ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հայկական վերածնունդ»-ը՝ ՊՊԾ գնդի գրավման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին 07/22/2016 17:52 | ԼՐԱՀՈՍ
Նախօրեին տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի նիստը, որը վարել է ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Այս մասին հաղորդագրություն է տարածել «Հայկական վերածնունդ»՝ նշելով, որ նիստում քննարկվել է Էրեբունի ՊՊԾ գնդի գրավման հետևանքով ստեղծված իրավիճակը և հանգուցալուծման հնարավոր ուղիները: Քննարկումների արդյունքում ՀՎԿ կառավարման խորհուրդն ընդունել է հայտարարություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը, ինչպես նախկինում, այսօր առավել ևս, գտնում է, որ Հայաստանի Հանրապետությունում վաղուց հասունացել է արմատական և կտրուկ փոփոխությունների անհրաժեշտությունը՝ սոցիալ-տնտեսական, քաղաքական, դատա-իրավական, պաշտպանական և մնացած բոլոր ոլորտներում: Կուտակված բազմաթիվ խնդիրները, իշխանությունների կողմից դրանց անտեսումը, շատ հաճախ՝ լուծումներ առաջադրելու անկարողությունը, ամենուր տիրող անարդարությունը, տնտեսական ու քաղաքական մենաշնորհը, կոռուպցիան ու հովանավորչությունը երկրում ստեղծել են բարոյահոգեբանական պայթյունավտանգ իրավիճակ՝ ինչը ծայրաստիճան սրել է Հայաստանի ներքին ու արտաքին անվտանգության սպառնալիքները, որի թարմ ապացույցն է ապրիլյան քառօրյա պատերազմը և այս օրերին Երևանում և հանրապետությունում ծավալվող իրադարձությունները:
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը համոզված է, որ ստեղծված իրավիճակը նաև ուղղակի և անուղղակի հետևանքն է կուտակված վերը շարադրված հիմնախնդիրների՝ իշխանությունների կողմից անտեսմանը:
ՀՎԿ-ն կրկին վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ եկել է կանգ առնելու և Հայաստանում արմատական, շրջադարձային փոփոխություններ կատաելու ժամանակը, ինչը, նախևառաջ, պայմանավորված է իշխանությունների կողմից քաղաքական կամքի դրսևորմամբ:
Միևնույն ժամանակ «Հայկական վերածնունդ» կուսակցությունն ընդունելի չի համարում քաղաքական նպատակներին հասնելու համար ոչ քաղաքական միջոցների կիրառումը՝ առավել ևս, որ դրանք հանգեցնում են մարդկային կորուստների և ողբերգական հետևանքների: Մենք մերժում և դատապարտում ենք երկուստեք բռնության ցանկացած դրսևորում: Կուսակցությունը կոչ է անում իրավապահ մարմիններին հարգել քաղաքացիների օրինական իրավունքներն ու ազատությունները՝ անընդունելի համարելով ցուցարարների նկատմամբ իրավապահ մարմինների կողմից ոչ համաչափ ուժի ցանկացած կիրառում՝միևնույն ժաման ժամանակ դատապարտելով առանձին քաղաքացիների հրահրիչ և սադրիչ գործողությունները:
Հաշվի առնելով արդեն իսկ ստեղծված իրավիճակը՝ Հայկական վերածնունդ կուսակցությունը հայտարարում է, որ ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծումն այլընտրանք չունի: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն, չտրվել սադրանքներին, խուսափել արյունահեղությունից՝ խնդիրը լուծելով բացառապես բանակցությունների միջոցով, որին իր ամբողջ ներուժը պատրաստ է ներդնել նաև «Հայկական վերածնունդ» կուսակցությունը:
Կուսակցության անդամ պատգամավորները և քաղաքական ակտիվիստներն իրենց ամենօրյա ներկայությամբ և զրույցներով փորձել և փորձում են լիցքաթափել իրավիճակը: Մենք եղել և մնում ենք հաստատուն կողմնակիցը այն մոտեցման, որ խնդիրն անհրաժեշտ է լուծել բանակցությունների միջոցով և ափսոսանք ենք հայտնում , որ խորհրդարանական քաղաքական ուժերի կողմից հավանության չարժանացավ մեր պատգամավորների առաջարկը` ԱԺ տարբեր խմբակցությունների ներգրավմամբ խմբի ձևավորումը` բանակցային գործընթաց նախաձեռնելու և կազմակերպելու համար: Խնդրի հանգուցալուծման համար կարևոր դերակատարում կարող է ունենալ նաև հայտնի մտավորոկանների և դաշտային հրամանատարների կողմից ձևավորված ապաքաղաքական բանակցային խումբը:
Միևնույն ժամանակ անթույլատրելի ենք համարում տարբեր անհատների և ուժերի կողմից դիվիդենտներ շահելու նպատակով տեղի ունեցածի շահարկման և կրակի վրա յուղ լցնելու փորձերը և կոչ ենք անում զգոնություն ու հանդուրժողականություն ` ծայրաստիճան լարված իրավիճակը հանգուցալուծելու համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից