ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Այս պատմությունները հույս են ներշնչում». Անդրեյ Լոշակ 07/15/2016 19:11 | ԼՐԱՀՈՍ
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում ռուսաստանցի հայտնի հեռուստալրագրողը ներկայացրեց «Ավրորա» մրցանակի հավակնորդների մասին ֆիլմերի պատրաստման գործընթացը:
«Ավրորա» մրցանակի և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համագործակցության շրջանակում ռուսաստանյան հեռուստատեսային «ТЭФИ» մրցանակի դափնեկիր Անդրեյ Լոշակը վարպետության դաս վարեց կինոփառատոնի մասնակիցների համար։ Այս մասին հայտնում են IDeA հիմնադրամի Հանրային կապերի բաժնից:
Հայտնի հեռուստալրագրողի հեղինակած վավերագրական կարճամետրաժ ֆիլմերը ցուցադրվել էին այս տարվա ապրիլի 24-ին Երևանում տեղի ունեցած «Ավրորա» անդրանիկ մրցանակաբաշխության ընթացքում:
«Ես չգիտեմ՝ այս հանդիպումը ինչ կարող է հաղորդել ձեզ մասնագիտական աճի առումով, քանի որ տեխնիկապես սրանք հերոսների հինգ րոպեանոց դիմանկարներ են ընդամենը,-ելույթի սկբում նշեց Լոշակը,- սակայն համոզված եմ, որ հոգևոր և բարոյական տեսանկյունից ինչ-որ բան, այնուամենայնիվ, կփոխանցի, քանի որ ըստ իս՝ արժե ականատեսի աչքերով պատմել այս մարդկանց մասին»։
Լոշակը մանրամասնորեն նկարագրեց Պակիստանում և Ռուանդայում իր խմբի նկարահանումների նախապատրաստական փուլի մանրամասները՝ շեշտելով այն տպավորությունն ու խոր ազդեցությունը, որը նրանք ստացան «Ավրորա» մրցանակի հերոսների հետ անձնական շփումից։ Նրա խոսքով՝ շատ հաճախ մարդկանց հենց նմանատիպ ոգեշնչող պատմություններ են պակասում։
«Բացասական ֆոնը սկսում է ճնշել քեզ՝ որպես լրագրողի, և կառավարել քո քայլերը, ու մոռանում ես, որ մարդկանց ոգեշնչել է պետք։ և ահա հայտնվում է «Ավրորա» մրցանակը։ Ես հրաշալի գիտակցում եմ դրա ազգային ենթատեքստը, քանի որ ե՛ւ Ցեղասպանության թեման է ինձ համար հարազատ՝ հայրս հրեա է, ե՛ւ ես հասկանում եմ դրա համաշխարհային նշանակությունը։ Մենք բոլորս ոգեշնչման կարիք ունենք, իսկ այս պատմությունները հույս են ներշնչում, որ բարին ունակ է հաղթելու չարին։ Ինձ համար սա կարևոր էր»,- ասաց Անդրեյ Լոշակը՝ խոսելով «Ավրորա» մրցանակի հետ համագործակցելու իր որոշման մասին պատմելիս։
Անդրեյ Լոշակի ֆիլմերը՝ նկարահանված «Ավրորա» մրցանակբաշխության շրջանակում
«Ավրորայի» առաջին դափնեկիրը. Մարգարիտ Բարանկիցե
Հայր Բերնար Կինվի. Ծառայելու եւ փրկելու սրբազան կոչումը
Սայիդա Ղուլամ Ֆաթիմա. Օգնելով անտեսվածներին
Թոմ Քաթինա. Խիզախություն, որ երբեք չես ակնկալի
«Սկզբունքային լուսաբանում» մրցանակը՝ Ռուկմինի Կալիմակիին
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մասին
«Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնն այս տարի անց է կացվում հուլիսի 10-17-ը։ Փառատոնի նշանաբանն է՝ «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ», քանզի այն հղացվել է իբրև յուրատեսակ մշակութային կամուրջ, որը կոչված է նպաստելու Արևմուտքի և Արևելքի միջև երկխոսության կայացմանը։ Կինոփառատոնի միջոցառումները ներառում են խաղարկային և վավերագրական ֆիլմերի մրցութային ծրագրեր, հետահայաց ցուցադրություններ, ինչպես նաև տարբեր երկրների հայտնի կինոմատոգրաֆիստների մասնակցությամբ վարպետության դասեր։
«Ավրորա» մրցանակի մասին
Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն իրենց փրկիչների՝ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը շնորհվում է մերօրյա որևէ հերոսի, որն իր քայլերով բացառիկ ազդեցություն է ունեցել մարդկային կյանքերի փրկության և մարդասիրական գործի առաջխաղացման վրա։
Դափնեկիրն ստանալու է 100․000 ԱՄՆ դոլարի պարգև և նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն` 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպությանը(ներին)։
2017թ. «Ավրորա» մրցանակի թեկնածությունների առաջադրումը բաց է հանրության համար մինչև 2016թ. սեպտեմբերի 9-ը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից