ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աղետի գոտում խախտվում է երկու սենյակի շահառու քաղաքացու սեփականության իրավունքը՝ նաև դատական կարգով 07/19/2016 18:43 | Վարչական իրավունք
Փաստաբաններ Կարեն Մեժլումյանն ու Զարուհի Հայրապետյանը բողոք են ներկայացրել ՀՀ Վճռաբեկ դատարան՝ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 12.05.2016 թ. որոշման դեմ, որով բեկանվել ու փոփոխվել էր հօգուտ իրենց վստահորդ Մարինե Արզումանյանի Վարչական դատարանի կայացրած 06.08.2015թ. վճիռը։
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը մերժել է իրեն 2 սենյականոց բնակարան կամ իր կողմից զբաղեցրած Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցի թիվ 28 շենքի դեռևս չբաշխված թիվ 11 և 12 մեկ սենյականոց բնակարանները հատկացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին ընդդեմ Շիրակի մարզպետարանի քաղաքացի Մարինե Արզումանյանի հայցը:
Իսկ ստորադաս՝ Վարչական, դատարանը Մարինե Արզումանյանի հայցը բավարարել էր և պարտավորեցրել ՀՀ Շիրակի մարզպետարանին հայցվորին հատկացնել երկու սենյականոց բնակարան, կամ նրա կողմից զբաղեցրած Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցի թիվ 28 շենքի դեռևս չբաշխված թիվ 11 և 12 մեկ սենյականոց բնակարանները:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանն անդրադարձել է երկու հարցի, մասնավորապես, արդյոք հայցվորը երկու սենյականոց բնակարանի շահառո՞ւ է, թե՞ ոչ և կարո՞ղ է արդյոք հայցվորին տրամադրվել 2 հատ մեկ սենյականոց բնակարան, այն դեպքում, եթե 2 սենյականոց բնակարան առկա չէ:
Դատարանը հաստատված է համարել, որ հայցվորը կարող էր հավակնել 2 սենյականոց բնակարանի ՀՀ կառավարության համապատասխան որոշման հիմքով՝ հաշվի առնելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված այն հանգամանքը, որ նա այլևս չի համարվում այլ հասցեներում սեփականության իրավունքով բնակարան ունեցող անձ։
Ըստ Վարչական վերաքննիչ դատարանի, ՀՀ Շիրակի մարզպետի 27.03.2014թ. որոշմամբ հաստատվել է ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի թիվ 17, 22, 28, 35 շենքերից բնակարան ստացող ընտանիքներիե ցուցակը, ըստ որի՝ 2 սենյականոց բնակարանների շահառուներ են ճանաչվել 8 ընտանիքներ։ Եվ քանի որ դեռևս 2012թ. Մ.Արզումանյանը հանդիսացել է միայն 1 սենյականոց բնակարանի շահառու, այդ իսկ պատճառով վերոհիշյալ շենքերում չեն նախատեսվել կառուցել թվով 9 երկու սենյականոց բնակարաններ, իսկ ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ նախատեսված չէ 2 սենյականոց բնակարանի փոխարեն 2 հատ 1 սենյականոց բնակարան տրամադրելը։
Վերաքննիչ դատարանը փաստել է, որ հայցվորի` 2 սենյականոց բնակարանի շահառու հանդիսանալու պայմաններով հանդերձ` ներկա պահին այդպիսի բնակարան հատկացնելուն պարտավորեցնելու պահանջը չի կարող բավարարվել, քանի որ ստեղծված իրավիճակը բացառում է պարտավորեցման պահանջի բավարարումը։
Հայցվորի ներկայացուցիչ փաստաբանները հարց են բարձրացնում՝ արդյոք դատարանը կարո՞ղ է արձանագրել և հաստատված համարել, որ հայցվոր կողմն ունի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունք, սակայն փաստացի զրկել իրացնելու այդ իրավունքը՝ ենթաօրենսդրական ակտով նման ընթացակարգ սահմանված չլինելու պատճառաբանությամբ:
Փաստաբաններն ընդգծում են, որ Վարչական վերաքննիչ դատարանը փաստացի հաստատում է, որ հայցվորը երկու սենյականոց բնակարանի շահառու է, սակայն միաժամանակ փաստ է, որ նրա այդ իրավունքը մնում է անկատար և կրում է ձևական, հռչակագրային բնույթ:
Հայցվորի ներկայացուցիչները նշում են նաև, որ փաստ է, հայցվորը՝ ելնելով իր և ընտանիքի անդամների կյանքի անվտանգության նկատառումներից, չի կարող բնակվել ք. Մարալիկ, 2-րդ թաղամասի, 5 շենքի թիվ 5 վթարային բնակարանում: Բացի այդ գործում առկա մեկ այլ փաստի համաձայն, հայցվորը վտարվել է իր կողմից փաստացի զբաղեցված Շիրազի փող, թիվ 28 շենքի 11 և 12 բնակարաններից՝ այս պահին վտարման պահանջի կատարողական գործողությունները կասեցված են:
Հայցվորի ներկայացուցիչները փաստում են նաև, որ հայցվորը նոտարական կարգով տրված հայտարարությամբ հրաժարվել է վթարային շենքի 64,64 քմ բնակմակերես ունեցող բնակարանից և այն նվիրաբերել է պետությանը պայմանով, որպեսզի նրան տրամադրվի իր կողմից զբաղեցրած բնակարանին համարժեք բնակարան:
Պետությունը, սակայն, չի տրամադրել հայցվորին համարժեք բնակարան, այդ իսկ պատճառով նա ինքնակամ զբաղեցրել է նշված շենքի դեռևս չբաշխված թիվ 11 և 12 մեկ սենյականոց բնակարանները, որոնց բնակմակերեսը ընդհանուր կազմում է 53 քմ:
Փաստաբաններն ընդգծում են, որ հայցվորի կողմից ինքնակամ այդ բնակարանների զբաղեցմամբ չի խախտվում և ոտնահարվում այլ շահառուների սեփականության իրավունքը, քանի որ համաձայն գործում առկա Մարալիկի քաղաքապետի 07.06.2016 թ. գրության, 50 ընտանիքներից 47 ընտանիքների բնակարանային խնդիրները բավարարված են, 2 ընտանիքների գործընթացները (որոնցից մեկը հայցվորն է) գտնվում են դատական փուլում, իսկ 1-ը՝ անհայտ բացակայում է և կան 1 սենյականոց անհրաժեշտ քանակով բնակարաններ:
Կ.Մեժլումյանն ու Զ.Հայրապետյանը՝ վերլուծելով ՄԻԵԿ, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության իրավանորմերը, արձանագրում են, որ փաստացի դատարանը հայցվորին ճանաչելով 2 սենյականոց բնակարանի շահառու, միևնույն ժամանակ նրան չապահովելով այդ իրավունքից օգտվելու ընթացակարգով անիրավաչափորեն առանց օրենքի սահմանափակել և/կամ զրկել է հայցվորին սեփականության իրավունքից:
Դատարանի որոշումից ստեղծվել է հետևյալ իրավիճակը՝
հայցվորը փաստացի չի կարող բնակվել Մարալիկ քաղաքի 2-րդ թաղամասի թիվ 5 շենքի 5-րդ բնականարանում, քանի որ այն վթարային վիճակում է գտնվում և բնակության համար իր և ընտանիքի անդամների կյանքի համար վտանգ է ստեղծում,
հայցվորը համաձայն Շիրակի մարզի դատարանի վճռի, վտարվել է փաստացի իր կողմից զբաղեցված նորակառույց շենքի 2 հատ մեկ սենյականոց՝ թիվ 11, 12 բնակարաններից, սակայն այս պահին վտարման կատարողական գործողությունները կասեցվել են,
հայցվորին առաջարկվել է մասնակցել 1 սենյականոց բնակարանի վիճակահանությանը, այն դեպքում, երբ դատարանը հաստատված է համարում այն փաստը, որ հայցվորը հանդիսանում է երկու սենյականոց բնակարանի շահառու:
«Այսինքն՝ հայցվորը փաստացի հայտնվել է անելանելի իրավիճակում, քանի որ եթե ՀՀ վճռաբեկ դատարանը սույն բողոքը վարույթ չընդունի, ապա ի կատար կածվի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը, որի դեպքում հայցվորը կվտարվի իր կողմից ինքնակամ զբաղեցված թիվ 11 և 12 բնակարաններից, բնականաբար վթարային թիվ 5 շենքի թիվ 5 բնակարան չի կարողանա վերադառնալ, քանի որ այնտեղ բնակվելը վտանգավոր է թե՛ հայցվորի, թե՛ նրա ընտանիքի անդամների համար և ստացվում է, որ հայցվորը կհայտնվի փողոցում և կմնա անոթի»,- նշվում է հայցվորի ներկայացուցիչների վճռաբեկ բողոքում:
Նշենք, որ հայցվորն իր իրավունքների վերականգնման համար դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ով ուսումնասիրելով հայցվորի դիմումը և ՀՀ Շիակի մարզպետարանից ու ՀՀ քաղաքաշինության նախարարությունից ստացած փաստաթղթերի փաթեթները, գտել է, որ ՀՀ քաղաքաշինության նախարարության գործողություններով խախտվել են հայցվորի իրավունքները:
Պաշտպանը փաստել է, որ հայցվորի կողմից երկու սենյականոց բնակարան ստանալու վերաբերյալ փաստաթղթերը ներկայացվել են ժամանակին, որոնք ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի թիվ 17, 22, 28, 35 շենքերից բնակարան ստացող ընտանիքների ցուցակը հաստատելիս հաշվի չի առնվել, ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից շենքում երկու սենյականոց բնակարան չնախատեսելու հետևանքով քաղաքացին զրկվել է երկու սենյականոց բնակարան ստանալու իրավունքից:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ