ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչական դատարանում բազմաթիվ վարույթներ կան՝ կարմիր գծերի հետ կապված. «168 Ժամ» 07/14/2016 09:29 | Մամուլ
«168 Ժամ»-ը գրում է, որ Հայաստանում հետզհետե ավելանում է իրավագիտակից քաղաքացիների, այս դեպքում՝ վարորդների, քանակը, որոնք հրաժարվում են վճարել չմատուցված ծառայության դիմաց։ Խոսքը չարաբաստիկ կարմիր գծերի և ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար գանձվող տուրքերի մասին Է։
Ինչի՞ համար տարեկան վճարել 12 հազար դրամ, եթե փոխարենը ոչինչ չես ստանում։ Առավել ևս՝ ինչո՞ւ վճարել 5000 դրամ տուգանք՝ 15 րոպեից ավելի կարմիր գծերում կանգնելու և 100 դրամ չվճարելու համար։ Առավել ևս՝ ինչո՞ւ պետք Է վճարի սովորական քաղաքացին, իսկ ոստիկաններն ու պետական աշխատողներն այս հարցում արտոնություն ունենան ու պարտավոր չլինեն վճարել։ Կարմիր գծերի հետ կապված այս նորմերը սահմանող մեր պետական այրերը կանոնները սահմանելիս, թերևս, մոռացել են, որ ՀՀ Սահմանադրությունն արգելում Է ցանկացած տիպի խտրականություն ու անհամաչափություն։
Կարմիր գծերի տուգանքները բողոքարկող վարորդների թիվն օրեցօր ավելանում Է։ Եվ ուշագրավն այն Է, որ գրեթե ցանկացած գրագետ կազմված բողոք բավարարվում Է ու տուգանքների մասին որոշումները բեկանվում են։
Փաստաբան Արամազդ Կիվիրյանը 168.am–ի հետ զրույցում նշեց, որ վարչական դատարանում բազմաթիվ վարույթներ կան կարմիր գծերի հետ կապված, ընդ որում` շատ դեպքերում մինչ գործը կսկսի քննել դատարանը, քաղաքապետարանն արդեն բեկանում Է իր որոշումը։ Իսկ եթե վարչական դատարանը չբավարարի որևէ հայց, ըստ Ա. Կիվիրյանի, մտադիր են դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ընդհանրապես կարմիր գծերի նորմերի սահմանադրականությունը։ Նա նշեց, որ սահմանադրական փոփոխություններից հետո նոր Սահմանադրությամբ որոշակի առումով պաշտպանվում են այդ հարաբերությունները, քանի որ, եթե նախկինում ցանկացած դեպքում անգամ տեղական տուրքերը սահմանվում էին բացառապես օրենքով, այժմ դրանք կարող է սահմանել նաև համայնքի ավագանին. «Սահմանադրական փոփոխությունները, ըստ էության, բացեցին դռները, որ ավագանին կարող է որոշում կայացնել, թե ինչքան տուրք պետք է վճարի քաղաքացին։ Բայց միայն այդ հարցը չէ, կան նաև բազմաթիվ այլ հարցեր, որոնք օրենքի խախտումներ են ներկայացնում և տվյալ դեպքում հակասում են Սահմանադրությանը, օրինակ, չի ապահովվում համաչափությունը։ Այսինքն՝ ինքն իրականում ինչի՞ն է ուղղված։ Այս օրենսդրության ընդունման և կարմիր գծերի անհրաժեշտությունը հիմնավորվում էր նրանով, որ ինչ-որ ձևով պետք է կանոնակարգի երթևեկությունը։ Բայց նախ՝ անհասկանալի է, թե ինչ երթևեկություն է կանոնակարգելու, և երկրորդ՝ այն որևէ ձևով չկանոնակարգեց որևէ բան, որովհետև այդպես չէ, որ Երևանում ինչ-որ նոր ավտոկայանատեղիներ բացվեցին, և ինչ-որ ձևով ծանրաբեռնվածությունը նվազեց։ Այն տեղերը, որտեղ մարդիկ կայանում էին անվճար, նշարվեցին կարմիր գծերով, ու մարդիկ սկսեցին վճարել դրա համար»։
Փաստաբանի համոզմամբ՝ կարմիր գծերը չեն կարող բերել այն արդյունքին, որով հիմնավորվում էին այդ նորմերի ընդունումը։ Ա.Կիվիրյանի խոսքով՝ համաչափությունն ապահովված չէ նաև այն առումով, որ, օրինակ, եթե տարբեր երկրներում նման կարգավորումների հետ համեմատենք, այնտեղ վճարովի կայանատեղիների հակառակ մայթն անվճար է, դրանով ապահովվում է համաչափությունը, ու մարդիկ ընտրության հնարավորություն ունեն. «Մենք այսօր նման ընտրություն չունենք, ու, եթե մարդը կայանում Է լրիվ այլ տեղում, ոչ կարմիր գծերում, գալիս է տուգանք, որ կայանել է ոչ նախատեսված վայրում։ Այսինքն՝ քաղաքացիները չափազանց կաշկանդված են։ Կամ վճարում է տարեկան 12 հազար դրամ տուրքը, հետո այդ կարմիր գծերը դառնում են դեղին, քանի որ ինչ-որ ընկերություն որոշում է, որ այդ հատվածը պետք է լինի ծառայողական կայանատեղի, և քաղաքացին չի կարողանում օգտվել իր իրավունքից»»,–գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ«168 Ժամ» օրաթերթի՝ 14.07.16թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
- 11/23/2024 16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից