ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շենգավիթում տեղի ունեցած սպանության հետքերով. Հետեւանքները կարող էին անհամեմատ ծանր լինել 07/09/2016 22:50 | Քրեական խրոնիկոն
Մանսուրյանների ընտանիքի ողբերգությունը հուլիսի 8-ին կարող էր շատ ավելի ծանր հետեւանքներ ունենալ, եթե չլիներ հարեւանը, ով ուղղակի բռնել է չարագործի ձեռքը:
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ անհաշտ մթնոլոտն այս ընտանիքում ունի հին պատմություն եւ արդեն մի քանի քրեական գործ` ընտանիքի տարբեր անդամների վերաբերյալ ուղարկվել է դատարան, մի քանիսն էլ` նախաքննության փուլում:
1985թ ծնված ծնված Վլադիկ Մարտիրոսյանը Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 27.01.2016թ. ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է ազատազրկման 6 ամիս ժամկետով` կնոջը տառապանք պատճառելու համար, պատիժը պայմանականորեն նրա նկատմամբ չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով, թեեւ հոդվածը նախատեսում է մինչեւ 3 տարվա ազատազրկում:
Իր մանկահասակ երեխային տեսակցելուն չթույլատրելու համար լարված փոխհարաբերությունների մեջ գտվելով իր նախկին կնոջ Թագուհի Մանսուրյանի և վերջինիս ծնողներ Կարինե ու Վաչագան Մանսուրյանների հետ 2016թ. հուլիսի 8-ին` վաղ առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում, պայմանական ազատազրկման դատապարտված Մարտիրոսյանն այցելել է նրանց:
Բնակարանի աստիճանահարթակում վիճաբանություն է սկսվել Թագուհի, Վաչագան և Կարինե Մանսուրյաննների հետ, որի ընթացքում նախկին կնոջ հայրը վերցրել է կացինը, իսկ Վլադիկ Մարտիրոսյանն էլ նրա ձեռքից քաշել վերցրել է եւ բազմաթիվ հարվածներ հասցրել նախկին զոքանչի վերջինիս մարմնի տարբեր մասերին` սպանելով նրան:
Դաժան սպանություն Շենգավիթում. կացնահարել է նախկին կնոջը, զոքանչին և աներոջը (Լուսանկարներ)
Ապա` կացինով հարվածներ է հասցրել նախկին կնոջն ու աներոջը, սակայն ձայների վրա դուրս է եկել հարեւանը եւ բռնել վայրենացած երիտասարդին:
«Փաստինֆո»-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ Վ.Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրկի 2 հոդվածով` սպանության եւ 2 անձի սպանության փորձի համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ