Թեմաներ
Երկուշաբթի 11 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   22:00 Գերմանիայի ԱԳՆ-ն և COP 29-ի մասնակից երկրները քննադատել են Ադրբեջանին. Բաքուն էլ կոշտ է արձագանքել  11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   21:23 Հրդեհ` Լաս Վեգասի գնացքում 11/24/2024   21:09 Վրաստանի ընդդիմությունն արդեն հավաքվել է Թբիլիսիի կենտրոնում. մայրաքաղաք մտնող ճանապարհները խցանված են 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/24/2024   20:36 Ձյունոտ Սուրբ Ծննդյան շանսերը Եվրոպայում նվազում են 11/24/2024   20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 11/24/2024   20:04 Բեյրութի կենտրոնին Իսրայելի հասցրած ավիահարվածի զոհերի թիվն արդեն շուրջ 3 տասնյակի է հասել 11/24/2024   19:52 Լրատվամիջոցները նշում են ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպանի անունը 11/24/2024   19:23 Մասնագետները նշել են ամենաառողջարար բրնձի տեսակը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   18:40 Մայր Աթոռում կատարվել է քահանայական ձեռնադրություն 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   18:22 ՀՀԿ Մասիսի երիտասարդական կազմակերպությունը նոր նախագահ է ընտրել 11/24/2024   18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց 11/24/2024   17:52 Պետությունն օգնում է գտնել աշխատանք 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   17:21 Պուտինն ու էրդողանը հեռախոսազրույց են ունեցել 11/24/2024   16:59 Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում. մտադիր են գիշերել այնտեղ 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   16:09 Առանց հոր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. Հենրիխ Մխիթարյան 11/24/2024   16:00 Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով 11/24/2024   15:48 ՏԿԵ նախարար Խուդաթյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր»-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 11/24/2024   15:43 Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքում 11/24/2024   15:40 Հրդեհ ավտոտնակում 11/24/2024   14:38 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/24/2024   14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   12:00 Ռումինիայում նախագահական ընտրություններ են 11/24/2024   11:43 Վթարի պատճառով Սյունիքի մի շարք բաժանորդներ 24 ժամ ջուր չեն ունենա 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում

Գեղարքունիքի մարզի դատարանը արդարացման դատավճիռ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ. Վերաքննիչ դատարան 07/05/2016   13:23  |  Արդարացման դատավճիռներ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով`Իշխանության ներկայացուցիչների նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելը, մեղադրվող  Սարգիս  Հակոբյանի վերաբերյալ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2016թ. մարտի 24-ի արդարացման դատավճիռը և գործն ուղարկվել է  նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

Գործը Վերաքննիչ դատարանում քննվել է  մեղադրող, Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Ա.Կարապետյանի վերաքննիչ բողոքի հիման վրա:

Ըստ մեղադրանքի,  Ս.Հակոբյանը 2015թ. հունվարի 2-ին, ժամը 22-ի սահմաններում` գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վերադարձել է տուն և տեսնելով, որ տան մուտքի դուռն իր ընտանիքի անդամները փակել են և թույլ չեն տալիս իրեն տուն մտնել, սկսել է իր մոտ գտնվող դանակով բազմաթիվ հարվածներ հասցնել մուտքի դռանն ու սեռական բնույթի հայհոյանքներ տալով ընտանիքի անդամների հասցեին, պահանջել է բացել բնակարանի մուտքի դուռը: Տեսնելով, որ դուռը չեն բացում, շարունակել է հարվածներ հասցնել դռանը և առաջին հարկի պատուհաններին՝ կոտրելով ապակիները, բակում գտնվող լուսամփոփները: Այդ ընթացքում մայրը ահազանգել է ոստիկանության Գավառի բաժին՝ հայտնելով, որ որդին՝ Սարգիս Հակոբյանը, հարբած վիճակում սպառնում է իրենց:

Ահազանգի հիման վրա իշխանության ներկայացուցիչներ, ոստիկանության Գավառի բաժնի աշխատակիցները մտնելով բնակարանի բակ ու տեսնելով, որ Սարգիս Հակոբյանը, դանակը ձեռքին կանգնած է բնակարանի մուտքի դռան մոտ ու սեռական բնույթի հայհոյանքներ է տալիս,  Սարգիս Հակոբյանից պահանջել են դադարեցնել հայհոյանքներն ու դանակը վայր դնել: Սակայն վերջինս  չկատարելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջները` նրանց հասցեին տվել է սեռական բնույթի հայհոյանքներ,  ոստիկանության աշխատակիցների առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ է տվել՝ ցանկանալով դադարեցնել իշխանության ներկայացուցչի ծառայողական գործունեությունը, այն է` դանակը ձեռքին մոտեցել է ոստիկանության աշխատակիցներին և սպառնացել, որ եթե ոստիկանները չհեռանան իրենց տան բակից, ապա ինքը դանակով նրանց կվնասի: Ոստիկանության աշխատակիցները գնահատելով ստեղծված իրավիճակը, ֆիզիկական ուժի և համապատասխան հնարքների կիրառմամբ Սարգիս Հակոբյանին վնասազերծել են` ձեռքից առգրավելով դանակը, նրան բերման են ենթարկել ոստիկանության Գավառի բաժին:

Առաջին ատյանի դատարանը գտել է, որ ամբաստանյալ Սարգիս Հակոբյանի ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի կապակցությամբ գործով ձեռք բերված ապացույցները բավարար չեն վերջինիս վերաբերյալ մեղադրական դատավճիռ կայացնելու համար, և նա պետք է արդարացվի:

Ըստ առաջին ատյանի դատարանի եզրահանգման, Սարգիս Հակոբյանի կողմից իշխանության ներկայացուցիչներին՝ նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիք տալու փաստի առթիվ քրեական գործ չի հարուցվել, սակայն իրականացվել է նախնական քննություն և դրա արդյունքում էլ մեղադրանք է առաջադրվել Սարգիս Հակոբյանին:

Ընդ որում, նյութերը նախապատրաստել և հետաքննություն իրականացրել է սույն գործով տուժող Արտակ Խանդանյանը, միանշանակ է, որ նա չէր կարող անկողմնակալ հետաքննություն իրականացնել այն անձի նկատմամբ, ով իր կարծիքով  իր նկատմամբ հանցագործություն է կատարել: Բացի այդ, նա այն փաստերի ականատեսն է եղել, որոնք վիճարկվել են հետաքննության ընթացքում:

Նման պայմաններում Արտակ Խանդանյանը ինքնաբացարկ հայտնելու փոխարեն նյութեր է նախապատրաստել, իրականացրել է հետաքննություն Սարգիս Հակոբյանի վերաբերյալ, որն էլ առիթ և հիմք է հանդիսացել քրեական գործ հարուցելու համար:

Տվյալ դեպքում, դատարանը հիմնավոր է համարել պաշտպանական կողմի պատճառաբանությունն այն մասին, որ նախապատրաստված նյութերը, կատարված հետաքննությունը եղել է ակնհայտ ապօրինի, այն կատարվել է բացարկման ենթակա հետաքննության մարմնի աշխատակցի կողմից,  նախաքննությունն ընթացել է ապօրինի հարուցված քրեական գործի շրջանակներում և հետևաբար, բոլոր ապացույցները ձեռք են բերվել ոչ պատշաճ ընթացակարգի սահմաններում: Ուստի բոլոր այն քննչական և դատավարական գործողությունները, որոնք համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ կարող են կատարվել քրեական գործ հարուցելուց հետո, ապօրինի են կատարված, հետևաբար՝ դրանց արդյունքում ստացված ապացույցները չեն կարող թույլատրելի համարվել:

Դատարանն արձանագրել է, որ 5 վկաներին  և 5 տուժողներին բացատրվել է, որ նրանք հարցաքննվում են Սարգիս Հակոբյանի կողմից շորթում և գույքի դիտավորյալ ոչնչացման փորձ կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով (վարույթն իրականացնող մարմինը հանցակազմի բացակայության հիմքով, արդարացման հիմքով դադարեցրել է այդ գործով Սարգիս Հակոբյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը) և նրանց երբևէ չի բացատրվել Սարգիս Հակոբյանի կողմից իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության Գավառի բաժնի աշխատակիցներին իրենց ծառայողական պարտականությունների հետ կապված բռնության սպառնալիք տալու փաստի առթիվ հարուցված քրեական գործով հարցաքննվելու մասին:

Դատարանը հինգ վկաների և հինգ տուժողների ցուցմունքները, սթափության վիճակի զննության  արձանագրությունը և դեպքի վայրի զննության արձանագրությունը ճանաչել է անթույլատրելի, քանի որ դրանք ձեռք են բերվել բացարկման ենթակա անձ՝ տուժող Արտակ Խանդանյանի, մասնակցությամբ այն ժամանակ, երբ վերջինս իմացել է, որ քրեական գործով վարույթին իր մասնակցությունը բացառող հանգամանքներ են առկա:

Բացի այդ, էական խախտմամբ կատարել է դատավարական գործողություններ՝ վկաների և տուժողների հարցաքննություն:

Դատարանը արձանագրել է, որ ինչպես նախաքննությամբ, այնպես էլ դատաքննությամբ ամբաստանյալ Սարգիս Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը չի ապացուցվել և սպառվել են դատավարական բոլոր հնարավորությունները` այդպիսիք ձեռք բերելու առումով, իսկ չփարատված կասկածը մեկնաբանվում է հօգուտ ամբաստանյալի:

Դատարանն արձանագրել է, որ հակառակն ապացուցող փաստեր և ապացույցներ մեղադրանքի կողմը դատարանին չի ներկայացրել:

Վերաքննիչ դատարանը  հանգել  է այն հետևության, որ առաջին ատյանի դատարանը ամբաստանյալ Ս.Հակոբյանի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ` նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որը հիմք է դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան այլ կազմով նոր քննության ուղարկելու համար:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է՝ գործի նյութերից երևում է, որ հետաքննության մարմնի աշխատակից Արտակ Խանդանյանը կատարել է ոչ թե հետաքննություն, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 188-րդ հոդվածի համաձայն` հետաքննությունը կարող է կատարվել միայն քրեական գործ հարուցելուց հետո, այլ մինչև քրեական գործի հարուցումը նախապատրաստել է նյութեր։

Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ նախապատրաստված նյութերը հանցագործության մասին                հաղորդման օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելուն ուղղված, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված միջոցառումների արդյունքում ստացված տեղեկություններն են, իսկ սույն գործով նախնական քննությունն իրականացվել է միայն նախաքննության տեսքով։

 Վերաքննիչ դատարանը գտել է, որ առաջին ատյանի դատարանը ճիշտ չի մեկնաբանել և կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ, 175-րդ, 176-րդ և 182-րդ հոդվածները։

Այսպես, դատարանն անտեսել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթը, որը վարույթն իրականացնող մարմնին հնարավորություն է ընձեռնում նույն քրեական գործի նախաքննության ընթացքում նույն անձի կողմից այլ հանցագործություններ կատարելու փաստերի հայտնաբերման դեպքում նոր քրեական գործ չհարուցել, եթե արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում հնարավոր է գործի նախաքննությունն իրականացնել ամբողջ ծավալով։

Վարույթն իրականացնող մարմինը, գործելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավական շրջանակներում, Ս.Հակոբյանի վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հայտնաբերելով վերջինիս կողմից այլ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու փաստը, նոր քրեական գործ չի հարուցել, քանի որ արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում հնարավոր է եղել գործի նախաքննությունն իրականացնել ամբողջ ծավալով:

Առաջին ատյանի դատարանը, մեջբերելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածը, որը սահմանում է, թե հանցագործության մասին հաղորդումների քննարկման արդյունքում ինչ որոշումներ պետք է ընդունվեն, եկել է հետևության, որ հանցագործության մասին հաղորդումների /Սարգիս Հակոբյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներ պարունակող արարքի վերաբերյալ ոստիկանության ծառայողների զեկուցագրերը/ առկայության պայմաններում, առանց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկն ընդունելու, որոշում է կայացվել հարուցել քրեական գործ միայն ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և 34-185-րդ հոդվածի 3-րդ մասով։ Այս առումով պետք է նկատի ունենալ, որ զեկուցագրերը ոստիկանության Գավառի բաժնի աշխատակիցները ներկայացրել են 03.01.2016թ.-ին` ոստիկանության Գավառի բաժնի պետին, և Արտակ Խանդանյանը զեկուցագրերով հաղորդվող ենթադրյալ հանցագործության վերաբերյալ նյութեր չի նախապատրաստել, չի կատարել որևէ գործողություն` դրանք ստանալու և նյութերին կցելու համար, այլ ընդամենը զեկուցագրերը կցել է արդեն իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և 34-185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված ենթադրյալ հանցավոր արարքների վերաբերյալ նախապատրաստված նյութերին և դրանք ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։

Քննիչը ոստիկանների զեկուցագրերի հիման վրա առանձին նյութեր չի նախապատրաստել՝ քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը ստուգելու համար, քանի որ արդեն իսկ նախապատրաստված նյութերը թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և 34-185-րդ հոդվածի 3-րդ մասի 1- ին կետով հարուցել քրեական գործ, որի շրջանակներում հնարավոր կլիներ ստուգել ՀՀ ոստիկանության Գավառի բաժնի աշխատակիցների զեկուցագրերի, որպես հանցագործության առիթ, օրինական լինելը, հիմքերի բավարար լինելու հանգամանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով ամբողջ ծավալով քննություն կատարելու և անձին մեղադրանք առաջադրելու համար։

Այս առումով հիմնավորված չէ դատարանի հետևությունը, որ վարույթն իրականացնող մարմինը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի պահանջը, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածը պետք է մեկնաբանել և կիրառել օրենսգրքի մնացած նորմերի` այդ թվում 27-րդ հոդվածի հետ համադրված։

Բացի այդ, հետաքննության մարմնի աշխատակից Արտակ Խանդանյանը նյութերը նախապատրատել է ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու հիմքերի բավարարությունը ստուգելու նպատակով, այլ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և 34-185-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական գործ հարուցելու հիմքերի բավարարությունը ստուգելու համար։ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և 34-185-րդ հոդվածի 3-րդ մասով Արտակ Խանդանյանը տուժող չի հանդիսացել, հետևաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ինքնաբացարկի հիմքն առկա չի եղել։ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և 34-185-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական գործ հարուցելու հետ կապված նախապատրաստված նյութերը և դրանցից ածանցվող այլ ապացույցները, ըստ էության, վերաբերելի չեն ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքին, ուստի դրանց թույլատրելիությանն անդրադառնալն առարկայազուրկ է, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և 34-185-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական հետապնդումը Սարգիս Հակոբյանի նկատմամբ դադարեցվել է։

Ըստ Վերաքննիչ դատարանի, առաջին ատյանի դատարանը որևէ կերպ չի պատճառաբանել Արտակ Խանդանյանի` ակնհայտ շահագրգիռ և կողմնակալ անձ լինելը, ուստի դատարանի այն հետևությունը, որ Արտակ Խանդանյանը նյութեր նախապատրաստելիս եղել է ակնհայտ շահագրգիռ և կողմնակալ անձ, չի կարող հիմնավոր լինել։

Ըստ Վերաքննիչ դատարանի, անհիմն է նաև հետևությունն առ այն, որ ապացույցները, մասնավորապես, վկաների ու տուժողների ցուցմունքները, պետք է ճանաչել անթույլատրելի, քանի որ դրանք ձեռք են բերվել բացարկման ենթակա անձ՝ տուժող Արտակ Խանդանյանի մասնակցությամբ այն ժամանակ, երբ վերջինս իմացել է, որ քրեական գործով վարույթին իր մասնակցությունը բացառող հանգամանքներ են առկա։

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Արտակ Խանդանյանը սույն քրեական գործով որևէ վկայի ու տուժողի հարցաքննությանը չի մասնակցել, որևէ անձի տուժող չի ճանաչել և որպես տուժող ու որպես վկա որևէ անձի չի հարցաքննել։

Առաջին ատյանի դատարանի այն պնդման առնչությամբ, թե վկաներին ու տուժողներին բացատրվել է այլ գործի շրջանակում հարցաքննվելու մասին, վերադաս դատարանը հարկ է համարել նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրելու հարցը քննարկելու համար հսկող դատախազի կողմից դեռևս 26.01.2016թ. գրավոր ցուցում է տրվել քննիչին կատարելու անհրաժեշտ քննչական գործողություններ, այն է՝ հարցաքննել Սարգիս Հակոբյանին բերման ենթարկած ոստիկաններին։

Այսինքն, նախաքննության սկզբում արդեն քննարկվել է Սարգիս Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրելու հարցը, և գործով կատարված քննչական ու այլ դատավարական գործողությունները ուղղված են եղել նաև Սարգիս Հակոբյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարմանը վերաբերող ապացույցների ձեռքբերմանը։

Վերաքննիչ դատարանը գտել է, որ առաջին ատյանի դատարանը սխալ է կիրառել ՀՀ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը, քանի որ մեկ այլ, մեջբերվող քրեական գործի ցուցմունքների թույլատրելիության հարցին վերաբերող փաստական հանգամանքները նույնանման չեն սույն գործի փաստական հանգամանքների հետ։

Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ առաջին ատյանի դատարանում դատական քննության ժամանակ թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումներ, որոնց հետևանքով թույլատրելի ապացույցները գործից սխալմամբ հանվել են, դատաքննությունն ընթացել է միակողմանի և ոչ լրիվ, որն էլ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:

Այդ խախտումները իրենց բնույթով քրեադատավարական օրենքի էական խախտումներ են, որը հիմք է առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու և գործը նույն դատարան` այլ կազմով նոր քննության ուղարկելու համար:

Նոր քննության ընթացքում առաջին ատյանի դատարանը պետք է պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտի գործով ձեռք բերված բոլոր ապացույցները` դրանց վերաբերելիության, թույլատրելիության և գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, այդ ապացույցները ենթարկի բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` դրանց վերլուծության, այլ ապացույցների հետ համադրելու միջոցով և հանգի համապատասխան եզրակացության ամբաստանյալ Ս.Հակոբյանի մեղավորության կամ անմեղության վերաբերյալ:

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]