ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտն իրականում պետք է ավելի թեթևացնել. Արամ Օրբելյան 07/19/2016 12:24 | Բարոյական վնասի հատուցում
Բարոյական վնասի հատուցման կարգը և պայմանները սահմանող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2 հոդվածում ակնհայտ հակասություն կա հոդվածի յոթերորդ ու ութերորդ մասերի միջև: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեց «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Արամ Օրբելյանը՝ մեր խնդրանքով, մասնավորապես, ներկայացնելով բարոյական վնասի հատուցման ինստիտուտի իրավակարգավորումներում առկա բացերը:
Մասնավորապես, եթե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2 հոդվածի յոթերորդ կետով սահմանվում է, որ հատուցման չափը չի կարող գերազանցել երեք կամ երկու մլն. դրամը (նայած, թե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1 ամրագրված ո՛ր իրավունքն է խախտվել), իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2 հոդվածի ութերորդ կետով սահմանվում է, որ բարոյական վնասի հատուցման չափը բացառիկ դեպքերում կարող է գերազանցել հոդվածի յոթերորդ մասով նախատեսված առավելագույն սահմանը, եթե պատճառված վնասի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ:
Ըստ փաստաբանի, ամենալուրջ խնդիրը վնասի հատուցման չափերի մեջ է՝ սահմանափակումներն անհամաչափ են: «Մենք մի կողմից հասկանում ենք, որ նվազագույն աշխատավարձը ցածր է, միջին աշխատավարձը ցածր է, սոցիալական վիճակը բարդ է, բայց մյուս կողմից վնասի չափը պետք է լինի որոշակի, ռեալ կաշկանդող, սահմանափակող: Վնասի հատուցման արդյունավետ միջոցների առկայությունը ուղղված է նմանատիպ այլ դեպքերում վնասի բացառմանը, և անձը կգնահատի՝ արդյոք արժե՞ վնաս հասցնել, թե՞ ոչ».- ասաց Ա.Օրբելյանը:
Ըստ փաստաբանի, այստեղ խնդիր է դրվում ոչ թե զարգացնել Հայաստանի իրավական համակարգը, ոչ թե որպես զսպող տարր կիրառել բարոյական վնասի հատուցումը, այլ դրվում է խնդիր՝ որ Եվրոդատարան չգնան:
«Սա նույնպես մոտեցում է, ընկալում եմ, բայց ավելի ցանկալի կլիներ, որ մեր լուծումները ոչ թե պայմանավորված լինեին Եվրոդատարան գնալու կամ չգնալու ռիսկով, այլ պայմանավորված լինեին ներքին իրավական համակարգի, իրավագիտակցության զարգացման անհրաժեշտությամբ և պայմանավորված լինեին հենց նրանով, որ վնասի հատուցման գործուն ինստիտուտը հնարավորություն տա ռեալ սահմանափակել պետական մարմինների գործողությունները»,- ասաց Ա.Օրբելյանը:
Օրենսդրական բացերի թվում փաստաբանը նշեց նաև այն, որ օրենսդրական կարգավորումներում առկա է սահմանափակում՝ անձը կարող է բարոյական վնասի հատուցում պահանջել բացառապես պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններից, «… եթե քրեական հետապնդման մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են այդ անձի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունքները»:
Ըստ Ա.Օրբելյանի, շատ կարևոր է, որ օրենսդրությունը հնարավորություն տա անձին բարոյական վնասի հատուցում պահանջել նաև մասնավոր անձից: Նա պարզաբանեց, որ ոչ նյութական վնաս կարող է հասցնել նաև մասնավոր անձը՝ զրպարտությունից և վիրավորանքից զատ այլ հարցերով:
Ամենատարածված օրինակները ակնհայտ խտրական վերաբերմունքի դրսևորումներն են հանրային նշանակության՝ սննդի, սպասարկման օբյեկտներում, օրինակ՝ եթե բաց տեքստով մարդուն հայտարարվի՝ տղամարդկանց կամ կանանց, ինչ-որ ուրիշ հավատքի տեր անձանց, ինչ-ինչ այլ ազգերի, սևամորթների չենք սպասարկում, ու դա պայմանավորված չլինի ինչ-որ առանձնահատկությամբ: Այսինքն՝ տվյալ դեպքում պետություն, պետական մարմին չկա, բայց առաջանում է կոնկրետ ոչ նյութական վնաս, ինչը դժվար կլինի անցկացնել վիրավորանքի կամ զրպարտության ներքո:
Արամ Օրբելյանը նշեց, որ եթե այս պահին ինչ-ինչ պատճառներով չեն ցանկանում բարոյական վնասի հատուցման ինստիտուտը տարածել ամբողջ մասնավոր հարաբերությունների վրա, ցանկալի է առնվազն ներառել տարբեր հանրային նշանակության օբյեկտները՝ հանրային ծառայություններ մատուցող մի շարք կազմակերպություններ, օրինակ՝ ՀայՌուսգազարդ, հեռահաղորդակցության ոլորտի կազմակերպություններ, Էլեկտրացանցեր, Պետական համալսարան կամ ընդհանրապես համալսարաններ, որոնք քիչ թե շատ ունեն հանրային նշանակություն:
Ճի՞շտ է, որ բարոյական վնասի հատուցմանն ենթակա իրավունքների ցանկում չի ընդգրկված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված ստրկության արգելքի իրավունքը, մեր հարցին ի պատասխան Ա.Օրբելյանը նշեց, որ մարդիկ ստրկության, մասնավորապես, թրաֆիքինգի են ենթարկվում հիմնականում հենց մասնավոր անձի կողմից: Այսինքն՝ նորից գալիս, հանգում ենք նույն՝ բարոյական վնասի հատուցման ինստիտուտը մասնավոր հարաբերությունների վրա չտարածելու խնդրին:
Արամ Օրբելյանը գտնում է, որ ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտն իրականում պետք է ավելի թեթևացնել՝ դատավորները պետք է ունենան ավելի շատ ավտոնոմիա, կողմերն էլ ավելի շատ ազատություն այդ ապացույցները ներկայացնելու համար:
«Վնասի չափի օրենսդրական սահմանափակումներն, իմ կարծիքով, պետք է ուղղակի դուրս գան: Օրենսդիրը չի կարող ի սկզբանե որոշել, որ ոչ նյութական վնասը լինելու է այսքան դրամ, օրենսդիրը կարող է ասել ոչ նյութական վնասը փոխհատուցվո՞ւմ է, թե՞ ոչ:
Դա դատական քաղաքականությունն է, որը պետք է գնահատի, որոշի, և դատարանները նույնպես իրավասու չեն սահմանափակել ոչ նյութական վնասը՝ ինչ-որ մեկի համար բարոյական վնասը կարող է լինել հարյուր հազար դրամ և լինել բավարար, մյուսի համար՝ երկու հարյուր մլն դրամ և լինել ոչ բավարար՝ կախված կոնկրետ հանգամանքներից»: Ըստ Արամ Օրբելյանի, պետք է ունենալ ռեալ վնասի չափը հաշվարկելու գործիքակազմ, մոտեցումներ, փորձագետների, մասնագետների կարծիքներ, որն ինչ-որ մի փուլում կձևավորի հաշվարկի մեխանիզմի տարբերակները:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
- 11/23/2024 08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից