ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վերահսկիչ պալատը սոցփաթեթի հանգստի բաղադրիչում հայտնաբերել է 300 մլն դրամի խախտում 07/14/2016 13:59 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ վերահսկիչ պալատը Սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչի հետ կապված հայտնաբերել է շուրջ 300 մլն դրամի տարբեր տեսակի խախտումներ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը: Ուսումնասիրությունները կատարվել են ՀՀ խոշոր զբոսաշրջային համայնքներ համարվող Ծաղկաձորի, Դիլիջանի, Աղվերանի, Հանքավանի, Ջերմուկի, Արզնիի, Արտավազի ընտրանքային կարգով ընտրված հյուրանոցներում:
Զաքարյանի տեղեկացմամբ, իրենք Ծաղկաձորում ուսումնասիրել են 21 հանգստյան տուն ու հյուրանոց և հայտնաբերել 128 մլն 681 հազար դրամի խախտում, Ջերմուկում՝ 13 հանգստյան տուն ու հյուրանոց՝ հայտնաբերել 62 մլն 437 հազար դրամի խախտումներ, Դիլիջանում՝ 7 հանգստյան տուն ու հյուրանոց, 43 մլն 490 հազար դրամի խախտում, Արզաքանում՝ 4 հանգստյան տուն ու հյուրանոց՝ 27 մլն 146 հազար դրամի խախտում, Արզնիում՝ երեք առողջարան՝ 22 մլն 717 հազար դրամի խախտում, Արտավազում՝ երեք հանգստյան տուն ու հյուրանոց, հայտնաբերել 10 մլն 230 հազար դրամի խախտում, Հանքավանում՝ երկու հյուրանոց ու հանգստյան տուն՝ 4 մլն 314 հազար դրամի խախտում:
ՀՀ-ում և ԼՂՀ-ում սոցփաթեթի հանգստի ծառայության ապահովման համար ներառված է 69 զբոսաշրջային ընկերություն, յոթում կատարվել են ուսումնասիրություններ: Խոսելով խախտուﬓերի պատճառների մասին, Իշխան Զաքարյանը նշեց. «Որոշ զբոսաշրջային օպերատորներ լիարժեք չեն կատարել հյուրանոցների հանդեպ ունեցած իրենց պայմանագրային պարտավորությունները, ՀՀ պետական բյուջեից ստացված գումարները ծախսել են այլ նպատակով, ինչի պատճառով կուտակվել են պարտքեր: Ամրագրման հավաստագրերը տրված են եղել սոցիալական փաթեթի շահառուների անունով, սակայն, հաճախ սոցիալական փաթեթից փաստացի օգտվել են շահառու չհանդիսացող քաղաքացիներ: Մի խումբ զբոսաշրջային ընկերություններ առկա են սոցիալական փաթեթի ապօրինի կանխիկացումների գործընթացում, ինչը հակասում է ՀՀ սահմանադրությանն ու օրենքներին: Որոշ զբոսաշրջային ընկերություններ սոցփաթեթի ծառայություններ են մատուցում, սակայն, ընդգրկված չեն եղել սոցիալական փաթեթի հանգստի ապահովման մեջ, գործել են հաշվառված օպերատորների հետ կնքված ենթագործակալական պայմանագրերի հիման վրա, ինչը որևէ որոշմամբ հաշվառված չէ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Զաքարյանը՝ ավելացնելով, որ գումարները փոխանցվել են բանկերում բացված հաշիվներին, սակայն, մի շարք բանկերի կողﬕց զբոսաշրջային օպերատորներին փոխանցումներ չեն կատարվել: Միաժամանակ, բանկերի կողմից ՎՊ աշխատակիցներին տեղեկատվություն չի տրամադրվել՝ հղում անելով Բանկային գաղտնիքի մասին դրույթին:
Իշխան Զաքարյանը ՀՀ կառավարությանն առաջարկեց ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջները շրջանցելու ,ինչպես նաև սոցիալական փաթեթի գումարների անօրինական կանխիկացումների դեպքերը բացառելու համար լրամշակել սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչի դրույթները:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցին, թե ուսումնասիրությունների արդյունքներն ինչ են լինելու ,Զաքարյանը պատասխանեց, որ պետք է ամբողջական ուսումնասիրություններ կատարեն և խնդրեց, որպեսզի իրենց միանա նաև վարչապետի Վերահսկողական ծառայությունը:
Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ գործադիրի նախորդ նիստի ժամանակ 2017-2019 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերը քննարկելիս անդրադարձել են սոցիալական փաթեթի ֆինանսավորման հարցին և հայտարարել, որ նախարարությունների առաջարկով կասեցրել են այդ գործընթացը: Ըստ վարչապետի, հարցի շուրջ բազմաթիվ հարթակներում տեղի են ունեցել անհիմն քննարկումներ:
«Այդ կասեցումը նվիրված էր հենց այս ստուգումների արդյունքներին, կան յուրացումներ, խախտումներ: Դրա համար էլ շատ ճիշտ էր կասեցնել ծրագիրը 2017-2019 թթ. միջնաժամկետ ծրագրի նախագծում, իսկ 2016 թվականի բյուջեով նախատեսված ծախսերն իրականացնում ենք, որևէ խոչընդոտ կամ կասեցում չկա: Եվ ես համոզված եմ, որ արդյունքներն ունենալուց հետո 2017 թվականի պետական բյուջեի նախագիծը քննարկելիս՝ մենք սոցիալական փաթեթի այդ բաղադրիչն, անպայման, կընդգրկենք: Բայց կարևորն այն է, որ բոլոր պատկան մարմինները, ում նախորդ նիստին տրվել է հանձնարարական, ուսումնասիրեն, և այն բոլոր բացերը, ճանապարհները, որոնց միջոցով տեղի են ունենում խախտումները, փակվեն»,- ասաց ՀՀ վարչապետը՝ ավելացնելով, որ ցավ է, երբ քաղաքացիներն ուղղակի մտնում են գործարքի մեջ հանգստյան տների, առողջարանների համապատասխան աշխատողների հետ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից