ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պերմյակովի գործով դատավորը կաշկանդված չէ. դատարանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը 07/12/2016 17:51 | Քրեական խրոնիկոն
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործը քննող՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանի միջնորդությունը՝ դատավորին ինքաբացարկ հայտնելու վերաբերյալ:
Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեցին ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ինչպես նշվում է դատավոր Հ.Մովսեսյանի նախագահությամբ կայացված դատարանի որոշման մեջ, 08.07.2016 թ. դատաքննության ընթացքում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը, հղում կատարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածին, նախագահող դատավորի դեմ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել՝ «պատճառաբանելով այն՝ դատաքննության սկզբից էլ նախագահող դատավորիս կողմից դրսևորած ակնհայտ կաշկանդվածությամբ»:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը, մասնավորապես, նշել է, որ նախագահողի կաշկանդվածությունը դրսևորվել է տուժողի իրավահաջորդների ներկայացուցչի կողմից ոչ նյութական վնասի հատուցման վերաբերյալ քաղաքացիական հայցի կապակցությամբ, քանի որ, ըստ միջնորդող կողմի, դատաքննության ընթացքում ներկայացված հայցադիմումը վարույթ էր ընդունվել, իրենք ճանաչվել էին քաղաքացիական հայցվորներ, իսկ Ռուսաստանի Դաշնությունը` քաղաքացիական պատասխանող:
Դատական նիստը մեկ ամսով հետաձգվել էր` հայցադիմումը թարգմանելու և այն Ռուսաստանի Դաշնություն ուղարկելու նպատակով, սակայն, հետագայում իրենք այդպես էլ չեն տեղեկացվել , թե հայցադիմումը թարգմանվել և Ռուսաստանի Դաշնություն ուղարկվել է, թե ոչ:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը նշել է նաև, որ 30.06.2016թ. դատական նիստին հրապարակվել է հայցադիմումն ընդունելուց հրաժարվելու վերաբերյալ որոշում, որի բովանդակությունից իրենք ենթադրում են, որ նախագահող դատավորը քաղհայցին չի ծանոթացել, անտեսվել են հայցադիմումի մեջ առկա հիմնավորումները` հայցադիմումը տվյալ քրեական գործի շրջանակներում ներկայացնելու անհրաժեշտության վերաբերյալ: Որոշումը կայացվել է ոչ խորհրդակցական սենյակում, որն օրինական չէ, այն չի կայացվել դատավորի կողմից, այն կայացվել է ազդեցության տակ:
Տուժող կողմի համար պարզ է, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարողանում որևէ գործողություն կատարել Ռուսաստանի Դաշնության դեմ, որի զինվորը Հայաստանի Հանրապետության յոթ քաղաքացիների կյանք է խլել, իսկ գործով նախագահողը կաշկանդված է ընդդեմ Ռուսաստանի Դաշնության գործողություններ կատարելու հարցում:
«Ռուսաստանի Դաշնության Դատարանը Պերմյակովի նկատմամբ դատական ակտ կայացնելիս՝ լրացուցիչ որոշում է կայացրել այն անձանց նկատմամբ, որոնց մեղքով Պերմյակովին զենք է հանձնվել, որը սույն քրեական գործով նախագահող դատավորի կողմից չի կատարվի, իսկ դա նշանակում է, որ ամբողջ դատավարությունը ձևական բնույթ է կրում, բոլորն էլ հասկանում են, թե Դատարանի կողմից ինչ դատական ակտ պետք է կայացվի:
Ուստի, ելնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90 – րդ հոդվածի պահանջներից, գործով նախագահող դատավորս ենթակա եմ ինքնաբացարկման»,- նշում է դատարանը՝ ներկայացնելով Լ.Սահակյանի հիմնավորումները:
Տուժողների իրավահաջորդները և նրանց ներկայացուցիչները միացել են միջնորդությանը, իսկ մեղադրող Գ. Գևորգյանը առարկել է միջնորդության դեմ և նշել, որ դատարանի կողմից հայցադիմումը ընդունելու հրաժարումը ինքնին չի կարող դիտվել որպես դատարանի կաշկանդվածության կամ անկողմնակալության դրսևորում:
Բացի այդ, ըստ նրա, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածով նախատեսված դատարանի կողմից ինքաբացարկ հայտնելու հիմք չի ներկայացվել և խնդրել է միջնորդությունը մերժել:
Քննության առնելով դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը, լսելով կողմերի կարծիքները, դատարանը գտել է, որ միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման:
Ըստ դատարանի, տուժողի իրավահաջորդների ներկայացուցչի կողմից ընդդեմ ՌԴ-ի ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին հայցադիմումը ներկայացվել է 27.05.2016թ. դատական նիստին, կողմերը հայտնել են իրենց դիրքորոշումները, նախագահողի կողմից վերցվել է 22 թերթից կազմված հայցադիմումի փաթեթը և հայտարարվել է, որ այդպիսիք ենթակա են թարգմանության և դրանցով որոշում կկայացվի:
Այնուհետև ուսումնասիրելով քրեական գործերով քաղաքացիական հայցի առարկայի և դրանով պայմանավորված դրա ենթակայության վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներում արտահայտված դիրքորոշումները, դատարանը հանգել է այն եզրակացության, որ ներկայացված քաղաքացիական հայցը չի համապատասխանում քրեական վարույթի շրջանակներում քաղաքացիական հայցի առարկայի և ենթակայության վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 60-րդ և 162-րդ հոդվածներում ամրագրված պահանջներին, այն առումով, որ ոչ նյութական վնասի հատուցման վերաբերյալ ներկայացված քաղաքացիական հայցը սույն քրեական գործի շրջանակներում ենթակա չէ քննության, և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածով, կայացվել է հայցադիմումը ընդունելուց հրաժարվելու մասին որոշում, որը հրապարակվել է արդեն իսկ նշանակված դատական նիստին:
Որոշմամբ արձանագրված է նաև, որ ներկայացուցիչը զրկված չէ ոչ նյութական վնասի հատուցման պահանջով՝ նման հայց քննելու իրավասություն ունեցող դատարան դիմելու իրավունքից, այսինքն՝ որևէ իրավունքի սահմանափակում առկա չէ:
Դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածը սահմանում է, որ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների մասին, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմնակալության մեջ: Ինքնաբացարկի հիմքերը ի թիվս այլոց, ներառում են այն դեպքերը երբ՝ 1/ դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, պաշտպանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ...
Մինչդեռ, ըստ դատարանի, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանի կողմից միջնորդությամբ նշված հիմքերը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածով նախատեսված չեն, նրա, մյուս տուժողների իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների կարծիքը դատավորի կաշկանդվածության վերաբերյալ հիմնավոր չէ:
Դատարանի կողմից, դատավարության որևէ մասնակցի դիրքորոշմանը չհամապատասխանող որոշում կայացնելը չի կարող գնահատվել որպես ինքնաբացարկի հիմք:
Ըստ դատարանի, տվյալ դեպքում դատարանի կողմից քրեադատավարական օրենքի որևէ խախտում թույլ չի տրվել, դատարանի կաշկանդվածության, կանխակալ վերաբերմունքի վերաբերյալ որևէ հիմնավոր պատճառաբանություն չի ներկայացվել, հետևաբար նախագահող դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանի միջնորդությունը ենթակա է մերժման:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ