Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 22 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/22/2025   19:50 Դատարանը փոխեց Սուրեն Մանուկյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով 01/22/2025   19:40 Կարող եմ հայրենասիրական էմոցիաները բավարարող հայտարարություններ անել, բայց հետեւանքներն էդ մարդիկ են բանտում իրենց մաշկվի վրա դա զգալու. Փաշինյան (տեսանյութ) 01/22/2025   19:34 Որոտանում «Վեոլիա Ջուրը» ջրամատակարարում չի իրականացնում. Խուդաթյան (տեսանյութ) 01/22/2025   19:23 Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարարը 01/22/2025   19:10 Հանցախումբը առեւանգում էր քաղաքի փողոցներում քնած տղամարդկանց եւ նրանցից գումար շորթում 01/22/2025   19:02 Ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող խնդրահարույց դրույթների սահմանադրականությունը. Սիմոն Բաբայան 01/22/2025   19:00 Սիրիայի իշխանությունները ցանկանում են սեփականաշնորհել նավահանգիստներ ու գործարաններ 01/22/2025   18:56 Ինձ մնար`ՀՀ-ի սահմանազատումը կսկսեի Խաղաղ օվկիանոսից, կավարտեի Ատլանտյանով. Միրզոյան 01/22/2025   18:56 Ժողովրդին պետք է կապենք էս երկրի հետ, որ չուզեն գնան ԱՄՆ, որտեղ ամեն փռշտալուց պետքա հայտարարագրես. Փաշինյան 01/22/2025   18:42 Կասի հայերի ցավը տանեմ ու կգնա ռեստորանում ավելի ցավը կտանի. Փաշինյան 01/22/2025   18:39 Բրիտանացի հետախույզները՝ Ջեյմս Բոնդի գլխավորությամբ,չեն կիսում Փաշինյանի կարծիքն ու վտանգավոր են համարում Նոյեմբերյան-Իջևան հատվածը. Խաչատրյան 01/22/2025   18:38 ԱՆԻՖ-ում միլիարդավոր մսխումների գործով մեղադրյալ չկա. Դատախազությունը հաստատում է՝ որեւէ մեկի մեղադրանք չի ներկայացվել 01/22/2025   18:13 Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին 01/22/2025   18:07 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատայի՝ Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը 01/22/2025   18:04 Մենք ուզում ենք էս տրանսպորտային համակարգը շարունակի՞ գոյություն ունենալ, թե՞ էլի գա Իկարուս, Երազ, իշավոտնուկներով Գազել. Փաշինյան 01/22/2025   17:57 Ընկալում կա, որ պետական բյուջեն էս դահլիճի էս հատվածի համար է ծախսվում. ԱԺ-ում հայտարարել է Փաշինյանը՝ մատնացույց անելով ՔՊ-ին (հեսանյութ) 01/22/2025   17:54 Մի ասեք՝ պետությունը մտնում ա մեր գրպանը.եթե որևէ ձեռք եք տեսնում ձեր գրպանում, դա ձեր ձեռքն ա. Փաշինյան 01/22/2025   17:48 Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գրասենյակի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին 01/22/2025   17:44 Փաշինյանը՝ Դավոսի հանդիպումների մասին 01/22/2025   17:40 Ապրել ենք Չարենցի «Երկիր Նաիրիի» սյուժեում, պիտի դուրս գանք դեպի «իրական Հայաստան». Փաշինյան 01/22/2025   17:37 Մարդկանց գժի տեղ են դնում, ասում ենք կարող եք ավտոբուսի մեջ քնել և տրոլեյբուսի մեջ արթնանալ. Թևանյան (տեսանյութ) 01/22/2025   17:26 Վաղարշապատում 49-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար 01/22/2025   17:09 Այս համակարգը կարևոր է՝ ապապետությունից պետություն գնալու անցման տրամաբանության մեջ․ Փաշինյանը՝ հայտարարագրման մասին 01/22/2025   16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս 01/22/2025   16:49 Տավուշում ապրող մեր հայրենակիցները սպասում են այդ հարցի պատասխանին՝ Ոսկեպար-Կիրանց ճանապարհի որևէ հատվածի հանձնում Ադրբեջանին կա՞.Դանիելյանը՝ Գրիգորյանին 01/22/2025   16:46 Գյուղերից կարտագաղթեն, եթե դպրոցները փակեք. պատգամավորը՝ նախարարին 01/22/2025   16:42 Դատավոր Գառնիկ Ստեփանյանի նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի՝ ՔԿ-ում քննվող վարույթի շրջանակներում 01/22/2025   16:32 Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է. մեկնարկել է կառավարության հետ հարց ու պատասխանը (ուղիղ միացում) 01/22/2025   16:29 Նոր ժամկետներ. Թրամփը կարգադրել է Ուկրաինայի հակամարտությունը լուծել 100 օրվա ընթացքում. WSJ 01/22/2025   16:09 Պետդեպն արգելել է ԱՄՆ դրոշից բացի որեւէ այլ դրոշի օգտագործում, այդ թվում՝ սեռական փոքրամասնություններինը 01/22/2025   16:07 Ալիևն ու Զելենսկին հանդիպել են Դավոսի ֆորումում 01/22/2025   15:53 Սնուփ Դոգի չկայացած համերգի համար փոխանցված 6 մլն դոլարը պետական բյուջե չի վերադարձվել 01/22/2025   15:53 «Օդնոկլասսնիկի»-ն թողարկում է ծանոթությունների սեփական ծառայությունը 01/22/2025   15:48 ՀՀ օրհներգը կավարտվի` «Թող միշտ պանծա Հայաստան» տողով. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ 01/22/2025   15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան 01/22/2025   15:25 Փաշինյանը ցավակցել է Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/22/2025   14:54 Մինչեւ 300.000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն (տեսանյութ) 01/22/2025   14:36 Տիգրան Բալայանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր 01/22/2025   14:31 Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել 01/22/2025   14:17 Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 01/22/2025   14:14 Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/22/2025   14:07 Ռուս-իրանական գազատարը կարող էր բարձրացնել ՀՀ անվտանգությունը, դա լավ հնարավորություն էր, որը կորցնում ենք․ Մանվելյան 01/22/2025   13:53 Իրանում հրդեհ է բռնկվել 18 հազար տոննա տարողությամբ նավթի պահեստում 01/22/2025   13:51 Հայաստանում ապրող մեր քաղաքացիները ռելոկանտներ չեն, և պետք չէ ստեղծել մի իրավիճակ, որ մեկ այլ երկրում դառնան ռելոկանտներ. «Տնտեսական պրոյեկտ» 01/22/2025   13:51 Ջերմաստիճանը բարձրանալու է 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/22/2025   13:25 Կոլաբորացիոնիստնե՞ր թե՞ դյուրահավատներ. «Հրապարակ» 01/22/2025   13:14 ՀՀ ԱԽ քարտուղարը շնորհավորել է Մայքլ Ուոլցին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ
01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին

Զինվորի արյունը, պատերազմի թեման ու ազգի պատիվը Անին գնահատել էր 1.000.000 դրամ ամսական. Բացահայտումներ «Անալիտիկի գործի» շուրջ. Տիգրան Ուրիխանյան 07/12/2016   18:01  |  ԼՐԱՀՈՍ

ԱԺ պատգամավոր Տ.Ուրիխանյանի գրասենյակ հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով "Անալիտիկի գործին" վերաբերող այն ցնցող տեղեկությունները, որոնք ձեռք են բերվել ձերբակալված մեղադրյալների ու նրանց ստոր գործունեության առնչությամբ:

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

Երկար ժամանակ analitik. am կայքը հոդվածներ էր գրում "ՎՏԲ- Հայաստան" բանկի մասին` ահազանգելով, որ այդ բանկի սեփականատեր հանդիսացող ռուսաստանյան ՎՏԲ բանկի 2.9 % բաժնեմասերին տիրապետում է Ադրբեջանի պետական նավթային ֆոնդը: Նրանք գրում էին, որ ադրբեջանցիները այդ ֆինանսական կորպորացիայի միջոցով հետախուզական գործունեություն են ծավալում Հայաստանում, տեղեկություններ հավաքում ձեռնարկությունների մասին, և տիրապետության տակ առնում մեծաքանակ շարժական ու անշարժ գույք, օբյեկտներ և այլն:

Շորթման համար մեղադրվող ու ձերբակալված Անալիտիկի տնօրեն Անի Հովհաննիսյանը հարցազրույցներ էր տալիս այդ թեմայի շուրջ, կազմակերպում էր ստորագրահավաք ու հրավիրում էր ասուլիսների այն գործիչներին, որոնք պատրաստ էին խոսել այդ թեմայի շուրջ, քննադատական հոդվածներ էր տարածում ադրբեջանական բաժնեմասով "ՎՏԲ Հայաստան" բանկի մասին: Զուգահեռ նույն գործունեությունն էր իրականացնում ԱՄՆ-ում գրանցված armcrimenews.com կայքը: Միևնույն ժամանակ "ԱԼԳԱ" կոչվող փաստաբանական գրասենյակը սկսում է մասսայական հայցեր կազմակերպել "ՎՏԲ Հայաստան" բանկի վարկառուների անունից ընդդեմ բանկի : Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին այդ կայքերը գրում էին, որ "ՎՏԲ -ի փամփուշտից սպանվեց հայ զինվորը", որ ռուս-ադրբեջանական բանկը փող է աշխատում վարկառու հայ զինվորների հաշվին այն պահին, երբ այդ զինվորները զոհվում են սահմանին", որ "այն ժամանակ, երբ սահմանին արյուն են թափում մեր քաջ զինվորները, Հայաստանի իշխանությունը հանձնում է Հրազդանի ցեմենտի գործարանը ադրբեջանական ՎՏԲ -ին" և այլն:

Հենց այդ օրերին է Անին հրավիրում պատգամավոր Ուրիխանյանին ասուլիսի, իսկ երբ պատգամավորը հրաժարվում է, նա արդեն որերորդ անգամ տարածում է սուտ ու վիրավորական հոդված Ուրիխանյանի մասին: Դրանից հետո Անին հրավիրվում է հանդիպման, պահանջում ամսեկան 300000 դրամ սուտ, զրպարտիչ ու վիրավորական հոդվածներ պատգամավորի մասին չգրելու դիմաց: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավոր Ուրիխանյանի կենսագրությունը բացարձակ մաքուր է, և նա երբևէ չի հանդուրժել ու չի հանդուրժելու շորթողներին և այլ հանցագործներին` գործը հանձնվեց իրավապահներին ըստ օրենքի ու բարոյականության պահանջի, և գումարը վերցնելուց հետո Անին ձերբակալվեց: Դրանից անմիջապես հետո armcrimenews.am կայքը և մի քանի փատաբաններ ու ֆեյսբուքյան ֆեյքեր վայնասուն բարցրացրեցին` թե Անին պայքարում էր ազգային շահի, հայ զինվորի կյանքի ու հայրենիքի համար ընդդեմ ռուս-ադրբեջանական բանկի, իսկ Ուրիխանյանը նրան չեզոքացրեց, դրանից բխող հետևանքներով հանդերձ: Ամեն օր նշյալ կայքը կեղտ ու զառանցանք էր տարածում Ուրիխանյանի, իր գործունեության, նրա ընտանիքի, մերձավորների ու թիմակիցների մասին` մեղադրելով գրեթե հակապետական արարքների մեջ:

Իսկ հիմա ուշադրություն` վերը նշված փաստաբանական գրասենյակը փաստացի ղեկավարում էր ՀՀ ոստիկանության կարգապահական խորհրդի արդեն նախկին անդամ, ներկայումս ձերբակալված Արտակ Գալստյանը: Իսկ էլեկտրոնային հետախուզության արդյունքում ապացուցված է armcrimenews.am կայքի կապակցվածությունը նույնանուն կամ նմանատիպ ֆեյքերի հետ, որոնք ֆեյսբուքում տարածում էին այդ նյութերը և դրանց կապվածությունը Արտակ Գալստյանի հետ, ինչպես նաև առկա է նրա խոստովանության ձայնագրությունն ու այլ ապացույցներ: Հենց Արտակն է ազգականի միջոցով խոշոր վարկ ձևակերպել ՎՏԲ բանկում, իրականացրել մեքենայություններ ու հետո հայցով դիմել դատարան վարկը մարելու պահանջով, և հենց դրանից հետո է սկսվել իբր ազգային շահի համար պայքարը տեղեկատվական դաշտում: Առաջարկում ենք, որ հանրությունն ինքը կարծիք կազմի այս համադրության վերաբերյալ: Իսկ Անիի փող շորթելու ձևը հասել էր նույնիսկ սրբապղծության: Ադրբեջանական բանկի,պատերազմի, զոհված զինվորների մասին գրելով հանդերձ, Անալիտիկը դիմում է այդ նույն ռուս-ադրբեջանական բանկին` պահանջելով բանկից 1000000 դրամ ամսեկան, ոչ միայն վատ նյութեր չգրելու,այլև գովաբանելու համար: Այն, որ այս հանցագործներից տուժած բազմաթիվ շարքային քաղաքացիներ, պատգամավորներ, այլ պաշտոնյաներ,գործարարներ այս օրերին հայտարարեցին ևս դրանց զոհը լինելու մասին ու տալիս են բազմաթիվ ցուցմունքներ, դեռ մեկ խնդիր է, իսկ այն որ պատերազմի, ադրբեջանական հետախուզության, զոհված զինվորի ու ազգի պատիվը դրանք գնահատել էին ընդամենը 1000000 դրամ, սա արդեն սարսափելի է: Վստահաբար, Տ. Ուրիխանյանը մեծ ծառայություն մատուցեց երկրին` բացահայտելով այս սրիկայությունն ու քրեական հանցագործությունները` վտանգի տակ դնելով սեփական հեղինակությունն ու անվտանգությունը:

Հատուկ նշում ենք, որ ամբողջ վերոգրյալը ապացուցվում է ձայնագրություններով, փաստաթղթերով ու վկայություններով, որոնք կտրամադրվեն ցանկացած լրատվամիջոցի ըստ պահանջի: Հատուկ ձերբակալվածների պաշտպանների, այդ թվում, պատգամավորի դեմ էթիկայի հանձնաժողով դիմողին, հայտարարություններ տարածողներին ու ՀՀ նախագահին բաց նամակներ գրողին հայտնում ենք, որ բոլոր այդ ապացույցները ձեռք են բերվել ինքնուրույն, առանց որևէ իրավապահ մարմնի առնչության, նախաքննական գաղտնիք չեն հանդիսացել և ի սկզբանե գտնվել են տուժող կողմի տիրապետության տակ: Իսկ թե ինչ այլ փաստեր կան, ինչ առնչություն ունեն այս ամենի հետ արդեն նախկին և ներկա որոշ պետական պաշտոնյաներ,վստահ ենք,նախաքննությունը կպարզի:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:06 12/07/2016  |  ԼՐԱՀՈՍՓաստաբանն ընդդեմ ԱԺ պատգամավորի. ի՞նչ որոշում կկայացնի Էթիկայի հանձնաժողովը
13:12 09/07/2016  |  Քաղաքացիական իրավունքԲանկն ընդդեմ «Անալիտիկ» կայքէջի տնօրեն Անի Հովհաննիսյանի
12:20 01/07/2016  |  Քաղաքացիական իրավունքԸնդդեմ Տիգրան Ուրիխանյանի Անի Հովհաննիսյանի հայցադիմումը վերադարձվել է
19:10 30/06/2016  |  Քրեական խրոնիկոնԱնի Հովհաննիսյանի կալանքի ժամկետն երկարացվեց երկու ամսով
13:10 30/06/2016  |  ԼՐԱՀՈՍՊատգամավորը ոտնահարել է Սահմանադրությունն ու օրենքները. պաշտպան
18:50 29/06/2016  |  Քրեական խրոնիկոնԱնի Հովհաննիսյանի կալանքի ժամկետն երկարացնելու միջնորդության քննությունը հետաձգվել է 4 ժամով
11:30 29/06/2016  |  Քրեական խրոնիկոնԿքննվի «Analitik.am» կայքի տնօրենի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը
11:39 23/06/2016  |  ԼՐԱՀՈՍՇուտով տեղի կունենա այնպիսի բացահայտում, որից կցնցվի ողջ հանրությունը. Ուրիխանյան
18:09 14/06/2016  |  Քրեական խրոնիկոն«analitik.am»-ի տնօրենի պաշտպանությունը կիրականացնի միայն փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը
09:39 31/05/2016  |  ՄամուլՎանոյի Արտակը Կարեն Բաբակեխյանից փորձել է 6 հազար դոլար շորթե՞լ. «Հրապարակ»

Արխիվ

[]