ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ ձախողվեց քաղաքացիությունից զրկելու Սահմանադրական բարեփոխումների ֆրանսիական նախագիծը 07/06/2016 13:08 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական դատարանի խորհրդական Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Մոնպելյեի Համալսարանի սահմանադրական իրավունքի սեկտորի վարիչ Կարոլի Գուզմանի վերլուծությունը՝ Ֆրանսիայում 2015 թ. նոյեմբերյան ահաբեկչության առթիվ այդ երկրի Նախագահ Հոլանդի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների ձախողման վերաբերյալ: Գ.Դանիելյանը նշում է, որ Կարոլի Գուզմանին ինքն է խնդրել իր դատողությունները շարադրել Ֆրանսիայում 2015 թ. նոյեմբերյան ահաբեկչության առթիվ այդ երկրի Նախագահ Հոլանդի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների ձախողման վերաբերյալ, և ահա ստացվել է պատասխանը:
«Անչափ ուսանելի և «կենսունակ» վերլուծություն է՝ մասնագետներին (ու ոչ միայն) խորհուրդ կտայի ընթերցել»,- գրում է Գ.Դանիելյանը՝ այս համագործակցության համար իր խորին շնորհակալությունը հայտնելով նաև այդ համալսարանի դասախոս, «մեր նախկին սան Աննա Մաթևոսյանին»:
Գ.Դանիելյանը հավելում է, որ «նամակում Կարոլին ակնկալում է նաև մեր մոտեցումները, ինչին սիրով կարձագանքենք...»:
Ստորև ներկայացնում ենք Կարոլի Գուզմանի վերլուծությունն ամբողջությամբ.
«Քաղաքացիությունից զրկելու հետ կապված վերջին Սահմանադրական բարեփոխումների նախագծի ձախողումը
Կարոլի Զերդա Գուզման, Մայիս, 2016
Ինչպես բոլորդ գիտեք, 2015 թ նոյեմբերի 13-ի երեկոյան, Փարիզը դարձավ հերթական ահաբեկչական հարձակման թիրախը: Հետևանքները սարսափելի էին. 130 զոհ է և գրեթե 400 վիրավոր: Սա Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ֆրանսիայում տեղի ունեցած ամենադաժան ահաբեկչական հարձակումն է եղել:
Բնականաբար, Ֆրանսիայի Հանրապետությունը չէր կարող չարձագանքել այս սարսափելի ոճրագործությանը և պետք է համարժեք քաղաքական պատասխան տար:
Նույն օրը երեկոյան, կեսգիշերին, Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Հոլանդը, հանդես եկավ ելույթով և հայտարարեց «արտակարգ դրություն» սահմանելու որոշման մասին:
Խորհրդանշական տեսանկյունից սա բավական լուրջ քայլ էր, քանի որ Ֆրանսիայի Նախագահը որոշում է կասեցնել գոյություն ունեցող կանոնների կիրառումը բացառիկ իրավիճակի առկայության պայմաններում և կիրառել շատ ավելի լուրջ միջոցներ: Այս որոշումը նաև նշանակալից էր այն տեսակետից, որ առաջին անգամ Ֆրանսիական V-րդ Հանրապետության օրոք արտակարգ իրավիճակ է սահմանվում ողջ Ֆրանսիական մետրոպոլի տարածքում:
Այս ահաբեկչությունը նաև պատճառ դարձավ, որ Ֆրանսիական Հանրապետության նախագահը կիրառեց սահմանադրական մի նորմ, որը մինչ այդ շատ հազվադեպ է կիրառություն ստացել. դա Սահմանադության 18-րդ հոդվածն է: Այս հոդվածը հնարավորություն է ընձեռնում երկրի նախագահին հրավիրել ֆրանսիական խորհրդարանի երկու պալատները (այսինքն Ազգային ժողովը եւ Սենատը) Վերսալում Կոնգրեսի, նրանց համապատասխան ուղերձ ուղելու համար:
Այսպիսով, Նոյեմբերի 16-ին (այսինքն, ընդամենը հարձակումներից 3 օր անց), նա հանդես է գալիս ելույթով և արժանացավ բուռն ծափահարությունների: Ահաբեկչության դեմ պայքարելուց զատ, նա հաստատակամ պնդում է, որ պետք է դուրս գալ «արտակարգ դրության» շրջանակներից և ավելի հեռատես լինել: Նա հայտարարեց, մասնավորապես, հետևյալը. «Ես գիտակցում և հավատացած եմ, որ մենք պետք է բարեփոխենք մեր Սահմանադրությունը, որը թույլ կտա պետական մարմիններին օպերատիվորեն արձագանքել օրենքի գերակայության սկզբունքի շրջանակներում ահաբեկչության դեմ պայքարում»:
Հընթացս, Ֆրանսիայի նախագահը երկու առաջարկ արեց:
Առաջին, նա առաջարկում էր ներառել արտակարգ դրության ռեժիմը Սահմանադրության մեջ, քանի որ ներկայումս արտակարգ դրության նորմը ունի օրենքի ուժ: Այն չի հիշատակվում Սահմանադրության մեջ: Հոլանդը, առաջարկում էր այն ներառել Սահմանադրության տեքստում: Բայց ավելի զարմանալին այն էր, որ նա անմիջապես ձևավորում է մեկ այլ առաջարկ. Սահմանադրության այս բերեփոխումը պետք է ուղեկցվի մեկ այլ նորմի սահմանմամբ, որը վերաբերում էր քաղաքացիությունից զրկելուն:
Մասնավորապես, նա առաջարկում է որոշ դեպքերում նախատեսել քաղաքացիությունից զրկելու ընթացակարգ, շեշտելով, որ «քաղաքացիությունից զրկելը չպետք որևէ մեկին քաղաքացիություն չունեցող անձ դարձնի, սակայն այն անձինք, որոնք սպառնում են ազգային անվտանգությանը և հիմնարար շահերին, նույնիսկ այն դեպքում, եթե ծնվել են ֆրանսիացի, կրկնում եմ, եթե նույնիսկ ծնվել է ֆրանսիացի և ունեն մեկ այլ ազգություն, պետք է զրկվեն մեր երկրի քաղաքացիությունից»:
Իրականում ո՞րն էր այս բարեփոխման իմաստը: Այն ունի մի քանի պատճառներ:
Առաջին հերթին այն քաղաքական դրդապատճառ ուներ: Այսպիսով, Ֆրանսիայի նախագահը ցանկանում էր Ֆրանսիայի աջ կուսակցությանը ցուցադրել «արդյունավետ» անվտանգության քաղաքականություն: Երկրորդը պատճառն ավելի շուտ խորհրդանշական բնույթ էր կրում: Այս քայլով նախագահը ուզում էր ցույց տալ հանրությանը, որ որևէ ահաբեկչական գործողություն կատարող յուրաքանչյուր անձ կարող է զրկվել իր սոցիալական կապերից և պետական հովանավորությունից: Բացի այդ, կար նաև իրավական բացատրություն, որը հնարավորություն կընձեռեր պետական մարմիններին՝ անձին քաղաքացիությունից զրկելու դեպքում, նրան վտարել երկրից՝ դրանով իսկ բացառելով նրա հետագա հանցավոր գործունեությունը:
Հետաքրքրական է այն փաստը, որ այն ժամանակ, երբ Հոլանդը անում էր այս հայտարարությունը, բոլոր ներկա խորհրդարանականները ծափահարում էին առաջարկին, և, կարծես թե, տրամաբանորեն այս առաջարկը պետք է որ շուտափույտ կերպով քննարկվեր և ընդունվեր:
Այդ մասին էին վկայում նաև կատարված հարցումները, որոնց համաձայն գրեթե 85 տոկոսը դրական էին վերաբերվում քաղաքացիությունից զրկելու այս առաջարկին:
Եվ այս ամենով հանդերձ, իր այս պատմական ելույթից հետո ընդամենը 4 ամիս անց, Ֆրանսուա Հոլանդը նախարարների խորհրդի նիստին հայտարարեց, որ նա հրաժարվում է սահմանադրական այս փոփոխություններից:
Ինչ՞ն է այս ձախողման պատճառը:
Բնականանաբար, սենսացիոն հայտարարությունից անմիջապես հետո այս սահմանադրական փոփոխությունների հնարավոր բացասական հետևանքեների վերաբերյալ եղան ելույթներ: Եվ, իսկապես, քաղաքացիության հիմնահարցը շատ խնդիրների հետ է առնչվում, ինչպես բարոյական, այնպես էլ քաղաքական և իրավական հարթություններում:
Առաջարկում եմ, միասին փորձենք քննարկել այն հիմնական դիրքորոշումները, որոնք հնչեցին այդ կապակցությամբ և դրանց իրավական մեկնաբանությունները:
Նախ, իմ կարծիքով, այս նախաձեոնության ձախողումը շատ հետաքրքիր նախադեպ էր, որը թույլ կտա ուսումնասիրել և վերլուծել ֆրանսիական սահմանադրությամբ սահմանված ընթացակարգերը, և թե ինչ է նշանակում լինել ժողովրդավարական պետություն (որոնք են դրա պահանջները եւ խոչընդոտները):
Ըստ ընդհանուր մամուլում հնչացած կարծիքների և անկասկած բազմաթիվ ֆրանսիացիների համար, ձախողումը պայմանավորված էր առաջին հերթին քաղաքական պատճառներով, քանի որ այդ անհամաձայնությունը պայմանավորված չէր բացառապես տեքստի բովանդակությամբ:
Եթե բովանդակությունը իսկապես վճռորոշ դեր խաղար խորհրդարանականների տարաձայնություններում, այն կարող էր վերանայվել և փոփոխվել, սակայն փաստացի դա միակ պատճառը չէր: Չնայած, որ անկասկած ընթացակարգային բարդույթները նույնպես իրենց դերն են խաղացել: Մենք կտեսնենք, թե ինչպես են օրենքում փոխկապակցված, (մասնավորապես Ֆրանսիական օրենքերում) այս երկու տարրերը` բովանդակությունը և ընթացակարգը:
Ձախողում, որը պայմանավորված էր բարեփոխումների բովանդակության հետ:
Որպեսզի պատկերացում ունենանք այն տարաձայնությունների մասին, որոնք առկա էին բովանդակության վերաբերյալ և դրանց շուրջ ծավալվող քննարկումներին, փորձենք վերհիշել տեքստի նախնական տարբերակը և հետագա զարգացումները:
Կառավարության կողմից առաջարկող բարեփոխումների նախնական բովանդակությունը: Բարեփոխումների տեքստի առաջին տարբերակը մշակվել է այն բովանդակությամբ, ինչպես պահանջվում էր Ֆրանսուա Հոլանդը 2015 Նոյեմբեր 16 ին Վերսալում իր ելույթի ժամանակ: Այս առաջին տարբերակը, որը ստացավ վերջնական տեսքտ 2015 թ դեկտեմբերի 1-ին (այսինքն ընդամենը 15 օր անց ՀՀ նախագահի ելույթից), կոչվում է «Սահմանադրական օրենքի նախագծի»:
Այս նախագիծը շատ կարճ էր, և պարունակում էր 2 հոդված` մեկը վերաբերում էր արտակարգ դրությանը (որին մենք չենք անդրադառնա, քանի որ դա չի եղել բանավեճի առարկա) և մեկ այլ, ավելի խնդրահարույց հոդված, որը վերաբերվում էր քաղաքացիութունից զրկելուն:
Սովորաբար, սահմանադրական օրենքների նախագծերի մասին հանրությանը չեն իրակազեկում: Սակայն, հաշվի առնելով հարցի կարևորությունը այս տեքստը դրվեց հանրային քննարկման: Որոշ իրավաբանական կայքեր տարածեցին բարեփոխումների նախագիծը՝ իրենց մեկնաբանություններով, որի արդյունքում եղան բազմաթիվ բացասական արձագանքներ:
Այսպես, մեկնաբանություններից պարզ է դառնում, որ գործադիրը ցանկանում է ընդգրկել Սահմանադրության նոր հոդված «Հոդված 3-1»-ը, հոդվածի 3-րդ և հոդվածի 4 միջև: Սա շատ կարևոր հանգամանք է, քանի որ այս նոր հոդվածը փաստացի տեղ է գտնում Սահմանադրության առաջին գլխում, որը վերնագրված է «ինքնիշխանություն»: Այսպիսով, քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ հոդվածը նախատեսվելու էր սահմանադրական առաջնային հոդվածների շարքում և, այսպիսով, դառնում ֆրանսիական ինքնիշխանության վերաբերյալ հոդվածներից մեկը: Որպեսզի պատկերացում կազմենք այս ամենի մասին, բավական է նշել, որ սույն հոդվածը նախատեսվում էր ընդգրկել 3-րդ հոդվածից հետո, որը սահմանում է ընդհանուր, հավասար եւ գաղտնի ընտրությունների իրավունքը, և 4-րդ հոդվածից առաջ, որը կարգավորում է քաղաքական կուսակցությունների դերը ֆրանսիական ժողովրդավարական գործընթացներում և դեռ ավելին՝ այն փաստացի գտնվելու էր 5-րդ հոդվածից առաջ, որը սահմանում էր Հանրապետության նախագահի դերը:
Երկրորդը, այս հոդվածը բավարար ճշգրտությամբ սահմանում էր քաղաքացիությունից զրկելու գործողության շրջանակը:
Այս առաջին տարբերակում միայն այն քաղաքացիները, որոնք ունեն մեկ այլ պետության քաղաքացիություն և որոնք դատապարտվել են ազգային շահերին ուղղված գործողությունների կամ ահաբեկչական ակտի համար, կարող են զրկվել քաղաքացիությունից:
Այստեղ բառերի ընտրությունը շատ կարևոր է: «Այն Ֆրանսիացին, որն ունի մեկ այլ պետության քաղաքացիություն» արտահայտությունը թույլ է տալիս նաև ներառել այս եզրույթի ներքո ինչպես ֆրանսիական քաղաքացիություն ի ծնե ստացած անձանց, այնպես էլ այն անձանց, որոնք ձեռք են բերել քաղաքացիությունը հետագայում: Սակայն, նրանք չեն վերաբերվում այն անձանց, որոնք ունեն միայն ֆրանսիական քաղաքացիություն: Այստեղ նպատակը ավելի քան պարզ է, ամեն կերպ խուսափել զրկել քաղաքացիությունից այն անձին, որն, այսպիսով, կդառնա քաղաքացիություն չունեցող անձ:
Համաձայն ֆրանսիական օրենսդրության պահանջների, օրենքի նախագիծը պետք է ներկայացվի Պետական Խորհրդին եզրակացության համար: Պետական խորհուրդը յուրօրինակ գործառույթներով օժտված մարմին է: Հաճախ անտեսված, այդ թվում նույն իսկ ֆրանսիացիների կողմից, այն վճռական դերակատարություն է խաղում քաղաքական ինստիտուտների գործունեությունում, քանի որ մի կողմից հանդիսանում է Կառավարության իրավախորհրդատվական մարմինը, և մյուս կողմից վարչական գործընթացների երաշխավորն է: Նրա առաջնային գործառույթներից է հանդիսանում ֆրանսիական կառավարության կողմից ներկայացված տեքստերին իրավական գնահատական տալը: Սովորաբար նրա արտահայտված դիրքորոշումը խիստ գաղտնի է, քանի որ վերաբերվում է միայն կառավարությանը:
Սակայն այս պարագայում այս սկզբունքը խախտվեց, և Խորհրդի եզրակացությունը դարձավ հրապարակային: Այս մարմնի կարծիքը շատ կարևոր դեր ունեցավ, քանի որ այն պատճառ հանդիսացավ քաղաքացիություն զրկելու հոդվածի նոր տեքստի խմբագրության համար: Բացի այդ, այն հնարավորություն տվեց գիտակցել բոլոր այն հետևանքները, որոնք կարող են առաջ գալ այս փոփոխոությունը ընդունելու դեպքում:
Չեմ ցանկանա խորանալ շատ մանրուքների մեջ, սակայն կցանկանամ Ձեր ուշադրությունը գրավել որոշ խնդրահարույց հարցերի շուրջ:
Առանց մերժելու այս բարեփոխումների գաղափարը, Պետական Խորհուրդը այնուհանդերձ առաջարկում էր կատարել կարևոր երկու փոփոխություն հիմնական տեքստում:
Առաջին դիտարկումը վերաբերվում էր սույն հոդվածի գտնվելու տեղին, խորհուրդը գտնում էր, որ այն կարող է տեղ գտնել ոչ թե Սահմանադրության առաջին գլխում, այլ կարող էր ներառվել սահմանադրության 34 հոդվածի տեսքստում, որը վերաբերվում էր քաղաքացիության ինստիտուտին: Այսինքն, դրանով իսկ մի փոքր «ստորադասվում» էր դրա դերը:
Հաջորդ դիտարկումը վերաբերում էր հոդվածի բովանդակությանը: Խորհուրդը գտնում էր, որ առաջարկված տեքստի ձևակերպումը շատ վիճելի է և կարիք ունի վերանայման: Նախ, «ահաբեկչություն» տերմինը չպետք է կիրառվի Սահմանադրության մեջ և առաջարկվում էր փոխարինել «ազգային անվտանգությանը և շահերին ուղղված գործողություններ» ձևակերպմամբ:
Եվ, ի վերջո, Խորհուրդը անհրաժեշտ էր համարում հստակեցնել, որ քաղաքացիությունից զրկումը կարող է վերաբերվել միայն այն քաղաքացիներին, որոնք ծնվել են քաղաքացի և ունեն մեկ այլ քաղաքացիություն ևս, քանի որ այն քաղաքացիները, որոնք ձեռք են բերել քաղաքացիություն և ունեն մեկ այլ երկրի քաղաքացիություն կարող են կորցնել իրենց ձեռք բերված քաղաքացիությունը արդեն իսկ գործող օրենքներով:
Գործադիրը ընդունեց այս փոփոխությունները: Եվ, ի վերջո, հենց այս դիտարկումները հաշվի առնելով, այս տեքստը ուղարկվեց խորհրդարանական քննարկումների՝ դեկտեմբերի 23-ին: Բնականաբար, այստեղ նույնպես հնչեցին բացասական կարծիքներ, որոնք վճռորոշ դեր խաղացին նախագծի հետագա ճակատագրում
Խորհրդարանականների կողմից առաջարկվող «ճակատագրական» առարկությունները:
Ֆրանսիական օրենքներով, յուրաքանչյուր նախագիծ պետք է, նախ, դրվի քննարկման խորհրդարանի երկու պալատներում:
Ինչպես գիտենք, Ազգային ժողովը բաղկացած 577 պատգամավորներից, 348 սենատորներից:
Այսպես, նախ, տեքստը քննարման դրվեց առաջին պալատում: Ի դեպ, մինչև տեքստը պատգամավորների կողմից հրապարակային քննարկման արժանանալը, նախագծի տեքստը պետք է ուսումնասիրվի համապատասխան հանձնաժողովի կողմից, որն առաջարկեց ավելի քան քսան փոփոխություններ: Այս քննարկումներից հետո առաջարկվեց տեքստի նոր տարբերակ, որը դրվեց քվեարկության 10.02.2015 թ.:
Այստեղ անենք երկու դիտարկում:
Հանվեց «յուրաքանչյուր ոք, որը ծնվել է ֆրանսիացի» արտահայտությունը, որը փոխարինվեց «յուրաքանչյուր ֆրանսիացի» արտահայտությամբ: Այսինքն, այս դեպքում, այս հոդվածի գործողությունը կտարածվի ինչպես ֆրանսիական քաղաքացիությունը ի ծնե կրողների վրա, այնպես էլ նրանց վրա, որոնք ձեռք են բերել քսաղաքացիությունը հետագայում, ինչպես նաև բազմաքաղաքացիություն ունեցողները:
Բացի այդ, պատգամավորները, գտնում էին, որ որպես պատժիչ միջոց կարելի է կիրառել այլ սահմանափակումներ ևս, այսինքն՝ քաղաքացիությունից զրկումը սահմանել որպես ծայրահեղ միջոց, իսկ մինչ այդ կարելի է կիրառել ավելի մեղմ սահմանափակումներ, ինչպիսին է, օրինակ՝ ընտրությունների մասնակցության սահմանափակումը և այլն:
Քվեարկությունից հետո, սահմանադրական օրինագիծը ուղղարկվեց քննարկման Սենատ: Տեքստի վերաբերյալ քննարկումներ են կազմակերպվել մարտի 16-ին, 17-ին և 22-ին: Վերջինիս հանդիպման ընթացքում Սենատի մեծամասնությունը քվեարկում է իրենց ուղարկված տեքստից շատ տարբերվող մի տեքստի օգտին:
Այսպիսով, Սենատը վերստին վերադառնում է նախկին տեքստի տարբերակին, սահմանափակել հոդվածի կիրառումը բացառապես «քաղաքացիության զրկել» ձևակերմամբ (այլ իրավունքներին չանրադառնալալով) և միայն այն դեպքում, երբ խոսքը գնում է այն քաղաքացիներին, որոնք ունեն մեկ այլ պետության քաղաքացիություն, ավելացնելով, որ այս հոդվածը կկիրառվի այն անձանց նկատմամբ, որոնք արդեն դատապարտվել են ազգային շահերին ուղղված լուրջ հանցագործությանների համար:
Այսպիսով, Սենատի մեծամասնությունը, ընդունում է նախագծի մի տարբերակ, որը կարծես թե ավելի մոտ էր Ֆրանսուա Հոլանդի առաջ քաշված դիրքորոշմանը, չնայած որ Ազգային ժողովում սոցիալիստ պատգամավորները մեծամասնություն էին կազմում:
Հարց է առաջանում, թե այս դեպքում ինչո՞ւ Հանրապետության Նախագահը քվեարկությունից մեկ շաբաթ հետո որոշեց հրաժարվել այդ նախագծից:
Հիմնական պատճառը հավանաբար կայանում է այն հակասությունների մեջ, որոնք առկա էին երկու պալատների միջև և որոնք չունեին որևէ միանշանակ լուծում: Ֆանսուա Հոլանդը, չնայած որ իր առաջարկը անելիս հետապնդում էր կարծես թե դրական միտումներ, այնուամենայնիվ, հետագա զարգացումները երկրի նախագահին ստիպեցին գիտակցել, որ նա չի կարող ունենալ բոլորի կողմից հավանության արժանի տեքստի մի տարբերակ: Այսպիսով, նա որոշեց հրաժարվել այդ գաղափարից, որի բացատությունները բխում էին նաև Սահմանադրության 89, որը նախատեսում էր հետևալ ընթացակարգը:
Սահմանադրական բարեփոխումների գործընթացը առաջին թեմաներից է, որ սովորեցնում ենք իրավաբանական ֆակուլտետի առաջին տարվա ուսանողներին: Առանց չարաշահելու ձեր համբերությունը հակիրճ ներկայացնեմ այն. այս գործընթացը բաղկացած է երեք փուլերից. նախաձեռնություն, քննարկում, քվեարկություն:
Նախաձեռնությունը. դա նախագծի տեքստի առաջին տարբերակը քննարկման դնելու փուլն է, որի իրավունքը վերապահված է միայն երկրի նախագահին՝ վարչապետի առաջարկով, կամ խորհրդարանի պատգամավորներին:
Երկրորդ փուլը դա տեքստի քննարկման փուլն է, որի ժամանակ խորհրդարանի երկու պալատները պետք է քննարկան դնեն նախագծի տեքստը, որից հետո կարող են արվել համապատասխան փոփոխություններ և առաջարկներ և տեքստը բերվի երկու պալատների հավանությանը արժանացած խմբագրության:
Այսինքն, Սահմանադրությունը պահանջում է, որ երկու պալատները գան համաձայնության տեքստի ձևակերպման շուրջ:
Այս «բացարձակ համաձայնության» պահանջը, որը կոնկրետ աս դեպքում բացակայում էր, պատճառ հադիսացավ նրան, որ Ֆրանսուա Հոլանդը որոշեց հրաժարվել այս գաղափարից: Պետք է նշել, որ օրեսդրական բարեփոխումներ կատարելու նախաձեռնությունների դեպքում, նման հակասությունների առկայության պարագայում, առկա են օրենքով սահմանված լծակներ, որը բացակայում է սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու նախաձեռնության դեպքում:
Բացի այդ, Ֆրանսուա Հոլանդը ուներ լուրջ մտավախություն վերջին փուլի՝ քվեարկության հետ կապված: Ֆրանսիական Սահմանադրությունը նախատեսում է քվեարկության երկու տարբերակ՝ հանրաքվեն ու Կոնգրեսը:
Առաջին տարբերակը թույլ է տալիս Հանրաքվեի միջոցով ուղղակիորեն իմանալ ֆրանսիացիների կարծիքը՝ Սահմանադրության փոփոխությունների մասին: Սա, անշուշտ, առավել ժողովրդավարական տարբերակն է, սակայն դա գրեթե չի օգտագործվում իրականությունում: Եվ, իրապես, Հինգերորդ Հանրապետության օրոք արված 24 Սահմանադրության փոփոխություններից, միայն մեկն է անցել հանրաքվեի միջոցով (Հանրապետության Նախագահի մանդատը 7-ից 5 տարի սահմանելը): Բոլոր մյուսները քվեարկել են մյուս տարբերակով՝ Կոնգրեսի միջոցով:
Կոնգրեսի տարբերակը վերապահված է միայն Հանրապետության Նախագահի կողմից առաջարկվող փոփոխություններին և բարեփոխումներին:
Սահմանադրական փոփոխությունը համարվում է ընդունված, երբ այն հավաքվում ձայների 3/5-ը: Ֆրանսուա Հոլանդը, չունենալով տեքստի շուրջ երկու պալատների համաձայնությունը, չէր կարող դիմել ռիսկի, քանի որ գիտակցում էր, որ այս պայմաններում նա չի ունենա բավարար ձայներ:
Իհարկե, կան նաև այս ձախողման ակնհայտ քաղաքական պատճառներ: Ինձ թվում է դրանք ընթացակարգային պահանջներ են, որոնք, հիմնականում տանում էին այն փակուղին, որի մեջ հայտվեց Ֆրանսուա Հոլանդը:
Ընթացակարգային հարցերի կարևորությունը ժամանակակից պետությունում: Առանց գնահատական տալու առաջարկված բարեփոխման բովանդակությանը, կցանկանայի ընդգծել, որ նույնիսկ նրա ձախողման պարագայում կարող ենք քաղել դասեր և անել համապատասխան եզրակացություններ: Այս դեպքում, կարողացանք համոզվել այս ընթացակարգերի, ժողովրդավարական պետություններում, այսպես կոչված, «օրենքի պետություններում» կարևորության մեջ:
«Օրենքի պետություն» նշանակում է պետություն, որը ենթարկվում է օրենքի պահանջներին: Իսկապես, օրենքի պետությունը դա այն պետությունն է, որտեղ գործում է օրենքի գերակայությունը: Այս հասկացությունը, երբեմն չարաշահվում է, և համապատասխան ընթացակարգերի առկայությունը հիշեցում է այն մասին, որ քաղաքական ինստիտուտները պետք է ենթարկվեն այն կանոններին, որոնք իրենք էլ ստեղծվել են: Այս սկզբունքը շեշտակի էական է, երբ խոսքը վերաբերում է սահմանադրական օրենքին: Սահմանադրությունը այն յուրահատուկ իրավական փաստաթուղթն է, ի տարբերություն օրենքների և միջազգային պայմանագրերի, որի հիմնական գործառույթն է ոչ միայն հաստատել քաղաքական իշխանության գործառույթները, այլև առաջին հերթին, հիշեցնել, որ այդ քաղաքական ուժը իր գործունեությունը իրակացնելիս պետք է հաշվի առնի քաղաքացիների իրավունքները ու ազատությունները: Եվ քանի որ Սահմանադրությունը հիմնական օրենքն է, նրա տեքստը չի կարող հեշտությամբ փոփոխվել:
Եվ միակ տարբերակը, որպեսզի այս օրենքը չդառնա անընդհատ փոփոխման ենթակա քաղաքական ուժերի կամահայտության հետևանքով, պետք է սահմանվեն և ապահովվեն համապատասխան ընթացակարգեր, սահմանվեն փուլեր, նախատեսվեն տարբեր քննարկումներ, ձևավորվեն պատասխանատու մարմիններ և այլն:
Չնայած, կարող է թվալ, թե այդ բոլոր ընթացակարգերը անտեղի բարդեցնում են բարեփոխումներին միտված նախաձեռնությունները, մեր համոզմամբ, այս ձախողումը փաստեց ընդհակառակը, սահմանված ընթացակարգի արդունավետությունը: Դեռ ընդամենը մի քանի ամիս անց Հոլանդի արված հայտարարությունից հետո, նույն այն պատգամավորները, որոնք հոտնկայս ծափահարում էին իրեն, կասկածի տակ առան արված առաջարկությունների խելամտությունը: Անկախ առկա քննադատությունների, կապված այս ընցացակարգերի տևողության հետ, հատկապես, ճգնաժամի պայմաններում նրանց առկայությունը միայն դրական կարելի է համարել, քանի որ հնարավորություն է տալիս խուսափել հապճեպ որոշումններ կայացնելուց:
Այն հնարավորություն է տալիս մասնավորապես, խուսափել հրատապ որոշումներ կայացնելու գայթակղությունից: Այն համոզմունքը, որ պետք է արագ արձագանքել ճգնաժամի ժամանակ նման եղանակներով, իմ համոզմամբ, մոլորեցուցիչ է: Մի մոռացեք, որ այնպիսի պետությունները, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը, որոնք անցել են մի քանի խոշոր ճգնաժամեր, ունեն շատ հին սահմանադրական տեքստեր, որոնք շատ հազվադեպ են ենթարկվել փոփոխությունների:
Եվ, թեպետ, այս ձախողումը կարող է կրկին անգամ դիտարկվել, որպես Հոլնադի հերթական քաղաքական թուլության, բայց ես հավատացած եմ, որ դա վկայություն էր գործող ընթացակարգի արդյունավետության մասին»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից