ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է 800 հեկտարի մասին ՀՀ նախագահի հայտարարությունը 07/13/2016 18:39 | Ղարաբաղյան հակամարտություն
Աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ խորհրդարանական պատվիրակության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն, ում ուղեկցում էր ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության նախագահ Արթուր Թովմասյանը, այսօր Հադրութի շրջանի Տող գյուղում տեղակայված ռազմական բանակումի մասնակիցների հետ:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ Էդուարդ Շարմազանով հանդես է եկել թեմատիկ դասախոսությամբ՝ հայոց ազգային գաղափարախոսության և նժդեհյան հայրենասիրական դասերի վերաբերյալ:
ՀՀ ԱԺ փոխխոսնակն իր խոսքում կարևորել է հայապահպանության և ազգային ինքնագիտակցության պահպանման գործում Հայկական երկու պետականությունների շուրջ համախմբման գործոնն ու հայրենակերտումը, որը յուրաքանչյուր հայորդուց պահանջում է այդ առաքելության հարցում սեփական դերի և անձնվիրության անհրաժեշտության գիտակցում:
Թեմատիկ դասախոսությունից հետո ճամբարականները հնարավորություն են ունեցել հասարակական-քաղաքական, տնտեսական բնագավառներում և Սփյուռքում հայապահպանության ուղղությամբ տարվող պետական քաղաքականության վերաբերյալ հարցեր ուղղելու ՀՀ Ազգային ժողովի նախագահին:
Պատասխանելով ճամբարականի այն հարցին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմի կորցրած 800 հեկտար տարածքը ռազմավարական նշանակություն չունի, հակասում է ազգային շահերին, Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ ՀՀ նախագահի հայտարարությունը հասարակության մեջ շրջանառության մեջ է դրվել կոնտեքստից դուրս, քանի որ Սարգսյանի հայտարարության թիրախը ադրբեջանական լսարանն է եղել:
«Ադրբեջանական կողմն իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ էր տարածում, թե իբր հայկական բնակավայրեր է գրավել: Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը պատասխան էր հենց այդ կեղծ տեղեկատվությանը, որ մենք անբնակ տարածքներ ենք կորցրել ոչ թե բնակավայրեր»,-պարզաբանել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը: Հարցերի շրջանակում անդադառնալով Թալիշի տարհանված բնակչության վերադարձի և նրանց սոցիալական վիճակի կարգավորման հարցերում վարվող պետական քաղաքականությանը ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության նախագահ Արթուր Թովմասյանը նշել է, որ ներկայումս արվում է հնարավորը ԼՂՀ ղեկավարության կողմից հնարավորը թալիշցիների սոցիալական խնդիրների լուծման և նրանց վերադարձի ուղղությամբ:
«Ցավոք, թալիշցիներն արդեն երկրորդ անգամ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստիպված եղան հեռանալ հայրենի օջախներից: Նրանցից շատերը ծանր զրկանքներ կրեցին և նույնիսկ հարազատներ կորցրին Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան ագրեսիայի ընթացքում և այդ ամենը միջազգային կառույցների անտարբերության պայմաններում»,- նշել է Ա. Թովմասյանը՝ հավելելով, որ հետևողական աշխատանքներ են տարվում Ադրբեջանի կողմից ապրիլյան ագրեսիայի ընթացքում իրականացրած ռազմական հանցագործությունները նաև միջազգային կառույցներին ներկայացնելու համար:
Նշենք, որ Երևանի պետական համալսարանի ուսանողական 3-րդ ռազմական բանակումը՝ Հայաստանի տարբեր մարզերի, Արցախի և Ջավախքի շուրջ 120 երիտասարդների ընդգրկմամբ մեկնարկել է ընթացիկ տարվա հուլիսի 12-ից և կշարունակվի մինչև հուլիսի 18-ը: Բանակումի ընթացքում նախատեսվումկ է մասնակիցներից կազմված՝ ԼՂՀ ՊԲ պաշտպանական շրջանները խորհրդանշող 9 ջոկատների միջև մրցակցային սկզբունքով անցկացնել ռազմագիտական գործնական պարապմունքներ՝ կրակային, մարտավարական, ֆիզիկական, և այլ պատրաստության, ինչպես նաև ինտելեկտուալ, մարզական, մշակութային մրցումներ, թեմատիկ դասախոսություններ, թիմային աշխատանքներ, սեմինար-քննարկումներ և ուխտագնացություններ դեպի Արցախի պատմամշակութային վայրեր:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից