ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2014թ. բանակ զորակոչվելուց 6 օր անց զինծառայողը մահացել է հիվանդության պատճառով. հերթապահ բժշկին մեղադրանք է առաջադրվել 07/07/2016 14:51 | Քրեական խրոնիկոն
Բանակ զորակոչվելուց ընդամենը 6 օր անց շարքային Էդիկ Շահնազարյանի ծնողներն իմացան իրենց որդու մահվան մասին:
2014թ. հունվարի 20-ին Վաղարշապատի հիվանդանոցում մահացավ շարքային Էդիկ Շահնազարյանը, ըստ պաշտոնական վարկածի՝ հիվանդությունից:
Շուրջ 2,5 տարի տևած քննության ընթացքում հիմնավորվել է հիվանդության վարկածը։
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ Էդիկ Շահնազարյանը մահացել է այն պատճառով, որ նրան համապատասխան բուժօգնություն չի ցուցաբերվել և նեղ մասնագիտական հիվանդանոց չի տեղափոխվել, այլ բարձր ջերմություն ունենալու պարագայում զորամասի հերթապահ բժիշկը բավարարվել է ընդամենը զինծառայողին ջերմ իջեցնող տալով:
Պարզվում է, որ զորամասում տվյալ օրը հերթապահել է բժիշկ Էդուարդ Թումասյանը, ով, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ և պարտավոր լինելով 37.5 աստիճան և բարձր ջերմություն ունեցող զինծառայողների հետազոտումը պարտադիր կերպով կազմակերպել հոսպիտալային պայմաններում, չի ձեռնարկել ծառայության բնականոն ընթացքն ապահովելուն ուղղված անհրաժեշտ միջոցառումներ:
2014թ. հունվարի 19-ին պարտադիր ժամկետային զինծառայող շարքային Էդիկ Լյովայի Շահնազարյանը ժամը 15:05 -ին 39.1 աստիճան ջերմությամբ բուժկետ է դիմել, սակայն հերթապահ բժիշկը, շտապ կարգով նրան համապատասխան նեղ մասնագիտացված կլինիկա կամ բաժանմունք տեղափոխելու, ժամանակին համապատասխան կլինիկո-լաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշումը ճշտելու և նպատակաուղղված բուժում կազմակերպելու փոխարեն, շարքայինին պահել է գնդի բուժկետում, բավարարվել է միայն ջերմ իջեցնող դեղամիջոցներ տալով:
Եվ միայն հաջորդ օրը՝ հունվարի 20-ի առավոտյան, Էդիկ Շահնազարյանը տեղափոխվել է «Վաղարշապատի հիվանդանոց», սակայն հիվանդանոց տեղափոխվելուց ընդամենը 20 րոպե անց գրանցվել է կենսաբանական մահը:
«Փաստինֆո»-ին քննչական կոմիտեից հայտնեցին, որ գործով նախաքննությունն ավարտվել և մեղադրանք է առաջադրվել տվյալ օրվա հերթապահ բժիշկ Էդուարդ Թումասյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով:
«Փաստինֆո»-ն ավելի վաղ գրել է, որ զինծառայողի մահվան փաստի առթիվ նշանակվել էր ծառայողական քննություն, որի արդյունքում մի շարք անձինք ենթարկվել են կարգապահական պատասխանատվության. հրամանատարները նկատողություն են ստացել, իսկ բժիշկները՝ ազատվել աշխատանքից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ