ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լրագրողին ծեծել են, հափշտակել տեսախցիկի հիշողության քարտը և սպառնացել՝ այլևս այստեղ չտեսնենք՝ կսպանենք. Արա Ղարագյոզյան 07/22/2016 11:34 | ԼՐԱՀՈՍ
Իրավաբան.net-ի լրագրող Գևորգ Թոսունյանը Մովսես Խորենացի փողոցում բռնության ենթարկվելու ու իր լրագրողական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ հանցագործության հաղորդում է ներկայացրել ոստիկանության Էրեբունու բաժին:
Ինչպես «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց Գ.Թոսունյանի ներկայացուցիչ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի անդամ և «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը, Գ.Թոսունյանը տեղի ունեցածի վերաբերյալ բացատրություն է տվել, որոշում է ընդունվել դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին:
Լրագրողն արդեն իսկ զննվել է և դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո լրագրողն ու իր ներկայացուցիչը պետք է ծանոթացվեն դրան:
Արա Ղարագյոզյանը նշեց, որ իր վստահորդին քաղաքացիական հագուստով ագրեսիվ անձինք գցել են գետնին ու հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, բռնության հետևանքով քերծվածքներ ու կապտուկներ են առաջացել: Սակայն դրանից զատ լրագրողը հոգեբանական տրավմայի ու սթրեսի է ենթարկվել՝ մտածելով, որ իրեն կսպանեն: Նրանից բռնությամբ վերցրել են տեսախցիկի հիշողության քարտը և սպառնացել՝ այլևս այստեղ քեզ չտեսնենք, թե չէ կսպանենք:
Լրագրողն ու Արա Ղարագյոզյանը կասկածներ ունեն, որ բռնարարք կատարողները քաղաքացիական հագուստով ոստիկաններ են եղել՝ ակտիվիստը կամ այլ քաղաքացիներ ինչո՞ւ պետք է ասեին՝ այլևս այստեղ քեզ չտեսնեմ ու հափշտակեին տեսախցիկի հիշողության քարտը:
Եթե հաստատվի, որ նրանք ոստիկաններ են, գործը պետք է քննի Հատուկ քննչական ծառայությունը: Ներկայումս հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում, դրա ավարտին պետք է որոշում կայացվի քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու մասին:
Գ.Թոսունյանի ներկայացուցիչն արդեն դիմել է իրավասու մարմնին միջադեպի տարածքում գտնվող բանկից տեսախցիկների տեսաձայնագրությունը պահանջելու միջնորդությամբ՝ տեսախցիկները պետք է որ արձանագրած լինեն միջադեպը:
Արա Ղարագյոզյանն ընդգծեց, որ իրավապահ մարմինները պարտավոր են բացահայտել ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին, ինքը լավատես է: Սակայն եթե լավատեսությունը չարդարանա, ապա իրենք կդիմեն ընդհուպ մինչև Խոշտանգումների կանխերգելման կոմիտե ու Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Լուսանկարում ՝ ձախից՝ փաստաբան Արա Ղարագյոզյանը, աջից՝ լրագրող Գևորգ Թոսունյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից