ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբանը հաղթեց ՀՀ գլխավոր դատախազին 07/18/2016 15:32 | ԼՐԱՀՈՍ
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է փաստաբան Գեղամ Հակոբյանի բողոքը ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանի 15.05.2014թ. որոշման, որով վերջինս վերացրել էր քրեական գործ հարուցումը մերժելու մասին ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների և վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնի հետաքննիչ Վ.Չարխիֆալակյանի 2014թ. փետրվարի 11-ի որոշումը և «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ-ի հիմնադրի և տնօրենի կողմից անվճարունակության հատկանիշներ կանխամտածված ստեղծելու փաստի առթիվ հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի հատկանիշներով: Դատարանը նաև իր որոշմամբ պարտավորեցրել է վարույթն իրականացնող մարմնին վերացնելու Արկադի Գևորգյանի և Հակոբ Աթոյանի իրավունքների խախտումը:
Տեղեկացնենք, որ նշված գործընթացը սկիզբ էր առել «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման» հիմնադրամի տնօրեն Տիգրան Խանիկյանի 2014 թվականի հունվարի 15-ին ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի հիման վրա:
Ըստ Տիգրան Խանիկյանի, ընկերության հիմնադիր Արկադի Գևորգյանի կազմակերպմամբ կատարվել են հանցավոր գործողություններ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ և 205-րդ հոդվածներով: Մասնավորապես, Արկադի Գևորգյանը հետ է վերցրել իր կողմից ընկերությանը տրամադրված 620 միլիոն ՀՀ դրամ փոխառությունից 456.828.000 ՀՀ դրամը, 2013 թվականի ընթացքում ընկերության դեբիտորական պարտքը միայն մեկ դեբիտորի` «Սթար Դիվայդ» ՓԲ ընկերության նկատմամբ կազմել է 788.376.689 ՀՀ դրամ և յոթ ամսվա ընթացքում ընկերության կենսաբանական ակտիվների 60 տոկոսը վաճառվել է լուծարվող «Սթար Դիվայդ» ՓԲ ընկերությանը, մեծացել է ընկերության պարտքերն այլ անձանց նկատմամբ և 13.12.2012թ. դրությամբ հասցնելով 1.161.031.000 ՀՀ դրամի:
ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննիչ Վ.Չարխիֆալակյանը 11.02.2014թ-ին որոշում է կայացրել «Ակվատեխավտոմատիկա» ՓԲ ընկերության հիմնադիր Արկադի Գևորգյանի նկատմամբ քրեական գործ հարուցելը մերժելու մասին` վերջինիս գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ, 193-րդ, 194-րդ և 205-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության դեպքերի բացակայության պատճառաբանությամբ:
15.05.2014թ-ին ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը որոշում է կայացրել ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննիչ Վ. Չարխիֆալակյանի քրեական գործ հարուցելը մերժելու մասին` 11.02.2014թ-ի որոշումը վերացնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին, որն էլ փաստաբան Գեղամ Հակոբյանի կողմից բողոքարկվել էր Երևանի Կենտրոն և Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ