ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք դա չէինք կարող չանել, մեզ չէինք ների. 1In.am 07/21/2016 13:04 | ԼՐԱՀՈՍ
1In.am-ը հրապարակել է վերլուծական հոդված, որը վերաբերում է վերջին օրերին Երևանում ծավալված իրադարձություններին:
Հոդվածում մասնավորապես ասվում է.
Հայաստանում արդեն հինգերորդ օրն է՝ շարունակվում է փաստացի զինված դիմակայությունը իշխանության և քաղաքացիների միջև, որը ոչ միայն չի մոտենում որևէ խաղաղ հանգուցալուծման, այլև, ըստ էության դատելով նույնիսկ իրադարձությունների զարգացման ընթացքից ու նաև նախորդ գիշեր տեղի ունեցած ոստիկանություն-քաղաքացիներ բախումներից, ստանում է որոշակի տարերային բնույթ՝ պարարտ հող ստեղծելով տարատեսակ սադրանքների համար:
Սա՞ էր այն, ինչ պետք է կատարվեր Հայաստանում ապրիլյան պատերազմից հետո: Սրանո՞վ էր, որ Հայաստանը պետք է աչքի ընկներ այդ պատերազմում ադրբեջանական ագրեսիան և, ըստ էության, ադրբեջանա-ռուսական ագրեսիան հետ մղելուց հետո, երբ մեր առաջ ամբողջ հասակով ու ողբերգական հասակով կանգնեց փոփոխությունների անհրաժեշտությունը: Անկասկած՝ ոչ:
Հայաստանը պետք է աչքի ընկներ լայնածավալ ու իրական փոփոխություններով, ինչը, սակայն, տեղի չունեցավ: Իսկ խնդիրները ոչ միայն արտաքին, այլ նաև առաջին հերթին ներքին հասունացել են այնքան, որ դրանց տարերային հետևանքներն այլևս դառնում են ավելի ու ավելի անխուսափելի և անկանխատեսելի:
Մենք արդեն հինգ օր շարունակ Հայաստանի մայրաքաղաքում ականատես ենք լինում հենց այդ հետևանքների ծավալմանը, որ սկսվեց հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի վրա զինված գրոհից հետո՝ բերելով նաև ոստիկանության փոխգնդապետի ողբերգական մահվան: Եվ այսօր մենք բոլորս, ըստ էության, կանգնած ենք կյանքի ու մահվան դիլեմայի առաջ, մինչև անգամ պետությունը՝ բառի և՛ իրական, և՛ փոխաբերական իմաստներով: Սրա շունչը ոչ միայն թևածում է ՊՊԾ գնդի վրա ու դրա շրջակայքում, այլև բավական ակնառու էր նաև նախորդ գիշեր տեղի ունեցող բախումներում, որոնցում ակնհայտ դարձավ, թե վտանգավոր ու աղետալի հետևանքով հղի սադրանքների ինչպիսի դաշտ է բացվել Հայաստանում անցնող օրերի ընթացքում:
Այս իրավիճակում պատասխանատվությունն այն նվազագույն ու կենսական անհրաժեշտությունն է, որ պետք է առկա լինի յուրաաքանչյուր քաղաքացու մեջ, ում համար Հայաստանը՝ որպես պետություն, ունի նշանակություն, ով այդ պետության հետ կապում է թե՛ իր, թե՛ իր զավակների ապագան:
Այդ իրավիճակում մենք չէինք կարող մնալ մի կողմ քաշված՝ անկախ այն զգացողություններից և մտորումներից, որոնց պատճառով մի քանի օր առաջ հայտարարել էինք մեր գործունեությունը դադարեցնելու մասին: Մեզանից՝ բոլորիցս, վեր է պետությունը, դրա շահն ու անվտանգությունը, որի մեջ է տեղավորվում կամ որի մեջ պետք է տեղավորվի մեր բոլորի անձնական կամ ընտանեկան շահն ու անվտանգությունը:
Մենք մեզ չենք կարող ներել այդ իրավիճակում մի կողմ քաշված մնալու, որպես զանգվածային լրատվության միջոց, որպես քաղաքացու, հասարակության, պետության գործընկերության կոչված ինստիտուտի մի ներկայացուցիչ մեր հանրային պարտականությունը չկատարելու համար, պետության ու քաղաքացու առաջ դժվարին ու վտանգավոր իրավիճակում պատասխանատվության մեր բաժինը մի կողմ նետած լինելու համար: Մենք մեզ չէինք ների, և մեզ չէր ների մեր հավատարիմ ընթերցողը:
Մենք վերադառնում ենք՝ հույսով, որ կունենանք մեր լուման Հայաստանի խաղաղ և օրինական զարգացման հեռանկարը վերադարձնելու գործում: Միաժամանակ մատնացույց կանենք պատասխանատվության այն գոտիներն ու խնդիրները, որոնք այս իրավիճակում ունեն առաջին հերթին իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իսկ հետո հասարակական ու քաղաքական այն ինստիտուտները, որոնք 25 տարի պետության ու հասարակության անունից հանդես գալով՝ ըստ էության հասարակությանն ու պետությանը մղել են շատ վտանգավոր ու հուսահատ մի փակուղի:
Ժամանակն է անհապաղ, հանդուրժողության ու երկխոսության քայլերով դուրս բերել պետությունն այդ փակուղուց: Հայաստանը ժամանակ չունի: Բարդ է, գրեթե անելանելի, խաղաղ ելքը թվում է ընդամենը բարի ցանկություն, բայց Հայաստանն այլ ելք չունի, քան անել անհնարինը:
Հայաստանի իշխանությունը պարտավոր է անել անհնարինը, այժմ պարտավոր է իշխանությունը և բոլոր նրանք, ովքեր տարբեր տարիներին պատասխանատվություն են ունեցել այդ իշխանության համար, եղել են այդ իշխանությունը: Բոլոր նրանք պարտավոր են անել անհնարինը, եթե մինչ այս մսխել են բոլոր հնարավորությունները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից