Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Հայաստանում մեծամասնություն են սահմանադրական իրավունքների և ազատությունների համար պայքարող քաղաքացիները. Արևիկ Պետրոսյան 07/04/2016   11:44  |  ԼՐԱՀՈՍ

Սահմանադրության տեքստային լուծումների կատարելագործումն անհրաժեշտություն է, սակայն եծապես կարևոր են նաև նոր լուծումների իրավակիրառական ապահովումը, այդ լուծումների և իրական կյանքի միջև անջրպետի հաղթահարումը: Հայաստանը վաղուց չի ապրում այնպիսի իրողությամբ, երբ հասարակության անդամները պարտադրված են բավարարվել միայն ծափահարելով և արտասանելով Սահմանադրության դրույթները: Հայ հասարակությունում եծամասնություն են կազմում իրենց սահմանադրական իրավունքներին և ազատություններին քաջատեղյակ, դրանց պաշտպանության համար պայքարող քաղաքացիները: Այս մասին նշեց ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը` Սահմանադրության օրվան ընդառաջ «Արմենպրես»-իհետ բացառիկ հարցազրույցում:

-Հայաստանը այս տարի Սահմանադրության օրվան ընդառաջ է գնում նոր իրողությամբ՝ նոր Սահմանադրությամբ: Քաղե՞լ ենք արդյոք բարեփոխված Սահմանադրության առաջին պտուղները և ի՞նչ նոր հնարավորություններ է այն մեր երկրի համար բացում:

-Նախ բոլորիս շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առիթով և ցանկանում եմ, որ յուրաքանչյուրիս համար այն դառնա ապրո՛ղ իրողություն: Հայ իրավունքի հուշարձանները վկայում են, որ եր ժողովրդի պատմական ճակատագրում Սահմանադրությունն ունեցել է առանցքային նշանակություն, այն կտրված չի եղել իրականությունից, այլ նպատակաուղղված է եղել ապահովելու եր լինելիությունը, ինքնության պահպանումը, վերափոխելու սոցիալական կյանքը, հաղթահարելու անգթությունը, սահմանափակելու փառասիրությունն ու իշխանությունը:

Այո, այս տարի Սահմանադրության օրվան ընդառաջ գնում ենք նոր իրողությամբ. 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրության փոփոխությունները նախանշում են սահմանադրական զարգացումների նոր փուլի սկիզբ: Սահմանադրական հիշյալ բարեփոխումների հիմքում դրվել են իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերի կատարելագործման, իշխանությունների լիարժեք հավասարակշռման ապահովման, հանրային կառավարման արդյունա- վետության բարձրացման, քաղաքական իշխանության գերկենտրոնացվածության հաղթահարման, արդյունավետ արդարադատության կայացման, քաղաքացիական հասարակության դերի էական բարձրացման նպատակներ: Այս նպատակներն իրացվել են` ձևավորելով համապատասխան սահմանադրական միջավայր:
Անշուշտ, անհրաժեշտ է Սահմանադրության տեքստային լուծումների կատարելագործումը, սակայն եծապես կարևոր են նաև նոր լուծումների իրավակիրառական ապահովումը, այդ լուծումների և իրական կյանքի միջև անջրպետի հաղթահարումը:

Բարեփոխված Սահմանադրության առաջին պտուղները քաղելուն այսօր կարելի է անդրադառնալ միայն այն դրույթների մասով, որոնք արդեն ուժի եջ են մտել, և, թերևս, լիարժեք եզրահանգումներ անելը դեռ վաղ է, քանի որ կարճ ժամանակ է անցել: Մասնավորապես, 2015 թվականի դեկտեմբերի 22-ից ուժի եջ են մտել մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները սահմանող դրույթները: Բնականաբար, այս առումով ասելիքը, նախևառաջ, հիմնական իրավունքներն ու ազատություններն իրացնողներին է: ենք վաղուց չենք ապրում այնպիսի իրողությամբ, երբ հասարակության անդամները պարտադրված են բավարարվել միայն ծափահարելով և արտասանելով Սահմանադրության դրույթները:

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ այսօր եր հասարակությունում եծամասնություն են կազմում իրենց սահմանադրական իրավունքներին և ազատություններին քաջատեղյակ, դրանց պաշտպանության համար պայքարող քաղաքացիները: Կարող եմ փաստել, որ 2015 թվականի դեկտեմբերի 22-ից առ այսօր ՀՀ սահմանադրական դատարանի կողմից քննության առնված գործերով դիմող 30 սուբյեկտներից 27-ը եղել են ֆիզիկական և իրավաբանական անձինք: Այդ գործերով բարձրացվել են վիճարկվող իրավանորերի` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատություններն ամրագրող սահմանադրական փոփոխված դրույթներին համապատասխանության հարցեր, և զգալի թվով իրավանորեր ճանաչվել են ՀՀ
Սահմանադրությանը հակասող և անվավեր:

-21 տարի առաջ ՀՀ քաղաքացիները գրեթե միաձայն ընտրեցին սահմանադրական հանրապետության ուղին` ՀՀ-ն հռչակելով ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, մարդու և քաղաքացու իրավունքները և ազատություններն ամրագրելով երկրի մայր օրենքով: Որքանո ՞վ է այս տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունն ընթացել նախանշված ուղուն հավատարիմ: Ո ՞ր հարթության վրա եք նկատում բացթողումներ:

- Այն, որ 21 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական ճգնաժամ չի արձանագրվել, այդ թվում՝ սահմանադրական առանցքային լուծումների շնորհիվ, ըստ իս, փաստ է: Այն, որ սահմանադրորեն հռչակված նպա տակները, սկզբունքները և նորերը լիարժեքորեն կենսագործելու ,իրացնելու ուղղությամբ, անշուշտ, դեռ շատ անելիքներ ունենք, կարծում եմ, դա ևս անժխտելի է: ՀՀ սահմանադրական դատարանն իր որոշումներում և դրանց կատարման վիճակի վերաբերյալ տարեկան հաղորդումներում բազմիցս արձանագրել է իրավական պետության կայացման ու առաջընթացի գլխավոր խոչընդոտ հանդիսացող, ինչպես նաև սահմանադրական օրինականության տեսանկյունից անհետաձգելի լուծումներ պահանջող խնդիրների շրջանակը, մասնավորապես.

- երաշխավորված ու ապահովված չէ մարդու `սահմանադրորեն ամրագրված հիմնական իրավունքների անմիջական գործողությունը:

- իրավունքի գերակայության սկզբունքը չի դարձել մարդկանց սոցիալական վարքագծի, քաղաքական ինստիտուտների քաղաքական վարքագծի և իշխանությունների հանրային վարքագծի հենքը, - խիստ անհստակ են իշխանությունների հայեցողության սահմանները, արդյունավետ չի գործում իրավունքով
իշխանության սահմանափակման սկզբունքը,

- եծ խզում է առաջացել սահմանադրական արժեբանության և հասարակական պրակտիկայի միջև, հստակ ու հանրայնորեն ընկալելի չեն սահմանադրական բարոյականության չափորոշիչները,

- քաղաքական, տնտեսական և վարչական ներուժի սերտաճումն ընդհուպ երկրի ազգային անվտանգության սպառնալիք է դարձել՝ դրանով պայմանավորված բոլոր հետևանքներով հանդերձ:

Նշված խնդիրների հաղթահարման համար 2015 թվականի Սահմանադրության փոփոխություններով ամրագրվել են անհրաժեշտ նախադրյալներ: Իսկ վերջինների իրացումն ուղղակիորեն պայմանավորված է հանրային իշխանության կողմից իր պոզիտիվ պարտականությունները կատարելու ,ինչպես նաև անձի կողմից սոցիալապես ակտիվ վարքագիծ դրսևորելու համարժեք մակարդակով: Ժամանակի հրամայականներն են՝ սահմանադրական ժողովրդավարության հաստատումը, և այն, որ Սահմանադրությունը դառնա ապրող իրողություն, ձևավորվի սահմանադրական մշակույթ:

-Սահմանադրական փոփոխություններից հետո բազմաթիվ օրենքներ կարիք ունեն բարեփոխված Սահմանադրության դրույթներին համապատասխանեցման: Քանի ՞ օրենքում է ենթադրվում փոփոխություն: Ի ՞նչ է արվում օրենսդրական դաշտում այդ ուղղությամբ:

- 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման շրջականները նախանշված են: ՀՀ Նախագահի 2016 թվականի փետրվարի 10-ի հրամանագրով հաստատվել է ՀՀ Սահմանադրության փոփոխություններով անվանականորեն սահմանված և ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը: Այդ ցանկում ներառվել է 12 օրենքի նախագիծ: Հիշյալ հրամանագրով ՀՀ կառավարությանը հանձնարարվել է նաև ապահովել նշված օրենքների նախագծերի մշակումը, ինչպես նաև հաստատել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների՝ օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթների հիման վրա ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը, ապահովել այդ օրենքների նախագծերի մշակումը, դրանք սահմանված կարգով և ժամկետներում ՀՀ Ազգային ժողովի քննարկման ներկայացնելը: Հարկ է նշել նաև, որ ՀՀ Նախագահի հիշյալ հրամանագրով ստեղծվել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհուրդ:

ՀՀ կառավարությունն իր 2016 թվականի մարտի 10-ի որոշմամբ հաստատել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների՝ օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթների հիման վրա ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը: Հիշյալ ցանկում ներառվել է 62 օրենքի նախագիծ:

Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովումն ընթացքի եջ է: Մասնավորապես, ինչպես հայտնի է, 2016 թվականի մայիսի 25-ին ընդունվել է ՀՀ ընտրական օրենսգիրքը, իսկ 2016 թվականի հունիսի 30-ին`դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքը: Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի մասին ՀՀ օրենքի նախագիծը:

-Օրենսդրական աշխատանքի երկարամյա փորձ ունեք. ըստ Ձեզ՝ քաղաքական կոնսոլիդացիայի արդյունքում բարեփոխված Մայր օրենքն արդյոք ստեղծո ՞ւմ է հնարավորություններ՝ քաղաքացու իրավունքներն ու հիմնարար ազատությունները լիակատար իրագործելու համար: Բնական է, որ Մայր օրենքն էլ պարբերաբար կատարելագործվելու կարիք է զգում. ո ՞ր ոլորտներն են, որոնցում կարգավորումները պարբերական վերանայումների և լրացումների անհրաժեշտություն կզգան:

- Անշուշտ, Սահմանադրության գլխավոր խնդիրներից է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորումը, և, ըստ այդմ, Սահմանադրության կենսունակության գնահատման գլխավոր չափանիշներից է այդ իրավունքների և ազատությունների լիարժեք իրացման և արդյունավետ պաշտպանության սահմանադրաիրավական երաշխիքների ու կառուցակարգերի առկայությունը: Այո, սահմանադրական բարեփոխումներով մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների իրացման հնարավորություններն ընդլայնվել են:

Մասնավորապես, ելնելով մարդու և քաղաքացու սահմանադրորեն ամրագրված անօտարելի իրավունքների բնույթից և դրանց երաշխավորման, ապահովման ու պաշտպանության առանձնահատկություններից, հստակեցվել է սահմանադրական իրավունքների դասակարգումը, ընդլայնվել են խախտված իրավունքները ներպետական իրավական համակարգում պաշտպանելու երաշխիքները: Բացի այդ, հաշվի առնելով միջազգային սահմանադրական զարգացումների արդի միտումները բարելավվել են իրավունքների սահմանափակմանն առնչվող լուծումները` հիմքում ունենալով համաչափության, որոշակիության և իրավունքի էության անխախտելիության սկզբունքները:

Պետք է նշեմ նաև, որ լիարժեք արդյունքի համար սահմանադրական` արդեն իսկ առկա հնարավորությունները պետք է իրավաչափ և արդյունավետ կենսագործվեն նաև իրավաստեղծ, իրավակիրառ և իրավապաշտպան գործունեությամբ:

Իհարկե, Սահմանադրությունն ունի հասարակության համակարգային կայունության երաշխավորի դեր: Մյուս կողմից Սահմանադրությունը չի կարող չարձագանքել մարդու իրավունքների և ազատությունների ապահովման և պաշտպանության սահմանադրական երաշխիքների ամրապնդման, ժողովրդավարության արմատավորման նոր խնդիրներին, ներպետական ու միջազգային զարգացումներին և պետք է առաջադրի առաջընթաց ապահովող լուծումներ:

-Սահմանադրական դատարանի համար հոբելյանական տարի է. ինչպե ՞ս եք գնահատում անցած տարիները և ապագայի ինչպիսի ՞ տեսլականով եք առաջ շարժվում:

- Իր կազմավորման առաջին օրերից ՀՀ սահմանադրական դատարանը եծ ներդրում է ունեցել երկրում սահմանադրականության ապահովման գործընթացում: Անցած 20 տարիներին ՀՀ սահմանադրական դատարանն ընդունել է 1290 որոշում, որոնցից 228-ը` նորմատիվ ակտերի, 43-ը` ընտրական վեճերի և 1019-ը` միջազգային պայմանագրերի սահմանադրականության հարցերով: Նորմատիվ ակտերի սահմանադրականության գործերից 90 տոկոսը ՀՀ սահմանադրական դատարանը քննության է առնել ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումի հիման վրա և վիճարկվող նորերի զգալի մասը ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր: Հիշյալ որոշումներով ՀՀ սահմանադրական դատարանն առաջադրել է դոկտրինալ մոտեցումներ, արտահայտել իրավական առանցքային դիրքորոշումներ և հետևողականորեն զարգացրել դրանք: Այդ իրավական դիրքորոշումների հիման վրա օրենսդրական իրավակարգավորումներում կատարվել են համակարգային և ինստիտուցիոնալ բնույթի բազմաթիվ փոփոխություններ: Սահմանադրական դատարանի իրավա-
կան դիրքորոշումները հաշվի են առնվել նաև ՀՀ սահմանադրական բարեփոխումների ընթացքում:

Ասվածը բնավ չի նշանակում, թե սահմանադրական արդարադատություն իրականացնելիս ՀՀ սահմանադրական դատարանը չի բախվում խնդիրների, որոնք, ի դեպ, քիչ չեն: Այդ խնդիրները պայմանավորված են նաև սահմանադրաիրավական կանոնակարգումներով, այդ թվում` պետական իշխանության այլ մարմինների հետ գործառնական փոխհարաբերությունների մակարդակով: Պետք է նշեմ, որ առկա խնդիրների լուծման էական նախադրյալներ են ամրագրվել սահմանադրական վերջին փոփոխություններով: Մասնավորապես, սահմանադրական մակարդակում հստակ ամրագրվել է սահմանադրական դատարանի հիմնական գործառույթը՝ Սահմանադրության գերակայության ապահովումը:
Սահմանադրական առանցքային փոփոխություններ են կատարվել նաև սահմանադրական դատարանի լիազորություններում` ընդլայնելով սահմանադրական վերահսկողության օբյեկտների շրջանակը: Վերափոխվել է սահմանադրական դատարանի կազմավորման կարգը, բարձրացվել են սահմանադրական դատարանի դատավորների տարիքային և մասնագիտական փորձառության ցենզերը, սահմանափակվել է նրանց պաշտոնավարման ժամկետը, ինչը հնարավորություն է տալիս սերնդափոխության և գաղափարական փոփոխությունների:

Դատական սահմանադրական վերահսկողությունը հասարակության եջ կայունության, դինամիկ զարգացման հետևողականության ու անընդհատության ապահովման միջոց է և պետք է ունենա լիարժեք սահմանադրական հնարավորություններ` գործելով անկախ և անաչառ, ապահովելով իշխանության սահմանափակումը` հօգուտ իրավունքի սկզբունքների:

Կրկին շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առիթով: եր բոլորի պարտքն ու պատասխանատվությունն է համակարգված և հետևողականորեն կենսագործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ հռչակված ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության կայացման նպատակներն ու սկզբունքները, ամրապնդել եր անկախությունը: 

 

Հարցազրույցը` Նարինե Նազարյանի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:54 20/10/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍԴ-ն բավարարեց երկու ԶԼՄ-ների դիմումները. վեճի առարկա դրույթները դիմողների նկատմամբ կիրառվել են այլ մեկնաբանությամբ
12:14 29/09/2015  |  ԼՐԱՀՈՍԴատարանը պարտավո՞ր է պատշաճ պատասխան տալ դատավարության կողմի՝ ՍԴ դիմելու միջնորդությանը
11:55 03/07/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍԴ-ն վարույթ է ընդունել լրատվական աղբյուրների գաղտնիության պաշտպանության մասին օրաթերթի դիմումը
16:14 17/06/2015  |  ԼՐԱՀՈՍՍԴ. Քաղաքացիական գործերով բացառապես փաստաբանի միջոցով վճռաբեկ բողոք ներկայացնելու պահանջը հակասում է Սահմանադրությանը
16:32 27/04/2015  |  ԼՐԱՀՈՍԱրգենտինայի դատավորը ՀՀ Սահմանադրական դատարանում
10:12 14/11/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի վերաբերյալ ՍԴ որոշումը՝ առաջիկա ժամերին
18:39 04/11/2014  |  ԼՐԱՀՈՍԿուտակային կենսաթոշակների սահմանադրականության վերաբերյալ գործը ՍԴ-ն քննության կառնի 2015թ-ի մարտի 31-ին
18:30 04/11/2014  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը քննության կառնի նոյեմբերի 14-ին
14:58 02/09/2014  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն վերադարձել է արձակուրդից, սակայն առայժմ գործում է ոչ լրիվ կազմով
15:38 20/08/2014  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն քննության է ընդունել սնանկության վերաբերյալ գործի ավարտի հետևանքների սահմանադրականությունը որոշելու գործը

Արխիվ

[]