ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողը զբաղվել է վաշխառությա՞մբ. քաղաքացին պնդում է, որ նրանից 8 տոկոս տոկոսադրույքով 8 հազ. ԱՄՆ դոլար է վերցրել 07/15/2016 16:09 | Քրեական խրոնիկոն
Քաղաքացի Ալինա Գ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողի կողմից առերևույթ վաշխառություն կատարելու և իրեն ծեծի ենթարկելու վերաբերյալ տվյալներ:
ՀՔԾ լրատվական ծառայության հաղորդմամբ՝ քաղաքացի Ալինա Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2013 թվականի աշնանը քրոջ ամուսնուց՝ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողից, ամսական 8 տոկոս տոկոսադրույքով վճարելու պայմանով վերցրել է 8 հազ. ԱՄՆ դոլար գումար, որի դիմաց մինչև 2016 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածը, որպես մայր գումար վճարել է 3 հազ. 300, իսկ որպես տոկոսադրույք՝ 18 հազ. ԱՄՆ դոլար գումար:
Բացի այդ, Ալինա Գ.-ն հայտնել է, որ 2016 թվականի մայիսի 31-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, իրենց տանը պարտք ու պահանջի հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հիշյալ քրեակատարողական հիմնարկի ծառայողը բազմաթիվ հարվածներ է հասցրել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից ծեծի ենթարկելու և վաշխառություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի և 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/08/2024 08:20 ՔՊ-ն ապահովում է իր վերարտադրումը 2026թ.-ի ընտրություններում. փոփոխություններ ԸՕ-ում. «Ժողովուրդ»
- 11/08/2024 08:17 Քյարամյանի թեման չի փակվում․ «Հրապարակ»
- 11/08/2024 08:14 Գառնիկ Դանիելյանը որոշել է շառից-փորձանքից հեռու մնալ․«Հրապարակ»
- 11/08/2024 08:12 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները հորդորել են մոռանալ իրենց մասին. միայն Դավիթ Բաբայանի եւ Ռուբեն Վարդանյանի ընտանիքներն են փաստաբանի դիմել. «Ժողովուրդ»
- 11/08/2024 08:09 ՊՆ առանցքային պաշտոնները թափուր են․ «Հրապարակ»
- 11/08/2024 08:06 Արտակարգ ռեժիմի դրույթը արժանացել է օտարերկրյա դեսպաների ուշադրությանը․ «Հրապարակ»
- 11/08/2024 08:04 Ո՞վ է Գլխավոր դատախազի տեղակալի ենթադրյալ թեկնածուն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/08/2024 18:19 Կամսար Բաբինյանը հաստատեց իր հրաժարականը
- 11/08/2024 16:08 Վարորդներին տրվող 9 բալի փոխարեն առաջարկում են տրամադրել 13 բալ. Ալեն Սիմոնյան
- 11/08/2024 11:20 Գյումրիում տեղի կունենան ավագանու ընտրություններ . ՔՊ ավագանու ղեկավար
- 11/08/2024 11:16 Իշխանությունը գնում է ընտրությունների. Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/09/2024 00:15 Կրակոցներ՝ Արարատի մարզում․ կա 2 զոհ․ դեպքի վայրում հայտնաբերվել են 10-ից ավելի կրակված պարկուճներ
- 11/08/2024 23:55 Աշտարակի խճուղում Mazda-ն դուրս է եկել էստակադայից, ընկել Հալաբյանով ընթացող Mercedes-Benz ավտոմեքենայի վրա եւ շրջվել․ կա տուժած
- 11/08/2024 23:20 Պռոշյան գյուղում բախվել են «Mercedes E200»-ն ու «Volkswagen Tuareg»-ը. վիրավորին հիվանդանոց է տեղափոխել ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկը
- 11/08/2024 22:22 Հրդեհ՝ Ներքին Բազմաբերդ գյուղում. այրվել է մոտ 300 հակ կուտակած անասնակեր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/06/2024 23:46 Գինեկոլոգները նախազգուշացրել են սլացիկ կազմվածքով եւ գեր կանանց մոտ դաշտանադադարի տարբեր ընթացքի մասին
- 11/06/2024 23:10 16-ամյա աշակերտուհին որոշել է վրեժ լուծել նախկին սիրեցյալից և թունավորել 5 մարդու
- 11/06/2024 17:24 «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում կրկին արձանագրվել է Հայաստանի միակ էգ Ընձառյուծը. Հակոբ Սիմիդյան
- 11/04/2024 21:58 Հայտնել են երեք ամսում իդեալական կազմվածքի հասնելու միջոցը
Հետաքրքիր է իմանալ
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից
- 11/07/2024 18:51 Ինչու ոչ մի դեպքում չի կարելի ձյուն ուտել
- 11/07/2024 17:46 NASA-ն հրապարակել է Յուպիտերի նոր լուսանկարները. դրանցում հստակ երևում են սառը ամպերն ու հսկա փոթորիկները
- 10/29/2024 17:26 Արդյո՞ք աստղային բռնկումները կարող են քաղցկեղ առաջացնել Երկրի բնակիչների մոտ