ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անօրինական ձերբակալման զոհը պետք է օժտված լինի փոխհատուցում ստանալու իրավունքով. Դատարան 07/11/2016 18:47 | Բարոյական վնասի հատուցում
Քաղաքացին դիմել է դատարան՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության 1.500.000 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջով, որից 800.000 ՀՀ դրամը որպես բարոյական վնասի և անազատության մեջ գտնվելու հետևանքով կատարված այլ ծախսերի փոխհատուցման գումար, իսկ 700.000 ՀՀ դրամը որպես դատական ծախս՝ փաստաբանական ծառայությունների համար վճարված գումար։
Կողոպուտ կատարելու կասկածանքով, ապա նաև մեղադրանքով քաղաքացին գտնվել է անազատության մեջ, մասնավորապես, նա կալանավորված է եղել 01.02.2015թ-ից մինչև 13.03.2015թ-ը՝ 41 օր: 13.03.2015թ-ից մինչև 22.07.2015թ-ը՝ ավելի քան 4 ամիս, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, որից հետո կայացվել է որոշում մեղադրյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով՝ կողոպուտ, իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով, իսկ որպես խափանման միջոց ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը, վերացվել է։
Պատասխանող Հայաստանի Հանրապետությունն՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, առարկել է հայցադիմումի դեմ՝ տեսակետ հայտնելով, որ հայցն անհիմն է և ենթակա է մերժման:
Ըստ պատասխանողի, փաստաբանական ծառայությունների համար կատարված ծախսերը ոչ մի կերպ հիմնավորված չեն, ներկայացված պահանջը համաչափ և ողջամիտ ծախս չէ: Բացի այդ, ըստ պատասխանողի ներկայացուցչի, «հայցվորը խնդրում է բռնագանձել 800.000 ՀՀ դրամ՝ որպես բարոյական վնասի և անազատության մեջ պահելու հետ կապված այլ ծախսերի փոխհատուցում, սակայն հայցադիմումի ամբողջ շարադրանքում թեկուզ մեկ նախադասությամբ անդրադարձ չկա սույն պահանջի հիմնավորմանը։ Ընդ որում, ՀՀ օրենսդրությունը բարոյական վնասի հատուցում չի նախատեսում, այլ ամրագրում է միայն ոչ նյութական վնասի հատուցման հնարավորություն միայն Կոնվենցիոն խախտումների համար։ Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածը սահմանում է արդարացվածին ոչ նյութական վնասի հատուցում միայն ապօրինի դատապարտման համար, հետևաբար ներկայացված պահանջն ակնհայտ անհիմն է»:
Դատարանն իրավական նորմերի վերլուծության հիման վրա եզրահանգել է, որ անօրինական ձերբակալման զոհը պետք է օժտված լինի փոխհատուցում ստանալու իրավունքով` անկախ համապատասխան հետաքննության, նախաքննության, դատախազության և դատարանի պաշտոնատար անձանց մեղքից։ Հակառակ դեպքում, փոխհատուցման իրավունքը կարող է վերածվել պատրանքային և վերացական իրավունքի, քանի որ անօրինական ձերբակալման զոհի վրա անարդարացիորեն կդրվի ապացուցման լրացուցիչ բեռ։
Միևնույն ժամանակ, դատարանը գտել է, որ հայցի քննությունը և լուծումը պետք է համապատասխանի ինչպես ՀՀ ներպետական օրենսդրությանը, այնպես էլ ՀՀ միջազգային պայմանագրերին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշմանը։
Դատարանն արձանագրել է, որ պետական մարմինների ապօրինի գործողությունների հետևանքով անձին ազատությունից ապօրինի զրկելու, նրան ապօրինի դատապարտելու դեպքում վնասի հատուցման իրավունքն ունի սահմանադրական հիմնարար իրավունքի բնույթ, որը լայնորեն ճանաչված և ամրագրված է նաև միջազգային իրավական ակտերում։
Դատարանը գտել է, որ վճարված փաստաբանի խելամիտ վարձատրության գումար պետք է դիտել որպես 200.000 ՀՀ դրամ գումարը։
Իսկ հայցով ներկայացված՝ 800.000 ՀՀ դրամ որպես բարոյական վնասի հատուցում բռնագանձելու պահանջի վերաբերյալ դատարանը գտել է, որ այդ մասով հայցը ենթակա է բավարարման:
Դատարանն արձանագրել է, որ ոչ նյութական հատուցման չափը սույն դեպքում չի կարող գերազանցել 2.000.000 ՀՀ դրամ գումարը, մինչդեռ հայցվորը պահանջել է 800.000 ՀՀ դրամի չափով վնասի հատուցում։ Ուստի, հիմք ընդունելով այն, որ քաղաքացին շուրջ 5 ամիս 21 օր գտնվել է անազատության մեջ, դրանով իսկ սահմանափակված եղել նրա անձնական ազատությունը և անձեռնամխելիությունը, դատարանն ողջամտության, արդարացիության և համաչափության սկզբունքներին համապատասխան է գտել հայցվորի կողմից պահանջված 800.000 ՀՀ դրամ գումարի ոչ նյութական վնասի հատուցման չափը: Այն համաչափ է անձի կողմից անազատության մեջ գտնվելու տևողության և դրա հետևանքով նրան պատճառված ֆիզիկական և հոգեկան տառապանքների հետ, հետևաբար դատարանը արձանագրել է, որ հայցվորի պահանջը՝ 800.000 ՀՀ դրամ գումար, որպես ոչ նյութական վնասի հատուցման գումար բռնագանձելու մասով ենթակա է բավարարման։
Այսպիսով, դատարանի վճռով Հայաստանի Հանրապետությունից, ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, հօգուտ քաղաքացու պետք է բռնագանձվի 800.000 ՀՀ դրամ, որպես ոչ նյութական վնասի հատուցման գումար, 200.000 ՀՀ դրամ, որպես Շենգավիթի քննչական բաժնում գտնվող քրեական գործի ընթացքում քաղաքացու շահերի պաշտպանության համար փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։
Հայաստանի Հանրապետությունից, ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, հօգուտ քաղաքացու կբռնագանձվի 100.000 ՀՀ դրամ, որպես սույն քաղաքացիական գործով հայցվորի կողմից կատարված՝ փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ