ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրավապաշտպանները կացնահարված ընտանիքի գործով դիմում են ներկայացնում՝ ընդդեմ դատավորի 07/14/2016 17:40 | Քրեական խրոնիկոն
Իրավապաշտպանները պատրաստվում են դիմում ներկայացնել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով:
Այս մասին տեղեկացնում է «Մեդիա կենտրոն»-ը՝ հիշեցնելով, որ հուլիսի 8-ին Երևանում տեղի ունեցավ սպանություն, որի ընթացքում նախկին ամուսնու կողմից կացնահարվել և ծանր վնասվածքներ էր ստացել 37-ամյա Թագուհի Մանսուրյանը և նրա հայրը, իսկ կացնի հարվածից մահացել էր նրա մայրը: Նշված հանցագործությունը կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է Վլադիկ Մարտիրոսյանը՝ Թագուհու նախկին ամուսինը: Դեպքից անմիջապես հետո Թագուհուն և նրա հորը տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրանք գտնվում են մինչ օրս:
Ամուսինների համատեղ կյանքն ընթացել է բռնություններով ու ծեծով, ամուսնալուծվելուց հետո էլ նախկին ամուսինը հանգիստ չի թողել Թագուհուն ու նրա ծնողներին, անընդհատ հետապնդել ու բռնությունների է ենթարկել, ինչի մասին Թագուհին պարբերաբար հաղորդում է ներկայացրել Ոստիկանությանը:
Թագուհու նախկին ամուսինը խոշտանգման համար դատապարտված է եղել: Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը հունվարի 27-ին որոշել էր կնոջը պարբերաբար ծեծի ենթարկելու, դիտավորությամբ նրան ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելու համար Մարտիրոսյանին դատապարտել 6 ամսվա ազատազրկման, սակայն պայմանականորեն չէր կիրառել ազատազրկումը:
«Միանշանակ գնահատում ենք դա ակնհայտ և շատ կոպիտ դատական սխալ, նյութական իրավունքի նորմի խախտում: Տվյալ դեպքում Քրեական օրենսգրքի նորմի խախտում: Եվ ակնհայտ է, որ այս աստիճանի կոպիտ, ակնհայտ սխալ թույլ տված դատավորը այլևս անհամատեղելի է դատավորի բարձր պաշտոնի հետ և պետք է դադարեցնի իր լիազորությունները: Այդ կապացությամբ մեր կազմակերպության իրավաբանները դիմում եմ են նախապատրաստում, որպեսզի դիմենք Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ պահանջելով կարգապահական վարույթ հարուցել դատավոր Նելլի Բաղդասարյանի և ոչ միայն նրա, այլև Վերաքննիչ քրեական դատարանի երեք դատավորների նկատմամբ, ովքեր պատասխանատու են. դատավորներ Մանուշակ Պետրոսյանը, Սևակ Համաբարձումյանը և Արշակ Խաչատրյանը»,-ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսի ժամանակ:
Լուսինե Հակոբյանի խոսքով՝ վերոնշյալ դատավորները թույլ են տվել նյութական իրավունքի կոպիտ և ակնհայտ խախտում:
«Արդարադտության խորհուրդը պետք է դիմի ՀՀ նախագահին պահանաջելով դադարեցնել այդ դատավարոների լիազրությունները: Նելլի Բաղդասարյանը որոշել է չկիրառել ազատազրկումը՝ հաշվի առնելով, որ ամբաստանյալը հիվանդ է, որ կարող է ուղղվել ազատության մեջ գտնվելով: Ակնհայտ է որ ուղղակիրոեն կոպիտ անփություն է դրսևորվել հաշվի առնելով հենց դատավճռով հաստատված փաստական հանգամանքները և դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները, թե քանի դրվագով ինչ կերպ է նա խոշտանգել իր կնոջը»,-նշում է Հակոբյանը:
Նա հավելում է, որ Բաղդասարյանի մասնագիտական որակների մասին դեռևս արտահայտվել են ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով դատական նիստերի ընթացքում, երբ նա որոշում կայացրեց կալանավորել Գասպարիին:
Քննարկմանը մասնակցող «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող Զառա Հովհաննիսյանն ասում է ընդհանրապես դատաիրավական համակարգի սխալները հանգեցնում են մի իրավիճակի որ բռնությունը կրկնվում է և ավելի դաժան հետևանքներով:
Ըստ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» տվյալների՝ վերջին 3 տարիների ընթացքում Հայաստանում ընտանեկան բռնության հետևանքով գանցվել է 30 մահվան դեպք:
«Մենք տեսնում ենք տարօրինակ դատավճիռներ: Մասնավորապես մենք կարող ենք տեսնել Դիանա Նահապետյանի դատավճիռը, երբ տեղի ունեցավ անցած տարի, երբ ամուսինը 21 դանակի հարվածով սպանել էր կնոջը այն էլ ծանրացուցիչ հանգմանանքերով 2 անչափահաս աղջիկների աչքի առջև ու նա դատապարտվեց ընդամենը 3,5 տարվա ազատարզկման: Դատավարոթյունն էլ այնքան երկար էր տևել, որ նրան մնաց ընդամենը կես տարի ազատազրկման համար»,-ասում է Հովհաննիսյանը:
Նա ընդգծում է, որ տեղի է ունենում «մատների արանքով» մոտեցում հենց կանանց սպանությունների դեպքերով:
«Հիմնականում դիտարկում են, որ կինը մեղավոր է, ինքն է դրդել տղամարդուն իր վարքով: Թագուհու դեպքի հետ կապված, երբ մենք երեկ գնացել էինք մոմովառության իրենց տան մոտ, հարևանները այդպես էլ ասում էին, որ դրդել է, դրա համար էլ սպանել է: Մենք գործ ունենք այդ մշակութային հենքի հետ, որը տեղափոխվում է շատ սահուն դատաիրավական համակարգ»,-նշում է Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ այս դեպքը դիտարկելիս 3 շերտի բացթողում է նկատվում, որոնք անտեսել անհնար է. դատաիրավական համակարգ, օրենսդրական համակարգ (ընտանեկան բռնության դեմ օրենքի բացակայություն) և կրթամշակութային մոտեցում:
Քննարկմանը հրավեր էր ուղարկվել նաև ՀՀ Ոստիկանություն, Հայաստանի Դատական դեպարտամենտ և ՀՀ Քննչական կոմիտե, սակայն այս 3 կառույցներից էլ հրաժարվեցին մասնակցել քննարկմանը:
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան