ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հեղաշրջման փորձը վկայում է ոչ միայն թուրք հասարակության, այլև բանակի պառակտվածության մասին. Ռուբեն Սաֆրաստյան 07/16/2016 14:42 | Վերլուծություններ
Թուրքիայում հեղաշրջման փորձը կայում է ոչ միայն թուրքական հասարակության, այլև բանակում առկա խորը պառակտման մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ հավելելով, որ թուրքական հասարակությունը երբեք այսքան պառակտված և բևեռացված չի եղել: «Էրդողանն ու իր թիմն այնպիսի քաղաքականություն էին վարում, որը վտանգում էր թե Թուրքիայի ներքին իրավիճակը, թե այդ երկրի արտաքին հարաբերությունները»,- նշեց Սաֆրաստյանը՝ հենց այս պառակտումն էլ համարելով ստեղծված իրավիճակի հիմնական վտանգներից մեկը:
Թուրքագետի առանձնացրած մյուս վտանգն այն է, որ Էրդողանն ու նրա թիմակիցները տանում են երկիրը միանձնյա կառավարման՝ միաժամանակ առավել խորացնելով այն ծայրահեղ իսլամիստական ճահճի մեջ:
«Թուրքիայի աշխարհիկ բնույթը վտանգվում է, իսկ այս հեղաշրջման փորձն էլ ապացուցեց, թե ինչքան խորն են այս երևույթները»,- ասաց Սաֆրաստյանը:
Անդրադառնալով թուրքական բանակի ներսում պառակտման խնդրին՝ Ռուբեն Սաֆրաստյանն ընդգծեց, որ Էրդողանն ազդեցություն ունի և կարող է փոխել երկրի բարձրագույն գեներալիտետը, ինչն էլ արել է՝ այն համալրելով իսլամիստական գաղափարներին առավել հավատարիմ իր կողմնակիցներով: «Սակայն միջին ղեկավար կազմի վրա, որոնց կարող ենք պայմանականորեն անվանել գնդապետներ, նա միևնույն ազդեցությունը չունի: Հենց նրանք էլ ձեռնարկեցին հեղաշրջման այս փորձը»,- կարծում է թուրքագետը:
Նա նաև հիշեցրեց, որ 1990-ականներին Թուրքիայի վարչապետ Նեջմեթին Էրբաքանը հնարավորություն ստեղծեց իմամ հաթիփների (կրոնական դպրոց) շրջանավարտների համար բանակում կարիերա անելու ,ինչն էլ ձևավորեց բանակի ներսում իսլամիստներին հավատարիմ հատվածը: Սա էլ հիմք ստեղծեց բանակում պառակտման և ներկայիս հեղաշրջման փորձի ժամանակ էլ որոշ չհամաձայնեցված գործողությունների համար:
Խոսելով հեղաշրջման փորձի մեջ Էրդողանի կողմից չափավոր իսլամի գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենին ուղղված մեղադրանքների մասին՝ Սաֆրաստյանը նշեց, որ դրանք, թերևս, անհիմն են:
«Բանակում Գյուլենին չեն սիրում, նրա ազդեցությունը տարածվում է առավել իրավապահ մարմինների, ոստիկանության և նման կառույցների վրա»,- ասաց թուրքագետը:
Թուրքիայում ձախողված հեղաշրջման ժամանակ տարբեր քաղաքներում սկսված բախուﬓերի հետևանքով զոհվել է 90 մարդ: Վիրավորների թիվը հասնում է 1154-ի: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է հեղաշրջման փորձի համար ողջ երկրում ձերբակալվել է թուրքական զինված ուժերի 1563 անդամ, 5 գեներալ, 29 գնդապետ ազատվել են պաշտոնից:
Իսկ երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ գործողությունների ընթացքում սպանվել է հեղաշրջման կողմնակից գեներալներից մեկը:
Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հուլիսի 15-ի գիշերը հրաձգություն է սկսվել, քաղաքի վրայով ռազմական ուղղաթիռներն ու ինքնաթիռները թռիչքներ են իրագործել, երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ