ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վլադիմիր Կազիմիրով. ԼՂ հիմնախնդրի կարգավորումը փակուղում է հայտնվել Իլհամ Ալիևի պատճառով. Tert.am 07/13/2016 20:41 | Ղարաբաղյան հակամարտություն
Tert.am-ի հաղորդմամբ՝ 1992–1996թթ.-ին ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի Լեռնային Ղարաբաղի հարցով լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը շատ է ափսոսում, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ հետաքրքրված շատ քաղաքագետներ ու փորձառու լրագրողները չեն հիշում այն կարևոր փաստաթուղթը, որի հիման վրա 1994 թվականի մայիսի 12-ից Ղարաբաղի շուրջ ձեռք է բերվել հաշտություն: Դա շատ ավելի խիստ էր իր պահանջներով, քան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերն էին:
Tert.am-ի հետ զրույցում Վլադիմիր Կազիմիրովը նշեց, որ կրտսեր Ալիևի ցանկություններն ընդհանրապես չեն համընկնում նրա նախորդի՝ Հեյդար Ալիևի ցանկությունների հետ և հենց կրտսերի քաղաքականության հետևանքով ԼՂ հիմնախնդրի կարգավորումն հայտնվել է փակուղում:
- Պարոն Կազիմիրով, շատերի կարծիքով՝ ապրիլյան պատերազմից հետո ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը նոր փուլ է մտել. կազմակերպվում են երկկողմ հանդիպումներ, ԵԱՀԿ Մինսկի խումբը նախագահող երկրների ղեկավարություններն են իրենց մտահոգությունները տարբեր կերպ արտահայտում: Ըստ Ձեզ, ի՞նչ է տեղի ունենում կարգավորման գործընթացում, երևո՞ւմ է՝ հիմնախնդրի լուծման որեւէ նախանշան, թե՞ ամեն ինչ նորից կգնա լարվածության և բախման:
–Իհարկե, ապրիլյան խաբեությունը շփման գծում եղել է ավելի մեծ ու կտրուկ նախկին միջադեպերի համեմատ և չէր կարող չառաջացնել սուր ռեակցիաներ միջազգային հանրության և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրների և իհարկե Ռուսաստանի մոտ:
Բայց չպետք է մոռանալ, որ 22 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում օգտագործվել են ազդեցության տարբեր ձևեր: Իհարկե, այս ձևերի և հատկապես հաղորդակցության և հանդիպումների մակարդակներն ունեցել են իրենց հստակ նշանակությունը, բայց ամեն դեպքում դժվար թե դրանք ունենային որոշող նշանակություն հիմնախնդրի լուծման վրա: Խնդիրն այնքան էլ այն չէ, որ հավաքվել և քննարկել են խնդիրը ոչ այնքան ճիշտ մակարդակի վրա: Վերջնական հաշվարկով՝ դա կախված է հակամարտող կողմերի դիրքորոշումից և նրանց հնարավորությունից՝ ցուցաբերել ճկունություն կարգավորման գործընթացում:
-Պարոն Կազիմիրով, հիմա ընթացող գործընթացներում ներգրավված են գերտերությունների ղեկավարներ. նախ հանդիպումները կայացան Վիեննայում՝ ամերիկյան, հետո Սանկտ Պետերբուրգում՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ, ԼՂ կարգավորման գործընթացում ակտիվացել է նաև գերմանական միջամտությունը: Սա ի՞նչ է նշանակում. Արդյո՞ք գերտերությունները մտահոգված են խնդրով, թե պարզապես նրանցից յուրաքանչյուրը փորձում է իր գերիշխանությունը տարածել այս տարածաշրջանում՝ այս կոնֆլիկտի միջոցով:
- ԼՂ հիմնախնդրի հետ կապված այդ և այլ երկրների անհանգստությունը շատ բնական է, հատկապես որ այս տարածաշրջանը շատ զգայուն է և ինչ-որ առումով նաև՝ պայթյունավտանգ: Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում նոր պատերազմի վտանգի մասին պետք է հասկանան առավել շատ, քան Մոսկվայում, Վաշինգտոնում, Փարիզում կամ Բեռլինում:
Կային ժամանակներ, երբ ազդեցության հետ կապված խնդիրներն այս տարածաշրջանում առաջին պլան էին մղվել, բայց հիմա ՄԽ-ի համանախագահները և ԵԱՀԿ նախագահը փոխազդում են Ղարաբաղի վրա ավելի լավ, քան տասը տարի առաջ: Խոսել տարածաշրջանում իշխանության ձգտման մասին, անհեթեթ է, պետք չէ արձագանքել ակնհայտ չափազանցություններին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ