ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայ ազգին ոգևորում է Հռոմի Սրբազան քահանայապետի կողմից ճշմարտության բարձրաձայնումը. Գարեգին Բ Կաթողիկոս 07/06/2016 16:09 | ԼՐԱՀՈՍ
Հայ ժողովրդի համար մեծ մխիթարություն է, որ տարբեր ազգեր, պետություններ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը: Հայ ազգին ոգևորում ու գոտեպնդում է այն, որ Հռոմի Սրբազան քահանայապետը բարձրաձայնեց այդ ճշմարտությունը:
Այս մասին հայտնել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Ալ Մայադին» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Բնական է, որ եկեղեցին պետք է ճշմարտությունը բարձրաձայնի: Եվ մենք ուրախ էինք, երբ Վատիկանում Հռոմի պապը պատմական ճառ արտասանեց` ասելով, որ վերքը պետք է վիրակապվի, որ չարյունահոսվի: Նույն ոգով նա Հայոց ցեղասպանության մասին խոսեց այստեղ` Հայաստանում: Մենք հավատում ենք, որ Սրբազան քահանայապետի խոսքերն արձագանք կգտնեն մարդկանց հոգիներում, և տարբեր ժողովուրդներ, պետություններ կգան միանալու Հռոմի պապին` դատապարտելու Հայոց ցեղասպանությունը, որպես 20-րդ դարի գործված առաջին ոճիր մարդկության դեմ, այդ ճանապարհով կանխարգելելու հետագայում նման ոճրագործությունները, որը տեսնում ենք նաև մեր օրերում առանձին ազգերի նկատմամբ»,- ասել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Անդրադառնալով Հռոմի պապի այցին Հայաստան` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ Սրբազան քահանայապետի այցը Հայաստան ծրագրված էր դեռևս 2014 թվականին: Ներկայացվել է առաջարկ այն մասին, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ համատեղ աղոթք բարձրացվի Վատիկանում, այնուհետև Էջմիածում: Նա պատարագ մատուցեց Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում և այս օրերին հնարավոր եղավ, որ Հռոմի պապն այցելի Հայաստան և միասնաբար աղոթք բարձրացվի առ Աստված` մաղթելով ամբողջ աշխարհին խաղաղություն:
«Հայցելով, որ նման ոճիրներ մարդկային կյանքում տեղ չգտնեն, ազգերը, պետություններն ապրեն խաղաղության մեջ, համագործակցության սիրո ոգով: Սա եկեղեցու հոգևոր առաքելություններից է` ջանքեր գործադրել, որ բարեկամության ոգին զորանա աշխարհի մարդկության մեջ: Եվ ինչպես մարգարեի խոսքը բարձրացվեց այն մասին, որ սուսերներից խոփեր ձուլվեն և մարդիկ չսովորեն միմյանց դեմ պատերազմել, այլ խաղաղությունը տիրի աշխարհում, մարդկությունն ապրի խաղաղության մեջ»,-հավելեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի և Կաթոլիկ եկեղեցու հրավերով հունիսի 24-26-ը Հայաստան այցելեց Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Հայաստան այցելության ժամանակ Հռոմի Ֆրանցսիկոս Պապն այցելեց Մայր Աթոռ, Գյումրի, Երևան, Էջմիածին, իսկ Խոր Վիրապում՝ հայ-թուրքական սահմանին, աղավնիներ բաց թողեց երկինք՝ ի նշան խաղաղության:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ