ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վերին Լարսում մնացած ՀՀ քաղաքացիներն օգտվում են վրանային ճամբարից` տաք սննդից, շարժական լոգարանից և բժշկական օգնությունից 07/04/2016 18:13 | ԼՐԱՀՈՍ
Վերին Լարսում մնացած ՀՀ քաղաքացի հանդիսացող վարորդների համար գործում է վրանային ճամբար, որտեղ նրանք կարող են օգտվել տաք սննդից, շարժական լոգարաններից, անհրաժեշտության դեպքում` բժշկական ու հոգեբանական աջակցությունից:
Այս մասին տեղեկացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը: Նրա խոսքով` ներկայում Վերին Լարսի անցակետի հատվածում հիմնականում բեռնատար ու մարդատար ավտոմեքենաների վարորդներն են, ովքեր պարզապես չեն թողել իրենց մեքենաներն ու չեն վերադարձել: «ՀՀ վարչապետի նամակի հիման վրա և ՀՀ ԱԻ նախարարության ջանքերով ՌԴ ԱԻ ինքնաթիռով վեց չվերթ է իրականացվել և Հայաստան է տեղափոխվել 289 ՀՀ քաղաքացի, նրանցից 73 կին ու 31 երեխա»,-ասաց մեր զրուցակիցը: Նանա Գնդոյանի վստահեցմամբ` վրանային ճամբարներում գրանցված բոլոր ՀՀ քաղաքացիները նշյալ վեց չվերթներով վերադարձել են հայրենիք:
Անդրադառնալով հայկական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությանը, որ Վերին Լարսի անցակետում դեռևս կան 50 քաղաքացիներ, ովքեր վատ վերաբերմունքի են արժանանում ռուսաստանյան միգրացիոն ծառայության կողմից, Նանա Գնդոյանը նշեց. «Մենք կապվել ենք ՌԴ-ում ՀՀ ԱԻ ներկայացուցչի հետ, ով մեզ տեղեկացրել է, որ 50 հոգին նրանք են, ովքեր ոչ թե կուտակվել, մնացել են, այլ քաղաքացիներ են, ովքեր ժամանել են արդեն 6-րդ չվերթից հետո, նրանք չեն մնում ճամբարում, պարզապես գնում են տեղեկատվություն ստանում»: ԱԻՆ ներկայացուցիչն ընդգծեց, որ իրենք իրենց մասով ամեն ինչ արել են, որ մարդիկ, ովքեր չեն կարող մնալ հյուրանոցում կամ բարեկամի տանը, հնարավորություն ունենան օգտվել վրանային ճամբարներից, որոնք ստեղծվել են ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարությունների համագործակցությամբ:
Մեր այն հարցին, թե արդյոք ԱԻՆ-ն էլ անելիք չունի Վերին Լարսում, Նանա Գնդոյանը պատասխանեց. «Մենք շարունակում ենք աշխատել, համագործակցում ենք թե Հյուսիսային Օսիայի ԱԻ դեպարտամենտի, թե Վրասատանի ՆԳՆ-ի և թե ՌԴ ԱԻ նախարարության հետ, վրանային ճամբարը գործում է այնտեղ մնացած վարորդների համար: Պետք է հաշվի առնել, որ մեր ԱԻՆ-ը չունի ինքնաթիռ ու օգտվել է ՌԴ ԱԻՆ ինքնաթիռից, որն էլ իր խնդիրներն ունի»:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացրել են, որ հիմք ընդունելով զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկություններն այն մասին, որ ՌԴ տարածքում գտնվող Վերին Լարս անցակետի հատվածում մնացած ՀՀ քաղաքացիները ռուսաստանյան միգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից ենթարկվում են վատ վերաբերմունքի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների համար խնդիրներ են ստեղծվում նաև ՌԴ իրավապահ մարմինների հետ հարաբերություններում՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հուլիսի 4-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում Արման Թաթոյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նշված հարցերին և խնդրել վերջինիս իր լիազորությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկել բարձրացված խնդիրներին լուծում տալու, վատ վերաբերմունքի դեպքերը բացառելու ուղղությամբ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացրել են, որ Լարսի սահմանային անցակետը հուլիսի 4-ին ժամը 17։00-ից փորձնական կբացվի 4x4 թեթև մարդատար մեքենաների համար: Հուլիսի 4-ի երեկոյան կամ հուլիսի 5-ի առավոտյան տեղեկություն կտրամադրվի նաև Լարսի ճանապարհով այլ տիպի մեքենաների (նաև ծանրաքարշ) երթևեկության հնարավորության մասին։
Հուլիսի 4-ին ավելի վաղ ՀՀ ԱԻ նախարարությունից տեղեկացրել էին, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ քարաթափման հետևանքով ժամանակավորապես փակված Վերին Լարսի անցակետը մինչև հուլիսի 10-ը դեռևս փակ կլինի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/27/2024 08:22 Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ»
- 11/27/2024 08:20 Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․«Հրապարակ»
- 11/27/2024 08:17 Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է նա հայտարարագրել. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:14 Ալեն Սիմոնյանը սպառնացել է ու վիրավորել․«Հրապարակ»
- 11/27/2024 08:09 ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:07 Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անարդար են վարվել Նարեկ Զեյնալյանի հետ. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:06 Ովքեր են ՔԿ-ում ազատման դիմում գրել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/27/2024 17:57 Ռուսները քանդել են Ոսկեպարում և Այգեպարում իրենց սարքած զորանոցները. Սարգսյան
- 11/27/2024 15:49 Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ
- 11/27/2024 15:18 Պետական ինստիտուտների կազմաքանդումը շարունակվում է․ Մհեր Մելքոնյան
- 11/27/2024 14:43 Գյումրիում ինձ ճանաչողների հետ խորհրդակցելուց հետո, կկայացնեմ որոշում. Սարուխանյանը՝ իր թեկնածության մասին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/27/2024 22:48 Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից․ կրակի դեմ պայքարում է հրշեջների 2 մարտական հաշվարկ
- 11/27/2024 19:54 Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Opel»-ն ու «Scania» բեռնատարը. կա վիրավոր
- 11/27/2024 18:46 Վթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած
- 11/27/2024 17:03 Գյումրիում «Գազելի» վթարման հանգամանքները պարզվում են նախաքննությամբ․ բուժկենտրոն տեղափոխված անձինք դուրս են գրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել