Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Բարոյական վնասի հատուցման հարցում պետք է ունենալ արդյունավետ մեխանիզմներ. Արամ Օրբելյան 07/09/2016   15:24  |  Բարոյական վնասի հատուցում

Բարոյական վնասի հասկացությունն ու դրա հատուցումը ամրագրող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածում նշված իրավունքների ցանկը եթե ոչ սպառիչ, սակայն բավականին լայն է: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեց «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Արամ Օրբելյանը:

«Դրանք բացառապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունքներին են, իհարկե, դրանք լայն են: Իմ տպավորությամբ, պատրաստել ենք ինչ-որ օրենքի նախագիծ, որ Եվրոդատարանը չասի, վայ, դուք վատն եք, ինչ-որ խախտում եք արել»,- ասաց փաստաբանը:

Ցավալի է, նշեց Ա.Օրբելյանը, որ «մենք սպասում ենք, որ Եվրոդատարանն ինչ-որ ձևով անդրադառնա այդ խնդիրներին, նոր ավելացնում ենք Քաղաքացիական օրենսգրքի մեջ»: Փաստաբանը հավելեց, որ նախ ընդունվել է ոչ նյութական վնասի հասկացության վերաբերյալ իրավակարգավորումը, հետո ավելացվել է իրավունքների ցանկը (որոնց խախտման դեպքում անձը կարող է փոխհատուցում պահանջել):

Հիշեցնենք, որ այդ իրավունքների շարքում են՝ կյանքի, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության, արդար դատաքննության, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության, մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու, հավաքների և միավորման ազատության, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների, սեփականության իրավունքները:

Արամ Օրբելյանը մի քիչ մտահոգիչ է համարում այն, որ խոսքն իրականում գնում է ոչ թե քաղաքացիական իրավահարաբերությունների, այլ դատավարական հանրային իրավական հարաբերություններից ծագող վնասի հատուցման ինստիտուտի մասին:

Փաստաբանն ուշադրություն հրավիրեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածի 5-րդ կետի վրա, ըստ որի «Ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»: «Մենք հղում ենք կատարում այդ օրենքին, քրեաիրավական, քրեադատավարական հնարավոր մասով բերում ենք քաղաքացիական հարաբերությունների մեջ մտցնում»,- ասաց Ա.Օրբելյանը: Փաստաբանն ընդգծեց, որ Քաղաքացիական օրենսգրքի կոնցեպտուալ խնդիրներից մեկի քննարկման լույսի ներքո հարց է առաջանում՝ հանրային իրավական հարաբերությունները կարո՞ղ են լինել քաղաքացիական իրավունքի մաս, թե՞ չեն կարող և ի՞նչ ծավալով:

«Իրականում քաղաքացիաիրավական հարաբերությունները մասնավոր հարաբերություններ են: Երբ որ կարդում ենք հոդվածը, իրականում խոսքը չի գնում մասնավոր կամ առավելապես մասնավոր հարաբերությունների մասին, այլ խոսքը գնում է հենց հանրային իրավահարաբերություններից ծագած պատասխանատվության միջոցների մասին և տրամաբանական կլիներ իրականում այդ հարաբերությունները կարգավորել հենց քրեադատավարական նորմերով՝ նախատեսելով համապատասխան կարգավորումները: Միգուցե քաղաքացիական օրենսդրությամբ կարելի է նույնպես նախատեսել՝ վնասի հատուցման լույսի ներքո»,- ասաց Ա.Օրբելյանը:

Ըստ փաստաբանի, օրենսդրությամբ սահմանվում է, որ դատարանը պետք է որոշի ոչ նյութական վնասի հատուցման չափը՝ ողջամտության, արդարացիության և համաչափության սկզբունքներին համապատասխան: Այս առնչությամբ Ա.Օրբելյանն անդրադարձ կատարեց դատական պրակտիկային, որն արդեն կա, և մասնավորապես, մեկ գործի: Ըստ այդմ, դատարանը բավարար է համարել 800 հազար դրամ փոխհատուցումը անձին 5 ամիս 21 օր անազատության մեջ պահելու պարագայում:

«Իմ կարծիքով, 5 ամիս 21 օր ոչ իրավաչափ անազատության մեջ պահելու համար այդ փոխհատուցումը որևէ կերպ չի կարող համարվել հիմնավոր: Իհարկե, կարող ենք վիճել, որ քաղաքացիների գրպանից է դա գնում, պետբյուջեից, եթե չինովնիկն ինչ-որ խախտում է կատարել, բայց իրականում խնդիրն այն է, որ պետք է ունենալ արդյունավետ մեխանիզմներ: Եթե վնասի հատուցման ինստիտուտը հավասարակշռված ու ողջամիտ է, դա արդյունավետ մեխանիզմներից մեկն է»,- ասաց Արամ Օրբելյանը՝ հավելելով, որ նշված դեպքում անձին 5 ամիս 21 օր պահելու համար նշանակված փոխհատուցումը որևէ կերպ զսպող օղակ չի կարող լինել և՛ պետության, և՛ ինչ-որ մի պաշտոնատար անձի համար, որն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ կարող է ցանկանալ նման խախտումներ կատարել:

«Ամեն դեպքում իրավունքների ու ազատությունների շարքը լավն է, և լավ է, որ կա դատական պրակտիկա և որոշակի զարգացում»,- ասաց Արամ Օրբելյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:23 02/07/2016  |  Բարոյական վնասի հատուցումԽնդիրը բարոյական վնասի հատուցման նորմի գոյությունը կամ բացակայությունը չէ, այլ բացառապես դատական համակարգն է. Արամազդ Կիվիրյան
13:38 02/07/2016  |  Բարոյական վնասի հատուցումԾառայության ընթացքում քաղցկեղ ձեռքբերած զինծառայողի հայրը պահանջում է բարոյական վնասի փոխհատուցում
21:48 25/06/2016  |  Բարոյական վնասի հատուցումԳուցե ժամանակը գա, և օրենսդիրը վերանայի բարոյական վնասի փոխհատուցման առաստաղը և բարձրացնի. Արա Ղազարյան
21:14 24/06/2016  |  Բարոյական վնասի հատուցումՌԴ-ն չպետք է սպասի Պերմյակովի գործով դատական ակտի կայացմանը, ինքը պետք է քայլեր ձեռնարկի. Արամազդ Կիվիրյան
15:55 18/06/2016  |  Բարոյական վնասի հատուցումԲարոյական վնասի փոխհատուցման առաստաղ է սահմանվել, բայց կան բացառություններ. Արա Ղազարյան
19:53 15/06/2016  |  Բարոյական վնասի հատուցումԴատարանը վարույթ չէր ընդունել բարոյական վնասի պահանջի գործը. փաստաբանը դիմել է ՄԻԵԴ
22:15 10/06/2016  |  Բարոյական վնասի հատուցումՀիմնականում հայցվորները ոչ նյութական վնասի հատուցման չափը շատ են ուռճացնում. Ֆիննախի ներկայացուցիչ
20:38 08/06/2016  |  Բարոյական վնասի հատուցումԵս ուզում եմ, որ բարոյական վնասի հատուցման ինստիտուտը չմնա մի «գալոչկա», որը մենք դրեցինք ու անցանք առաջ. Արթուր Հովհաննիսյան
14:45 04/06/2016  |  Բարոյական վնասի հատուցումԴատարանն իր բարձունքում պետք է գտնվի ու բավարարի տուժող կողմի հիմնավոր քաղհայցը. Միհրան Պողոսյան
18:33 01/06/2016  |  Բարոյական վնասի հատուցումԲարոյական վնասի ինստիտուտի կիրառման ընթացքում դժվարությունների առջև կկանգնենք. Յուրի Շիրինյան

Արխիվ

[]