ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իսրայելի Կնեսետը Հայոց ցեղասպանության բանաձևն ուղարկեց կրթության եւ մշակույթի հանձնաժողով 07/05/2016 21:39 | ԼՐԱՀՈՍ
Իսրայելի Կնեսետը Հայոց ցեղասպանության բանաձևն ուղարկեց կրթության եւ մշակույթի հանձնաժողով. 120 պատգամավորից որոշմանը կողմ քվեարկեց 24-ը, դեմ քվեարկողներ չկան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Իսրայելի Կնեսետի նախկին պատգամավոր, Իսրայել-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի հիմնադիր Ալեքսանդր Ցինկերը՝ նշելով, որ Հոլոքոստ վերապրած հրեա ժողովուրդը բարոյական իրավունք չունի անտեսելու այլ ազգի ողբերգությունը:
«Հատկանշական է, որ հայերի զանգվածային սպանդի փաստը Իսրայելը ինքնին ընդունում է, սակայն հրաժարվում է այն անվանել ցեղասպանություն: Իսրայելի կառավարության անդամների եւ հասարակական-քաղաքական մի քանի կառույցների ներկայացուցիչների նման վերաբերմունքի պատճառն, իմ կարծիքով, սեփական ողբերգության եզակիության ընկալման գործոնն է»,- ընդգծեց Ցինկերը:
Նրա խոսքով՝ Իսրայելի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ունեցած դիրքորոշումը նաեւ կախված է երկրի վարած տարածաշրջանային քաղաքականությունից: «Նկատի ունեմ Թուրքիայի՝ Մերձավոր Արեւելքում կարեւոր մի մահմեդական պետության հետ ունեցած հարաբերությունները: Երկրի ներկայիս վարչապետ Բենիամին Նեթանյահուն անկեղծորեն հայտարարել էր, որ կան քաղաքականությունից, դիվանագիտությունից ավելի կարեւոր բաներ, եւ ազգերի զանգվածային կոտորածները պատկանٳմ են այս կատեգորիային: Ըստ երեւույթին, իսրայելական քաղաքական գործիչները, գալով իշխանության, մոռանում են խոստումները՝ չնայած նրան, որ վերջին շրջանում Իսրայելում անցկացված բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում իսրայելցիների աջակցությունը»,-ասաց Ցինկերը:
Այնուամենայնիվ, Ալեքսանդր Ցինկերը չի կարծում, որ այժմ ամենահարմար պահն է ցեղասպանության ճանաչում ակնկալելու համար, սակայն վստահեցնում է, որ շարունակելու են պայքարել: «Հաշվի առնելով տարածաշրջանային հարցերը, ինչպես նաեւ վերջերս Իսրայելի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագրի ստորագրումը՝ դրական արդյունքի հասնելու լավագույն ժամանակը չէ: Ամեն դեպքում, Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված մեր պայքարը լինելու է շարունակական: Իսրայելի ղեկավարները մեկ անգամ չէ, որ բացահայտելու են էրդողանական Թուրքիայի հակաիսրայելական իրական դեմքը: Նրանք ի վերջո ստիպված են լինելու հասկանալ, որ գոյություն ունի պատմական ճշմարտություն, եւ ոչ մի քաղաքական ինտրիգ չի կարողանա ստվեր գցել մի ամբողջ ազգի ոչնչացման սարսափելի փորձ կատարելու փաստի վրա»,- եզրափակեց Կնեսետի նախկին պատգամավորը:
Հուլիսի 5-ին Իսրայելի խորհրդարանում արդեն 3-րդ անգամ քննարկվեց Հայոց ցեղասպանության հարցը՝ «Մերեց» կուսակցության նախագահ Զեհավա Գալոնի նախաձեռնությամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ