ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքացին՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործի քննությունը չսկսվեց՝ նորից պատասխանողի բացակայության պատճառով 07/20/2016 20:56 | Բարոյական վնասի հատուցում
Քաղաքացի Լուսինե Հովսեփյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ազատությունից ապօրինի զրկելու համար 200 հազար ՀՀ դրամի չափով ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջի գործով այսօրվա դատական նիստն էլ չկայացավ՝ պատասխանողի ներկայացուցչի բացակայության պատճառով:
Պատասխանողի՝ ոստիկանության, ներկայացուցիչը հայտնել էր դատարանին, որ ինքը գտնվում է իր ամենամյա արձակուրդում, խնդրել էր հետաձգել դատական նիստը, որպեսզի կարողանա հաջորդ նիստում պատշաճ կերպով ներկայացնել պատասխանողին:
Հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանն ընդգծեց, որ պատասխանող կողմը բարեխիղճ չէ իր գործողություններում: Մասնավորապես, պատասխանող կողմը կարող էր ապահովել այլ ներկայացուցչի մասնակցությունը: Այդուհանդերձ, նշեց հայցվորի ներկայացուցիչը, անհրաժեշտ է հետաձգել դատական նիստը:
Ա.Կիվիրյանը նշեց, որ ինքը հարցեր ունի պատասխանողին, մասնավորապես, անհրաժեշտ է, որպեսզի պատասխանողը պարզաբանի, թե ինչո՞ւ է առարկությունները ներկայացրել ոստիկանությունը, եթե հայցադիմումը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության դեմ:
Դատարանն արձանագրեց, որ պատասխանողը դատական նիստի օրվա ու ժամի մասին պատշաճ ծանուցված է եղել, խնդրել է հետաձգել դատական նիստը: Ըստ դատարանի, նիստն անհրաժեշտ է հետաձգել՝ հավասարության ու մրցակցության սկզբունքի իրացումն ապահովելու համար: Առավել ևս, որ գործի քննության ընթացքում կարող են շատ այլ պարզաբանման ենթակա հարցեր ծագել:
Դատական նիստը հետաձգվեց:
Ի դեպ, նախորդ դատական նիստին էլ պատասխանող կողմը չէր ներկայացել, և նիստը հետաձգվել էր:
Ինչպես «Փաստինֆո»-ի լրագրողին ավելի վաղ հայտնել էր հայցվոր Լուսինե Հովսեփյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը, հայցվորը 2013թ. մասնակցել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության առնչությամբ նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային և բերման ենթարկել ոստիկանություն, որտեղ պահվել է օրենքով նախատեսված երեք ժամից ավելի, այն է՝ երեք ժամ քսան րոպե:
Հայցվորն ու իր ներկայացուցիչն ավելի վաղ հակընդդեմ հայց էին ներկայացրել Վարչական դատարան, երբ ոստիկանությունը հայց էր ներկայացրել Լուսինե Հովսեփյանի դեմ: Հակընդդեմ հայցում իրենք պահանջում էին ամբողջությամբ ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության գործողությունները՝ սկսած ձերբակալությունից, բերման ենթարկելուց և վերջացրած՝ թույլատրելի ժամկետից ավելի պահելով և այլն՝ հիմք ընդունելով նաև այն, որ տվյալ դեպքում անձը զրկվել էր խոսքի ազատ արտահայտման իրավունքից:
Վարչական դատարանում հակընդդեմ հայցը բավարարվել էր մասնակի, ոչ իրավաչափ էին ճանաչվել միայն Լուսինե Հովսեփյանին անօրինական կերպով՝ երեք ժամից ավելի ոստիկանությունում պահվելու հետ կապված ոստիկանության գործողությունները՝ թեև իրենք ակնկալում էին, որ Վարչական դատարանն ոչ իրավաչափ կճանաչեր այդ օրն ոստիկանության գործողություններն ընդհանրապես, ինչը տեղի չի ունեցել:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/03/2024 08:40 Անդրանիկ Քոչարյանը կանգնել է ՔՊ վարչության առջեւ ու ներողություն խնդրել. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»
- 12/03/2024 08:38 Նիկոլի խոփը Հովիկի քարին է դեմ առել․ «Հրապարակ»
- 12/03/2024 08:36 Մեքենաների շարասյուներով և թիկնապահներով պտտվողներ չեն լինի․ ՆԳՆ-ն գործընթաց է մեկնարկել. «Ժողովուրդ»
- 12/03/2024 08:33 Քննչականում, հերթ չտալով, Փաշինյանի հրահանգներն են կատարում․«Հրապարակ»
- 12/03/2024 08:30 Արսեն Թորոսյանը նախարարին պաշտոնանկ անելու պլաններ ունի. «Ժողովուրդ»
- 12/03/2024 08:27 Փաշինյանը նոր դրամաներ է պատրաստում․ «Հրապարակ»
- 12/03/2024 08:24 Ռոբերտ Քոչարյանը փրկե՞ց Հովիկ Աղազարյանին. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 12/03/2024 19:01 Ինձ շատ բանում, միգուցե, կարելի է մեղադրել, բայց դիրքերում չլինելու մեջ միայն անմեղսունակները կարող են. Տիգրան Աբրահամյան
- 12/03/2024 15:44 Աշխատանքային օրենսգիրքը երբեք չի այլանդակվել այն աստիճան, որքան Երևանի փոխքաղաքապետի կողմից. Հայրապետյան
- 12/03/2024 15:11 Գործադուլի իրավունքից օգտվելու համար մարդկանց գործից հանելը ոչ մի պարագայում իրավաչափ լինել չի կարող. փաստաբան
- 12/02/2024 18:41 ՀՀ արտգործնախարարությունում ֆորում են անելու ընդդեմ ցեղասպանությունների, հայեցակարգում չկա Հայոց ցեղասպանություն եզրույթը. Դեմոյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/03/2024 21:49 Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում․ «BMW»-ն բախվել է կայանված «ԶԻԼ»-ի հետնամասին․ կա վիրավոր
- 12/03/2024 21:23 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 36-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին․ կան վիրավորներ
- 12/03/2024 15:37 Օգնության են հասել փրկարարները
- 12/03/2024 15:23 Երևանում բազմաթիվ անգամներ կամրջից ցած նետվելու փորձեր կատարած տղամարդն այսօր ընկավ կամրջից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/02/2024 16:54 Էլթոն Ջոնը խոստովանել է, որ կուրացել է
- 11/29/2024 22:00 Ուղեւորուհին բողոքել է օդանավակայաններում անմարդկային զննումների դեմ
- 11/29/2024 13:38 Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել