ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքիայի իրադարձությունների միջազգային արձագանքները 07/16/2016 13:06 | Միջազգային լրահոս
Միջազգային հանրությունն անհապաղ արձագանքել է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասին հաղորդագրություններին:
Այսպես, ըստ BBC-ի ռուսական ծառայության, Սպիտակ տունը հայտարարել է, որ նախագահ Բարաք Օբաման Թուրքիայում իրադրությունը քննարկել է պետքարտուղար Ջոն Քերրիի հետ և որ նրանք երկուսն էլ համաձայնել են, որ Թուրքիայում բոլոր կողմերը պետք է պաշտպանեն ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությանը:
Նրանք նաև Թուրքիայի բոլոր կողմերին կոչ են արել զսպվածություն հանդես բերել և խուսափել արյունահեղությունից:
Ջոն Քերրին, ով տվյալ պահին պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանում, ասել է, որ նա արդեն քննարկել է իրադարձությունները Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ և հավաստիացրել, որ ԱՄՆ կառավարությունը լիովին սատարում է «ժողովրդավարական ճանապարհով ընտրված Թուրքիայի քաղաքացիական կառավարությանը»:
Միացյալ Նահանգները չափազանց անհանգստությամբ հետևում են Թուրքիայի իրադարձություններին, ասել է Քերրին:
ԱՄՆ պետդեպարտամենտը նույնպես Թուրքիայում բոլոր ամերիկացիներին կոչ է արել փողոց դուրս չգալ և հենց այս պահին չփորձել հասնել ամերիկյան դեսպանություն:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է ցանկացած արյունահեղությունից խուսափելու անհրաժեշտության մասին՝ հավելելով, որ «Թուրքիայի խնդիրները պետք է լուծվեն սահմանադրությանը համապատասխան»:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ Մոսկվան խորապես մտահոգված է Թուրքիայից ստացված տեղեկություններից: Նա հավելել է, որ Ռուսաստանի համար գերակա հարցն այժմ մնում է Թուրքիայում ռուսաստանյան քաղաքացիների և կազմակերպությունների անվտանգության ապահովումը:
«Թուրքիան շատ կարևոր տարածաշրջանային տերություն է և, անկասկած, Թուրքիայում կայունությունն ու իրադրությունը անմիջական ազդեցություն է ունենում տարածաշրջանում իրավիճակի վրա»,- ասել է Պեսկովը:
«Մենք բոլորս շահագրգռված ենք, որպեսզի Թուրքիայում տեղի ունեցողը որքան հնարավոր է արագ ավարտվի լեգիտիմ ճանապարհով, և երկիրը վերադառնա կայունության, կանխատեսելիության, իրավակարգի ուղին»,- հավելել է Պեսկովը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հանդարտվելու կոչ է արել: Ըստ նրա մամուլի քարտուղարի, նա ուշադիր հետևում է, թե ինչ է տեղի ունենում Թուրքիայում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թուրքիային անվանել է «ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակից» և կոչ արել բոլոր կողմերին հարգել Թուրքիայի ժողովրդավարական ինստիտուտները:
Իրանը նույնպես հայտարարել է իր անհանգստության մասին հարևան երկրում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ: «Թուրքական ժողովրդի կայունությունը, ժողովրդավարությունը և անվտանգությունն ամենից վեր է: Անհրաժեշտ է միասնություն և խոհեմություն»,- Թվիթերում գրել է արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
Թուրքիայի մերձավոր դաշնակից Կատարի կառավարությունը դատապարտել է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը:
Բուլղարիան Թուրքիայի հետ սահմանին ամրապնդել է իր սահմանապահ զորքերը, իսկ երկրի կառավարությունը իր քաղաքացիներին կոչ է արել ձեռնպահ մնալ Թուրքիա ուղևորություններից: Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը հարևան երկրում իրավիճակը քննարկել է հետախուզության ծառայության և անվտանգության ուժերի ղեկավարների հետ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ներկայացուցիչ ասել է, որ Թուրքիայի բոլոր կողմերը պետք է հարգեն ժողովրդավարական կարգը:
Շտեֆֆեն Զեյբերտը գրել է Թվիթերում, որ «անհրաժեշտ է անել ամեն հնարավորը արյունահեղությունից խուսափելու համար»:
Բորիս Ջոնսոնը՝ Մեծ Բրիտանիայի նոր արտգործնախարարը, ասել է, որ ինքը «չափազանց մտահոգված է» իրադարձությունների զարգացմամբ, իսկ Անկարայում բրիտանական դեսպանությունը Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին զգուշացնում է փողոց դուրս չգալ:
Ֆեդերիկա Մոգերինին՝ արտաքին գործերով ԵՄ ներկայացուցիչը, Թուրքիայի բոլոր կողմերին կոչ է արել զսպվածություն հանդես բերել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից