ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տեղեկատվական բազաների ստեղծումը միտված է օգնելու քննիչներին՝ բարձրացնել քննության որակը. Աղվան Հովսեփյան 07/11/2016 17:15 | ԼՐԱՀՈՍ
Հուլիսի 11-ին տեղի ունեցավ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի արխիվի էլեկտրոնային հաշվառման համակարգի շնորհանդեսը, որին ներկա են գտնվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը, ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:
Արխիվի էլեկտրոնային հաշվառման համակարգի տեխնիկական հնարավորությունները ներկայացրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը։
«Տեղեկատվական այս բազաների ստեղծումը միտված է օգնելու քննիչներին՝ բարձրացնել քննության որակը, հնարավորինս արագ ստանալ քննության համար անհրաժեշտ տեղեկությունը, ինչն իր հերթին կնպաստի նախաքննության ժամկետների կրճատմանը,- ասաց ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը՝ ավելացնելով,- Ապրել տեղեկատվական տեխնոլոգիաների այս դարում և չօգտվել տեխնիկական այդ միջոցներից՝ նշանակում է ճահճանալ»։
Մշակվող շտեմարանները հնարավորություն կտան՝ համապարփակ տեղեկություն ստանալ վարույթներով ներգրավված անձանց վերաբերյալ։
Նախապատմությունը և առկա խնդիրները
Մինչև ՀՀ քննչական կոմիտեի ձևավորումը՝ ավանդական արխիվացման համակարգի գործողության պայմաններում, արխիվացված կարճված քրեական գործերի պահպանման ժամկետը լրանալուց հետո դրանք ոչնչացվել են: Մինչդեռ հայտնի է, որ քրեական արդարադատության համակարգում առկա են նոր երևան եկած հանգամանքներ, որոնց պայմաններում անհրաժեշտություն է առաջանում վերանայել կարճված գործերի վարույթը:
Երկրորդ՝ կարճված քրեական գործերն արխիվացնելիս որևէ էական տվյալի հաշվառում չի իրականացվել: Բացակայել է նաև քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումների, դատարան ուղարկված գործերի հաշվառման համակարգը:
Երրորդ՝ տարիների ընթացքում արխիվացված քրեական գործերի քանակն ավելանալու պայմաններում գործնականում առաջացել է նաեւ մեծածավալ քրեական գործերը պահելու հարցը:
Առկա խնդիրները լուծելուն ուղղված միջոցառումներ
ՀՀ քննչական կոմիտեի ձևավորումից հետո ձեռնարկվեցին վերը նշված խնդիրները լուծելուն ուղղված գործուն քայլեր:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի արխիվ հանձնվող կարճված քրեական գործերի վարույթների կանոնակարգված հաշվառումը վարելու համար անհրաժեշտություն առաջացավ ստեղծել էլեկտրոնային հաշվառման համակարգ՝ առկա խնդիրները վեր հանելու և լուծման արդյունավետ ուղիներ ներկայացնելու համար:
Մշակվեց և հետագայում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 11.04.2016թ. թիվ 20-Լ հրամանով հաստատվեց կարճված քրեական գործերի արխիվացման տեղեկատվական քարտը, որը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը.
1. Քրեական գործի հարուցման հոդվածը և ամսաթիվը
2. Հանցագործության մասին հաղորդում տվող անձի կամ անձանց, տուժողի, մեղադրյալի, կասկածյալի տվյալները
3. Քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման առկայության դեպքում տվյալ անձի կամ անձանց տվյալները
4.Քրեական գործը հարուցող և քրեական գործի վարույթը կարճող մարմնի, ստորաբաժանման անվանումը
5.Կարճման հիմքը (հոդվածը և ամսաթիվը)
Այսպիսով՝ արխիվացված քրեական գործերի էլեկտրոնային հաշվառման և տեղեկատվական-որոնողական համակարգում արտացոլվում են հետևյալ տվյալները՝ հանցագործության մասին հաղորդում տվող անձի, տուժողի, մեղադրյալի, կասկածյալի, քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման առկայության դեպքում տվյալ անձի կամ անձանց տվյալները։
Տեղեկատվական բազան հարստացնելու նպատակով այժմ իրականցվում է դատարան ուղղարկված քրեական գործերի հաշվառում, որը նույնպես ընդգրկվում է էլեկտրոնային հաշվառման համակարգում:
2016թ. հունվարից ՀՀ քննչական կոմիտեի տարածքային բոլոր ստորաբաժանումներում, ԱՄՆ դեսպանատան տեխնիկական աջակցությամբ, ներդրվեց քրեական գործերի թվայնացման համակարգ, որը կոռուպցիոն և համակարգային մի շարք խնդիրներ լուծելուց զատ հնարավորություն տվեց ստեղծել կապ` կարճված և թվայնացված քրեական գործերի և արխիվի էլեկտրոնային հաշվառման համակարգի միջև: Ներկայումս արխիվացված քրեական գործերի էլեկտրոնային հաշվառման և տեղեկատվական-որոնողական համակարգում ներբեռնվում են թվայնացված և վարույթը կարճված քրեական գործերը, ինչը հնարավորություն կտա վարույթն իրականացնող մարմնին, ուսումնասիրելով թվայնացված քրեական գործը, առավել ամբողջական տեղեկություն ունենալ կոնկրետ անձի վարքաբանական և հոգեբանական առանձնահատկությունների վերաբերյալ և դրա հիման վրա որոշել քննության տակտիկան և մեթոդիկան։
Ընթացքի մեջ է էլեկտրոնային նախաքննության ծրագրի մշակումը, որը նախատեսվում է ավարտել 2016 թվականի աշնանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան