դեռ հանդիպման ազդակ չի եղել՝ նշել են Կրեմլից 01/27/2025   14:25 Սրբուհի Գալյանի որոշմամբ 3 նոտարի նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ 01/27/2025   14:21 Իրանում շուրջ 100 ուսանող է թունավորվել 01/27/2025   14:02 ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 01/27/2025   13:55 Դատախազությունը աչք է փակում նաեւ Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնող Փաշինյանի հայտարարությունների վրա 01/27/2025   13:55 Ավելի լավ չի՞ էս 3 միլիոնիս փոխարեն իրենք գնան երկրից, տեղը մի հայրենասեր գա, մի օր էլ մենք ծաղկենք. քաղաքացու առաջարկը վարչապետի ընտանիքին
01/26/2025   16:22 Հաջիզադեն պատասխանել է Փաշինյանի պնդումներին, որ Բաքվում Արխացի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հոգեմետ նյութեր են կիրառում 01/26/2025   15:44 Մենք Պուտինի հետ ապշել էինք.ինչու՞ նա նման բան ասաց. Լուկաշենկոն՝ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարության մասին 01/26/2025   21:56 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 01/26/2025   18:22 Հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ` Գյումրիում փրայմերիզի ժամանակ. երկու տղամարդ հայտնվել է մեղադրյալի աթոռին 01/26/2025   18:30 Ալիեւը մերժել է Պուտինին, «այո» ասել Լուկաշենկոյին. Բաքվի ներքին կյանքին վերաբերող լուրերը մեկ տեսաշարով 01/26/2025   11:14 Արցախն ազատագրելու ճանապարհը պատերազմն է, այլ տարբերակ չկա․ Ալբերտ Բազեյան 01/27/2025   18:35 Բաքվի օդանավակայանում ձերբակալել են ռուս նախկին դատավորին, որը հայտնի «ոսկե» մականվամբ 01/26/2025   21:31 Երկրաշարժ՝ Կասպից ծովում 01/26/2025   13:27 Գրիգորի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և ևս հինգ անձի վերաբերյալ գործից դրվագն անջատվել է «մայր գործից», կքննվի Պատրոն Դավոյի, Ստեփան Գալստյանի գործից առանձին 01/26/2025   17:38 Երկաթի դեֆիցիտի ախտանիշները. բժիշկը նշել է՝ ինչպես կանխել այն 01/26/2025   17:14 Վաղվանից կկիրառվեն նավիգացիոն կապարակնիքներ 01/27/2025   15:40 Մահացել է քաղաքական մեկնաբան Արմեն Դուլյանը 01/26/2025   19:12 «Օպելի» վարորդներին «համբալ» ասելու համար Տիգրան Ավինյանի հոր դեմ ներկայացված հայցը կքննի դատավոր Գոհար Գրիգորյանը 01/26/2025   19:23 Մրգաշատում ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. 4 մարդ տեղափոխվել է ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն». shamshyan.com 01/26/2025   20:26 Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մարմինը. shamshyan.com 01/27/2025   14:49 «Երևան», «Ռոսիա» և «Մալաթիա» տոնավաճառների տերերը սպառնացել են առևտրականներին և արգելել մասնակցել բողոքի ակցիաների. ահազանգ 01/26/2025   14:49 33-ամյա տղամարդը բռնություն է գործադրել ՔԿՀ աշխատակցի նկատմամբ 01/26/2025   21:24 Լուկաշենկոն ձայների 87,6%-ով հաղթում է Բելառուսի նախագահական ընտրություններում 01/26/2025   12:01 Արման Սահակյանը մեղադրանքը բացարձակ անհիմն է համարում, չփաստարկված, ինչ-որ տեղ` անհասկանալի. փաստաբան 01/27/2025   17:13 Դատախազությունն ուսումնասիրել է ՀՀԿ-ական նախկին պատգամավորի գույքի օրինականությունը

«Նա իր հանցավոր ինքնավստահության շնորհիվ իմ աղջկան սպանեց». Մերի Մարգարյանի հայր 07/22/2016   18:44  |  Դատական ռեպորտաժներ

Ծննդկան Մերի Մարգարյանի և նրա փոքրիկի մահվան գործով ամբաստանվող «Շենգավիթ բժշկական կենտրոն»-ի բժշկուհիներ Շուշանիկ Բախշյանը և Անի Բաբելյանն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացած այսօրվա դատական նիստին ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանը մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու՝ նիստը նախագահող դատավորի հարցին ի պատասխան ասաց, որ առաջադրված մեղադրանքի էությունն իրեն պարզ չէ, ապա նաև նշեց, որ մեղադրանքը չի ընդունում:

Այսօր դատարանում հարցաքննվեց տուժողի իրավահաջորդ, մահացած Մերի Մարգարյանի հայրը՝ Վաղինակ Մարգարյանը: Տուժողի իրավահաջորդը նշեց, որ աղջիկը 2015թ. փետրվարի 11-ից հաշվառման է վերցված եղել «Շենգավիթ» ԲԿ-ում և հղիության ընթացքում որևէ խնդիր չի ունեցել:

Ըստ տուժողի իրավահաջորդի՝ դուստրը վստահել է բժշկուհի Շուշանիկ Բախշյանին և չի ցանկացել այլ հիվանդանոց գնալ: 2015թ. հուլիսի 23-ին Մերին ջերմել է, նրա ջերմությունը եղել է 37,8, զանգահարել է բժշկուհուն՝ այդ մասին տեղեկացնելու և հարցնելու, թե ի՞նչ կարող է անել: Ի վերջո, բազմաթիվ անգամներ զանգելուց հետո Շուշանիկ Բախշյանը պատասխանել է Մերիի զանգերին ու ասել, որ քաղաքում վիրուս է տարածված և պարացետամոլ տեսակի դեղահաբ խմի, 4-րդ օրը կանցնի: Բժշկուհին նաև ասել է, որ հիվանդանոց գալ պետք չի:

Մերիի ջերմությունը դեղահաբը խմելուց հետո մի փոքր իջել է, սակայն կարճ ժամանակ անց կրկին բարձրացել է և հաջորդ օրն էլ ավելի վատ է եղել: Կրկին զանգահարել է բժշկուհուն, վերջինս կրկին չի պատասխանել զանգերին, Մերիի հայրը պնդել է, որ նրան այլ հիվանդանոց տեղափոխեն, ինչին Մերին դեմ է եղել:

Բժշկուհու հետ կապ հաստատելու բազմաթիվ փորձեր են եղել, ի վերջո Մերին հարազատների հետ գնացել է հիվանդանոց. հղիին ստուգելուց հետո Շուշանիկ Բախշյանը վստահեցրել է, որ ոչ մի պաթոլոգիա չկա, «անունը ինչ դնեմ, որ պառկեցնեմ հիվանդանոցում»,- այսպես ասելով՝ հղիին տուն է ճանապարհել՝ միևնույն ժամանակ խորհուրդ տալով ջերմությունը բարձրանալու դեպքում անալգին-դիմեդրոլ ներարկեն:

Հունիսի 25-ին Մերիին ջերմությամբ հիվանդանոց են տեղափոխում, իսկ նշված օրը հերթապահել է բժշկուհի Անի Բաբելյանը, սակայն Մերիին ընդունարանում բուժքույրը ուղեկցել է անալիզներ հանձնելու՝ մեզի և արյան, ապա լսել են նաև երեխայի սրտի բաբախը, որից հետո տուժողի իրավահաջորդի խնդրանքին, որ արդյոք կարո՞ղ են հերթապահ բժշկուհուն տեսնել, բուժքույրն ասել է, որ նա զբաղված է և չի կարող մոտենալ:

Տուժողի իրավահաջորդը նշեց, որ, ըստ իր տեղեկությունների, հերթապահ բժիշկը ցանկացել է իրենց տեսնել, սակայն վերջինիս արգելել են:

Հաջորդ օրը Մերիին ընդունել են հիվանդանոց, տուժողի իրավահաջորդը նաև նշեց, որ հիվանդանոցում գտնվելու ժամանակ Մերիի ջերմությունը կտրուկ իջել է, իսկ բժիշկներին դիմելու և օգնություն խնդրելու փորձերին նրանց պատասխանել են, որ մրսած է, թեյ տվեք, իսկ Շուշանիկ Բախշյանը վստահեցրել է, որ հղիի վիճակը բավարար է:

Այդ ամբողջ ժամանակ հղիին կեսարյան հատում չեն կատարել, այնինչ, ըստ տուժողի իրավահաջորդի տեղեկությունների, բժիշկ Աշոտ Սիրունյանը 3 անգամ առաջարկել է Մերիին կեսարյան հատում կատարել, սակայն Շուշանիկ Բախշյանը դեմ է եղել:

Մերիին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ:

Տուժողի իրավահաջորդը նշեց, որ դստերը վերջին անգամ «Էրեբունի» ԲԿ-ում վերելակի մոտ է տեսել, հուսով են եղել, որ կեսարյան հատմամբ կծննդալուծվի և ամեն բան լավ կլինի, սակայն հուլիսի 29-ի առավոտյան ժամը 08.00-ի սահմաններում Մերին մահացել է, իսկ նրա դուստրը մահացել է հաջորդը օրը՝ կեսօրին:

Իսկ թե ինչո՞վ են պատճառաբանել, որ կեսարյան հատում չեն կատարել մեղադրող դատախազի հարցին տուժողի իրավահաջորդը պատասխանեց, որ համապատասխան սարքավորումներ ու հմուտ բժիշկներ չունեն:

«Նա իր հանցավոր ինքնավստահության շնորհիվ իմ աղջան սպանեց»,- ասաց տուժողի իրավահաջորդը:

Դատարանը նկատեց, որ տուժողի իրավահաջորդի դատաքննական և նախաքննական ցուցմունքներում էական հակասություններ չկան, ուղղակի դատաքննական ցուցմունքը փոքր-ինչ ծավալուն էր քան նախաքննականը:

Հաջորդիվ հարցաքննվեց մահացած Մերի Մարգարյանի ամուսինը՝ Արթուր Հարությունյանը, ով ևս նշեց, որ Մերին ջերմել է, ջերմությունը եղել է 39.1, սակայն ջերմիջեցնող խմելուց հետո էլ անգամ 37,8-ից չի իջել:

Մերիի ամուսնու և մյուս տուժողի իրավահաջորդի ցուցմունքները նույնաբովանդակ էին:

Դատարանն անցավ գրավոր ապացույցների հետազոտմանը, հետազոտվեցին հեռախոսազանգերի վերծանումները, որոնցից պարզ դարձավ, որ մի քանի անգամ Շուշանիկ Բախշյանն է զանգահարել Մերիին, իսկ sms հաղորդագրությունների հրապարակումից էլ պարզ դարձավ, որ Մերին Շուշանիկ Բախշյանին տեղեկացրել է, որ ջերմություն ունի նշել է, որ 37-ից ավել է և հարցրել, թե ինչ կարող է անել:

Հուլիսի 24-ին գրված նամակում ևս Մերին կրկին հայտնել է բժշկուհուն, որ ջերմությունը բարձ է, ի՞նչ կարող է անել, իսկ հուլիսի 25-ին գրված նամակում Մերին հայտնել է, որ ջերմությունը 39,5 է, պարացետամոլ է խմել, և հարցրել է՝ «կարո՞ղ է մի հատ էլ սրսկվել»:

Հաջորդ դատական նիստում գործում գրավոր ապացույցների հետազոտությունը կշարունակվի:

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]